Էմիլի Կուրտ (19 Դեկտեմբեր 1879(1879-12-19)[1], Ժընեւ, Զուիցերիա - 4 Յունուար 1946(1946-01-04)[2][3][4], Ժընեւ, Զուիցերիա), զզուիցերացի ֆեմինիստ, լրագրող։ Ան իր ուրոյն դերըէ ունեցած է Զուիցերիոյ կանանց ընտրական իրաւունքի հաստատման գործին մէջ։ 1914-1928 Զուիցերիոյ մէջ գործող երկու Ընտրական իրաւունքներու միութիւններէն մէկու՝ Զուիցերական ընկերակցութեան նախագահն էր։

Էմիլի Կուրտ
Ծնած է 19 Դեկտեմբեր 1879(1879-12-19)[1]
Ծննդավայր Ժընեւ, Զուիցերիա
Մահացած է 4 Յունուար 1946(1946-01-04)[2][3][4] (66 տարեկանին)
Մահուան վայր Ժընեւ, Զուիցերիա
Քաղաքացիութիւն  Զուիցերիա
Կրօնք Կալվինականություն?[5]
Մասնագիտութիւն լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, սուֆրաժիստ
Ծնողներ հայր՝ Jean-Jacques Gourd?[5]

Կենսագրութիւն եւ գործունէութիւն

Խմբագրել

Կուրտը XX դարու Զուիցերիոյ մէջ ֆեմինիստական շարժման ականաւոր ներկայացուցիչներէն մէկն էր[6]։ Ան երեսուն տարեկանին դարձած է շարժման անդամ, ապա իր կեանքը նուիրած է խաղաղապահական գործունէութեան[7]։ Ան աշխոյժ էր Ժընեւի մէջ, ուր ծնած էր, սակայն կանանց իրաւունքներու բարձրացման համար աշխոյժ գործունէութիւն կը ծաւալէ նաեւ Զուիցերիոյ մէ[8]։ Յատուկ շարժառիթներով ան կը նախընտրէր արշաւներ կազմակերպել կանանց կրթութեան, հաւասար աշխատավարձի, մայրութեան նպաստներու, հաշմանդամութեան նպաստներու եւ կանանց զբաղուածութեան հնարաւորութիւններու ընդլայնման համար[6]։

 
Էմիլի Կուրտը «Ilustrowany Kurier Codzienny» թերթի անձնկազզմին մէջ, Կրակով, Լեհաստան։ Էմիլի Կուրտը (ձախէն) եւ IKC-ի խմբագիր Զոֆիա Լեւակովսկան (աջէն), 1935

1912-ին, Էմիլի Կուրտդը հիմնադրեց Le mouvement féministe (Ֆեմինիստական շարժում) պարբերականը, որ առաջ կը քաշէր կանանց ընտրութեան, կրթութեան եւ իրաւական իրաւունքներու ոտնահարման խնդիրները[7]։ Մինչ մահանալը ան թերթի գլխաւոր խմբագիրն էր։ 2001-ին Էմիլիի պատուին թերթը վերանուանուեցաւ L'emiliE։ Առերեսուելով ֆինանսական դժուարութիւններու՝ թուղթէ պարբերականը ունեցաւ իր առցանց տարբերակը։ Այսպիսով, աս Եւրոպայի մէջ դարձաւ ամենահին ֆեմինիստական պարբերականը[8]։ Կուրտը բազմաթիւ ֆեմինիստական կազմակերպութիւններու եւ ակումբներու նախագահն էր[8], ներառեալ՝ Schweizerischer Verband für Frauenstimmrecht-ը (հայ․՝ Զուիցերիացի կանանց ասոցացիայ), ուր ան 1914-1928-ականներուն կը պայքարէր կանանց ընտրելու իրաւունքի համար[9]։ 1923-ին ան ընտրուեցաւ Կանանց միջազգային միութեան նախագահ։ Էմիլին հրապարակած է ամերիկացի սուֆրաժիստ Սուսան Բ․ Էնթօնի կենսագրութիւնը եւ խմբագրած է զուիցերացի կանանց մասին պատմող տարեգիրքը[7]։

Կուրտը մահացած է 1946-ին Ժընեւի մէջ՝ կանանց ընտրելու իրաւունքի հաստատումէն տասնչորս տարի առաջ[8]։

Ֆեմինիստական «l'émiliE» պարբերականը ներկայիս ունի միայն առցանց տարբերակ։ 2012-էն Emilie Gourd հիմնադրամը ստեղծած էր «Actuelles.ch» առցանց հարթակը, որ Զուիցերիոյ մետիաներուն կը տրամադրէր ֆեմինիստական նորութիւններ եւ յօդուածներ[10]։

Emilie Gourd հիմնադրամ

Խմբագրել

Ժաքլին Պերէնշթէյն-Վաւրը 1894-ին հիմնադրած է «Էմիլի Կուրտի հիմնադրամը»՝ նպատակ ունենալով շարունակել Կուրտի ժառանգութիւնը եւ աջակցած Զուիցերիոյ մէջ առկայ ֆեմինսիտական բանավէճերու լուծմանը։

Մարտինէ Շապոննիերը 2013-էն հիմնադրամի նախագահն է, իսկ Սապինէ Էսթիէր Թեւենոզը փոխնախագահն է[6][11]։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.lonsea.de/pub/person/1735
  2. 2,0 2,1 2,2 Identifiants et RéférentielsABES, 2011.
  3. 3,0 3,1 3,2 https://swisscovery.slsp.ch/permalink/41SLSP_NETWORK/1ufb5t2/alma991023441739705501
  4. 4,0 4,1 4,2 Journal de Genève / É. LecomteGenève: 1826. — ISSN 1010-2108
  5. 5,0 5,1 5,2 https://hls-dhs-dss.ch/de/articles/009308/2024-03-06/
  6. 6,0 6,1 6,2 swissinfo.ch Ghania Adamo,։ «The unfinished job of Swiss feminists»։ SWI swissinfo.ch 
  7. 7,0 7,1 7,2 «Gourd, Emilie (1879–1946)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-11-15-ին 
  8. 8,0 8,1 8,2 8,3 ««Emilie Gourd (1879–1946)»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-12-08-ին 
  9. «Boles Janet K., Hoeveler Diane Long (2004)։ Historical Dictionary of Feminism։ Scarecrow Press։ էջ 155» 
  10. Administrator։ «Fondation Emilie Gourd»։ www.emiliegourd.ch։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-10-03-ին 
  11. «Martine Chaponnière - Carrière professionnelle, lieu de résidence et lieu de naissance - données du registre du commerce et informations économiques»։ www.moneyhouse.ch [permanent dead link]

Արտաքին յղումներ

Խմբագրել