Աւստրիոյ Ուսանողներու Միութիւն
Աւստրիոյ Ուսանողներու Միութիւն (Ա.ՈՒ.Մ.; գերմ. Österreichische Hochschülerinnen− und Hochschülerschaft, ÖH) Աւստրիոյ ուսանողներու օրինական ներկայացուցիչ միութիւնն է: Անոր անդամակցութիւնը պարտաւոր է բոլոր Աւստրիոյ համալսարանականներու:[1] Ան նաեւ Եւրոպայի Ուսանողներու Միութեան մաս կը կազմէ:
Պատմութիւն
ԽմբագրելԱՈւՄ-ն հիմնուած է Սեբտեմբեր 1945-ին Աւստրիոյ առժամեայ կարավարութեան կողմէ: Մինչեւ այս ատէն 1919-1945 Աւստրիոյ ուսանողները կը պատկանէին Գերմանական Ուսանողներու:
Ատենապետներու ցանկ
ԽմբագրելԵրկրի ուսանողներու ներկայացչութեան ատենապետները 1945-է ի վեր՝
- 1945–1946 Ռուտօլֆ Վէնկրաֆ, չէզոք (Rudolf Wengraf, parteilos)
- 1946–1947 Քարլ Լօյդկէպ (Karl Leutgeb, FÖST/Union)
- 1947 Ֆրից Քօէլըր (Fritz Köhler, FÖST/Union)
- 1947–1949 Ֆրանց Պաուըր (Franz Bauer, Union)
- 1949–1951 Ալէքսանտըր Գրակօրա (Alexander Kragora, Union)
- 1951–1954 Նօրպէրդ Պուրտա (Norbert Burda, Wahlblock)
- 1954–1955 Կիւնթըր Վիզինկըր (Günther Wiesinger, Wahlblock)
- 1955–1957 Ալֆրէտ Վիթման (Alfred Wittmann, Wahlblock)
- 1957–1959 Հէրպէրդ Մաուզըր (Herbert Mauser, Wahlblock)
- 1959–1961 Լուտվիկ Քօլլըր (Ludwig Koller, Wahlblock)
- 1961–1963 Հանս Պլայքնըր (Hans Blaickner, Wahlblock)
- 1963–1965 Հանցբէդըր Դիլ (Heinzpeter Thiel, Wahlblock)
- 1965–1967 Հերման Քերթ (Hermann Kert, Wahlblock)
- 1967–1969 Սէփ Կ. Պիլըր (Sepp G. Bieler, Wahlblock)
- 1969–1971 Մաքս Օրդնըր (Max Ortner, ÖSU)
- 1971–1972 Էրնսդ Շդէրուվից (Ernst Streeruwitz, ÖSU)
- 1972–1974 Հուպէրդ Փօդօչնիկ (Hubert Pototschnigg, ÖSU)
- 1974 Կէօրկ Շնայտըր (Georg Schneider, ÖSU)
- 1974–1975 Շթէֆան Քէքայս (Stefan Kekeiss, DSU)
- 1975–1976 Կէօրկ Շնայտըր (Georg Schneider, ÖSU)
- 1976–1977 Կէօրկ Քարասէք (Georg Karasek, ÖSU)
- 1977–1979 Ֆրից Բէսընտօրֆըր (Fritz Pesendorfe, ÖSU)
- 1979–1981 Ֆրից Լէնխ (Fritz Lennkh, ÖSU)
- 1981–1983 Յօզէֆ Շդօքինկըր (Josef Stockinger, ÖSU)
- 1983–1985 Հէրպէրդ Ռայնըր (Herbert Rainer, AG)
- 1985–1987 Միշաէլ Կօլտինկըր (Michael Goldinger, AG)
- 1987–1989 Շթէֆան Շիշքօվից (Stefan Szyszkowitz , AG)
- 1989–1991 Վալթըր Մարշից (Walter Marschitz, AG)
- 1991–1993 Թոմաս Ֆրատ (Thomas Frad, AG)
- 1993–1995 Մարքուս Քայզըր (Markus Kaiser, AG)
- 1995–1997 Ակնէս Պէրլաքօվիչ (Agnes Berlakovich, VSStÖ)
- 1997–1999 Վոլֆկանկ Կաթինկըր (Wolfgang Gattringer, AG)
- 1999–2001 Մարդիկ Ֆայսդ (Martin Faißt, AG)
- 2001–2002 Անիթա Վայնպէրկըր (Anita Weinberger, GRAS)
- 2002–2003 Անտրէա Մաուց (Andrea Mautz, VSStÖ)
- 2003–2004 Փաթրիցէ Ֆուքս (Patrice Fuchs, VSStÖ)
- 2004–2005 Պարպարա Վիթինկըր (Barbara Wittinger, GRAS)
- 2005–2006 Ռոզա Պերնատէթ Նէնդվիչ-Պուխալ (Rosa Bernadette Nentwich-Bouchal, GRAS)
