Դէտք (լատինատառ՝ DETQ) , հայկական փոփ Boy Band։ Կազմուած է 2015 թուականին պրոդյուսեր՝ Արման ԱՄՊ-ի կողմէ[1]։ Սկիզբը կատարած է «Մամա» երգով։ Ելոյթ ունեցած են նաեւ Նարեկացի արուեստի միութեան մէջ[2]։

Խումբը «Forevermore» երգի տեսահոլովակի շնորհանդէսի ժամանակ
(ձախէն աջ՝ Արեգ Շահինեան, Ներսէս Աւետիսեան, Արման Պետրոսեան)

Առաջին տեսահոլովակի՝ «Forevermore»-ի (թարգմ․՝ յաւերժէն էլ երկար) շնորհանդէսը տեղի ունեցած է 2015 թուականի Ապրիլ 20-ին Գաֆեսճեան արուեստի կեդրոնէն ներս։ Այն նուիրված է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին[3][4]։

Անուանում

Խմբագրել

«Դէտք»-ը ռազմական եզր է, այս պարագային երեք զինուորներէ բաղկացած խումբ, որուն նպատակը իրեն վստահուած տարածքին հետեւիլն է[5][6]։

Անդամներ

Խմբագրել
Անուն Ծննդեան ամսաթիւ եւ տարեթիւ
Արման Պետրոսեան 10 Յուլիս 1998 (16 տարեկան)
Արեգ Շահինեան 24 Հոկտեմբեր 1997 (17 տարեկան)
Ներսէս Աւետիսեան 29 Մարտի 1997 (18 տարեկան)

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Դէտք». «Յաւերժից էլ երկար»[permanent dead link]
  2. Տիգրան Յակոբեանի «Հայրենիք»-ը[permanent dead link]
  3. «Շուտով տեղի կունենայ Հայոց Ցեղասպանութեան յիշատակը յարգող նոր երգի առաջին ներկայացումը «Դէտք»-ի կողմէ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-14-ին։ արտագրուած է՝ 2015-04-29 
  4. «DETQ նոր հայկական խումբի (boyband-ի) Forevermore տեսահոլովակի շնորհանդէսը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-08-27-ին։ արտագրուած է՝ 2015-04-29 
  5. ««Դէտք» խումբը ներկայացուցած է «Յաւիտենութիւնից աւելի» տեսահոլովակը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-08-26-ին։ արտագրուած է՝ 2015-04-29 
  6. Դէտք — Արդի հայերէնի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղաեան, Հատոր Ա., Երեւան, 1976, էջ 291

Արտաքին յղումներ

Խմբագրել