Դալար, հայկական անուն։ Առաջացած է հայերէն դալար՝ «կանաչ» բառէն։ Սկզբնական շրջանին եղած է արական անուն, այնուհետեւ ձեւափոխուած ու դարձած է իգական անձնանուն՝ Դալալ ձեւով[1]:
- Դալար Մշեցի, եղբայր Հայրապետի նուիրատու ձեռագիր (1204 թ)[2]:
- Դալար, որպէս արական անուն, յիշատակուած է յիշատակարանի մը մէջ (թուականը անյայտ)[3]:
- Դալալ, որպէս արական անուն, յիշատակուած է յիշատակարանի մը մէջ (թուականը անյայտ)[4] եւ որպէս իգական անուն 1585, 1592, 1599 թուականներուն[5]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել
- ↑ Հրաչեայ Աճառեան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ., Երեւան, էջ 8։
- ↑ Հայապ․ 450
- ↑ Ձեռագիր Վասպուրական 394
- ↑ Ձեռագիր Վենետիկ Ա. 428
- ↑ Ձեռագիր Վասպուրական 704, 731, 757