- 2006–2007 Պարպարա Պլահա (Barbara Blaha, VSStÖ)
- 2007–2008 Հարթվիկ Պրանտլ (Hartwig Brandl, FLÖ)
- 2008–2009 Սամիր Ալ-Մուպայէտ (Samir Al-Mobayyed, AG)
- 2009–2011 Սիկրիտ Մաուրըր (Sigrid Maurer, GRAS)
- 2011–2012 Յանինէ Վուլց (Janine Wulz, GRAS)
- 2012–2013 Մարդին Շօթ (Martin Schott, FLÖ)
- 2013–2014 Ֆլօրյան Քրաուսհօֆըր (Florian Kraushofer, FLÖ)
- 2014–2015 Վիքթորիա Շբիլման (Viktoria Spielmann, GRAS)
- 2015–2016 Ֆիլիփ Ֆլաքէ (Philip Flacke, FLÖ)
- 2016–2017 Լուսիա Կրապէս (Lucia Grabetz, VSStÖ)
- 2017–2018 Յոհաննա Ցէխմայսթըր (Johanna Zechmeister, FLÖ)
- 2018–2019 Հաննահ Լուց Hannah (Lutz, VSStÖ)
- 2019–2020 Ատրիանա Նօվաքօվիչ (Adrijana Novaković, GRAS)
- 2020 Մաքսիմիլիան Վակնըր (Maximilian Wagner, AG)
- 2020–2021 Սամինէ Հանկըր (Sabine Hanger, AG)
- 2021-էն սկսեալ Սարա Վէլիչ (Sara Velić, VSStÖ)
Կազմակերպութիւն
ԽմբագրելԱւստրիոյ Ուսանողներու Միութիւնը կը ներկայացնէ երկրի բոլոր ուսանողները տարբեր մակարդակներու վրայ՝
- Երկրի ուսանողներու ներկայացուցչութիւն՝ կը ներկայացնէ բոլոր ուսանողները, անոնց կը խրատէ զանազան «Ռէֆէռադներու» (Referat) միչոցաւ (նախարարութիւններու նման) եւ գրգոյքներ կը բաժնեն պատշաճ նիւթերու մասին:
- Համալսարաններ, ուրտեղ անցած 3 տարիներու ընթացքին միջին 1000-է աւելի ուսանողներ կային, ունին համալսարանական ներկայացուցչութիւն:
- Համալսարաններ, ուրտեղ անցած 3 տարիներու ընթացքին միջին 1000-է պակաս ուսանողներ կային, կը ներկայացուին միայն թէ երկրի ներկայացուցչութեան մէջ[2]
Ընտրութիւններ եւ կուսակցական միութիւններ
ԽմբագրելՕրենքներ
ԽմբագրելԱՈՒՄ−ի ներկայացուցիչները ամեն 2 տարի կ'ընտրուին ուսանողներու կողմէ: 60 եւ 70−ական թուականներուն ընտրութեան մասնակցողներու թիւը միշտ բարցր էր, սակայն ան հետզհետէ կը պակսի: 2021−ի ընտրութեան 345.000 ուսանողներէ միայն թէ 15,7% մասնակցեցան քուէներուն:[3]
Ուսանողական կուսակցական միութիւններ
ԽմբագրելՆերկայացուցիչները բաժնուած են կուսակցական միութիւններու: Ուսանողներու կուսակցական միութիւններու մեծամասնութիւնը կը հետեւի Աւստրիոյ այլ մեծ կուսակցութիւններուն՝
- ԱքցյօնսԿէմայնշաֆթ, ԱԿ (գերմ. AktionsGemeinschaft). ԱԺԿ−ի հետեւող, բայց պաշտօնապէս չէզոք
- Աւստրիոյ չէզոք ուսանողներու ժողով, ԱՉՈւԺ (Unabhängige Fachschaftslisten Österreichs, FLÖ). չէզոք
- Նուիրուած ուսանողներու քաղաքական ներկայացուցչութիւն, ՆՈւՔՆ (Fraktion engagierter Studierender, FEST). չէզոք
- Կանաչ եւ ընտրանքի ուսանողներ, ԿԸՈւ (Grüne & alternative Student_innen, GRAS). Կանանչներու հետեւող
- Երիտասարդ ազատական ուսանողներ, ԵԱՈւ (Junge liberale Studierende, JUNOS). ՆԱԱԱ−ի հետեւող
- Համայնավար ուսանողներու միութիւն, ՀՈւՄ (Kommunistischer StudentInnenverband, KSV). բաժնուած երկուքի՝
