Զմրուխտ (անձնանուն)
Զմրուխտ, հայկական իգական անուն։ Յառաջացած է «զմրուխտ» թանկագին քարի անունէն։ Հոմանիշ եւ համազօր անունն է՝ Զմրութ։ Յիշատակուած է 13-րդ եւ 15-րդ դարերուն, ապա դուրս եկած է գործածութենէ՝ իր տեղը զիջելով թուրքերէն Զմրութ անուան[1]։
Զմրուխտ | |
---|---|
Տեսակ | Իգական անուն եւ անձնանուն |
Սեռ | Իգական |
Ծագում | |
Ծագման լեզու | Հայերէն |
Գիր | Հայերէնի Այբուբեն |
Կապուած յօդուածներ | «Զմրուխտ» սկսող էջեր |
Գործածութիւններ
Խմբագրել- Զմրուխտ խաթուն, պարսից ազնուական ցեղէն, որ ընդունեց քրիստոնէութիւնը եւ կին եղաւ Խավռաս իշխանաց իշխանի (1212-1223)[2]։
- Զմրուխտ խաթուն, Ամբատի կինը, որ 1234 թուականին կալուածքներ նուիրած է Հոռոմոսի վանքին[3]։
- Զմրուխտ խաթուն, Պլտուխի կինը եւ մայրը Դանիէլ աբեղայի, որ 1427 թուականին Մաղարդի վանքին մէջ Աւետարան մը գրել տուաւ[4][5]։
- Զմրուխթ, այնուհետեւ Զմրութխ ձեւով յիշատակուած է 1708 թուականին[6]։