- Համայնավար երիտասարդութիւն Աւստրիա, ՀՈւՄ−ՀԵԱ (Kommunistische Jugend Österreich StudentInnen, KSV−KJÖ)
- Ձախ ցանկ, ՀՈւՄ−ՁՑ (Linke Liste, KSV−LiLi)
- Ազատական ուսանողներու շրջանակ, ԱՈւՇ (Ring Freiheitlicher Studenten, RFS). ԱԱԿ−ի հետեւող
- Աւստրիոյ ընկերվար ուսանողներու միութիւն, ԱԸՈւՄ (Verband Sozialistischer StudentInnen Österreichs, VSSTÖ). ԱՍԴԿ−ի հետեւող
Ընտրութիւններ 2001−է ի վեր
ԽմբագրելԱՈՒՄ−ի ընտրութիւններու արդիւնքները 2001 թուականէ ի վեր՝
Ցանկ/Միութիւն | Նիստեր 2001 | Նիստեր 2003 | Նիստեր 2005 | Նիստեր 2007 | Նիստեր 2009 | Նիստեր 2011 | Նիստեր 2013 | Նիստեր 2015 | Նիստեր 2017 | Նիստեր 2019 | Նիստեր 2021 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ԱԿ | 15 | 14 | 14 | 20 | 22 | 23 | 21 | 16 | 15 | 15 | 12 |
ԱՉՈւԺ | 2 | 3 | 11 | 13 | 15 | 14 | 16 | 7 | 8 | 5 | 6 |
ՆՈւՔՆ | – | – | – | – | 12 | 13 | 14 | 2 | չ.մ. | չ.մ. | չ.մ. |
ԿԸՈւ | 12 | 14 | 14 | 15 | 15 | 14 | 12 | 12 | 9 | 13 | 12 |
ԱԸՈւՄ | 11 | 10 | 15 | 11 | 8 | 12 | 12 | 8 | 12 | 13 | 14 |
ԵԱՈւ | 2 | 1 | 1 | 1 | 0 | 3 | 4 | 6 | 7 | 6 | 6 |
ՀՈւՄ−ՀԵԱ | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 |
ՀՈւՄ−ՁՑ | – | – | – | – | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 |
ԱՈւՇ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Այլ | – | – | 5 | 4 | 10 | 14 | 18 | 1 | 1 | 0 | 0 |
Ընդամէնը | 45 | 45 | 62 | 66 | 85 | 96 | 100 | 55 | 55 | 55 | 55 |
Աղբիւրներ [4][5][6][7][8][9][10][11] |
2021−ի ընտրութիւններ
ԽմբագրելԸնտրութիւնները տեղի ունեցան Մայիս 18-20 եւ անոր մասնակցեցան 8 կուսակցական միութիւններ:
Partei | Ընտրութիւններ 2021 | Ընտրութիւններ 2019 | Տարբերութիւն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գրանցուած ընտրողներ | 345426 | 337932 | + 2,22 % | ||||||
Քուէներ | % | Քուէներ | % | Քուէներ | % | ||||
Ընդհանուր
քուէներու թիւ |
54335 | 15,7 % | 87220 | 25,8 % | −32885 | −10,1 | |||
Վաւերացուած քուէներ | 53181 | 97,87 % | 85150 | 97,63 % | −31969 | + 0,24 | |||
Անվաւեր/պարապ
քուէներ |
1154 | 2,13 % | 2070 | 2,37 % | −916 | − 0,24 | |||
Քուէներ | % | Նիստեր | Քուէներ | % | Նիստեր | Քուէներ | % | Նիստեր | |
ԱԸՈւՄ | 13083 | 24,6% | 14 | 19491 | 22,89% | 13 | −6408 | −5,68 | +1 |
ԿԸՈւ | 11540 | 21,7% | 12 | 19321 | 22,69% | 13 | −7781 | −1 | −1 |
ԱԿ | 11168 | 21,0% | 12 | 22897 | 26,89% | 15 | −11729 | +5,99 | −3 |
ԵԱՈւ | 6009 | 11,3% | 6 | 8736 | 10,26% | 6 | −2727 | +1 | ±0 |
ԱՉՈւԺ | 5584 | 10,5% | 6 | 8345 | 9,76% | 5 | −2761 | +0,7 | +1 |
ՀՈւՄ−ՁՑ | 2393 | 4,5% | 2 | 2129 | 2,5% | 1 | +264 | 2,5% | +1 |
ՀՈւՄ−ՀԵԱ | 1968 | 3,7% | 2 | 1763 | 2,07% | 1 | +205 | −0,09 | +1 |
ԱՈւՇ | 1436 | 2,7% | 1 | 1694 | 1,99% | 1 | −258 | +0,46 | ±0 |
Այլ | 1184 | 1,39% | 0 | −1184 | +0,10 | ±0 |
Այս ընտրութիւններուն բոլոր ուսանողներէն միայն 15,7 % մասնակցեցան, մինչեւ հիմա ամենէ ցած թիւը: Քովիտ-19-ի պատճառով խիստ օրէնքները կը համարուին իբր բուն պատճառներէն մէկը այս ցած թիւին:[12] Այդ կիսամեայի ընթացքին ուսանողները դեռ տունէն կը հետեւէին դասընթացքներուն:
ԱԸՈւՄ 2021-ի ընտրութիւնները շահեցաւ 24,6 % քուէներով: Բանակցութիւններէ ետք Յունիս 17-ին ԱԸՈւՄ, ԿԸՈւ եւ ԱՉՈւԺ համաձայնեցան միակցութեան, որուն ատենապետը պիտի ըլլայ Սարա Վէլիչ (ԱԸՈւՄ) եւ Քէյա Պայըր (ԿԸՈւ) անոր Փոխը: Մէկ տարի ետք այս երկուքը իրենց պաշտօնները պիտի փոխեն:[13]
Միչազգային Ներկայացուցչութիւն
ԽմբագրելԱՈւՄ-ը մաս կը կազմէ Եւրոպական Ուսանողներու միութեան եւ կը ներկայացնէ Աւստրիացի ուսանողները եւրոպական մակարդակի վրայ:[14] 2006-էն ի վեր ԱՈւՄ-ն նաեւ Եւրօտօքի (Եւրոպական տօքդօր տիտղոսի թեքնածուներու եւ նորահաս սերունդի հետազօտողներու խորհուրդ) անդամ է:[15][16]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Österreichische Hochschülerinnen- und Hochschülerschaft»։ oesterreich.gv.at - Österreichs digitales Amt (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-07
- ↑ «RIS - Hochschülerinnen- und Hochschülerschaftsgesetz 2014 - Bundesrecht konsolidiert, Fassung vom 02.07.2021»։ www.ris.bka.gv.at։ արտագրուած է՝ 2021-07-02
- ↑ «ÖH-Wahl 2021: Niedrigste ÖH-Wahlbeteiligung aller Zeiten, Rote Studierende siegen»։ meinbezirk.at (գերմաներեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-06-07-ին։ արտագրուած է՝ 2021-06-07
- ↑ 2001 https://fm4v2.orf.at/connected/38467/main.html
- ↑ 2003 2005 https://fm4v2.orf.at/connected/198756/main.html
- ↑ 2007-9 https://fm4v3.orf.at/stories/1603744/index.html
- ↑ 2013 https://fm4v3.orf.at/stories/1717344/index.html
- ↑ 2015 https://fm4v3.orf.at/stories/1758985/index.html
- ↑ 2017 https://fm4.orf.at/stories/2842797/
- ↑ «Hier sind die Ergebnisse der ÖH-Wahl 2019 im Detail»։ fm4.ORF.at (գերմաներեն)։ 2019-05-29։ արտագրուած է՝ 2021-06-28
- ↑ 11,0 11,1 «Hier sind die Ergebnisse der ÖH-Wahl 2021 im Detail»։ fm4.ORF.at (գերմաներեն)։ 2021-05-20։ արտագրուած է՝ 2021-06-28
- ↑ «Das war die ÖH-Wahl 2021»։ fm4.ORF.at (գերմաներեն)։ 2021-05-21։ արտագրուած է՝ 2021-06-30
- ↑ Online Wiener Zeitung։ «Hochschulen - ÖH-Koalition aus VSSTÖ, GRAS und FLÖ steht»։ Österreich Politik - Nachrichten - Wiener Zeitung Online (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-30
- ↑ «Full Member Directory»։ ESU Online (անգլերեն)։ արտագրուած է՝ 2021-06-28
- ↑ Աւստրիա (6 Մարտ 2010 Internet Archive-էն): Արտագրուած է՝ 2021-06-28
- ↑ «ÖH Teil des Europäischen Dachverbands für Doktoratsstudierende»։ OTS.at (գերմաներեն)։ արտագրուած է՝ 2021-06-28