Իոանինա
Իոանինա կամ Եանենա (յուն. ՝ Γιάννενα կամ Γιάννινα), Իփիրոս, Յունաստան։ Արեւմտեան Յունաստանի՝ Իփիրոս եւ դրացի արեւմտեան Մակեդոնիոյ շրջանային միաւորներուն ամենամեծ քաղաքն է ։
Քաղաք | |
---|---|
Իոանինա | |
Γιάννενα | |
Իոանինա․ առաջին նկարին քաղաքը Փամվոթիտա լիճի ափին եւ լիճին մէջ համանուն կղզիակը | |
Երկիր | Յունաստան |
Երկրամաս | [[Իփիրոս, Յունաստան]] |
Thomas Begas? | |
Առաջին յիշատակում | 879 |
Տարածութիւն | 403 քմ² |
ԲԾՄ | 490 մեթր |
Բնակչութիւն | 65 574 մարդ |
Կը գտնուի ափին | Իոանինայի (Փամվոթիտա) լիճ |
Հեռախօսային ցուցանիշ | 26510 |
Փոստային ցուցանիշ | 45000–45999 |
Պաշտօնական կայքէջ | ioannina.gr |
Հակիրճ տեղեկութիւններ
ԽմբագրելԻոանինայի կլիման անձրեւոտ է։ Քաղաքը բոյսերով եւ լեռներով ծածկուած տեղ մըն է եւ կը գտնուի Հիւսիսային Իփիրոսի շրջանը։ Իոանինայի Փամվոթիտա (յուն.՝ Παμβώτιδα) լիճը որ կը գտնուի քաղաքին մէջ, իւրայատուկ գեղեցկութեամբ վայր մըն է։ Բնակչութեան թիւը 65 574 է։
Պատմութեան մէջ, 1821ին յունական ապստամբութեան ժամանակ, Ալի Փաշան (շրջանի օսմանցի կառավարիչը) կը բնակէր Իոանինայի լիճին մէջ եղող կղզիին վրայ։ Մինչեւ այսօր կայ իր տունը, ուր կրնանք այցելել։ Նաեւ Իոանինայի Իջ Քալէին մէջ (յուն.՝ Ίτς Καλέ) Ալի Փաշայի այլ մէկ բնակարանին մնացորդացը կայ։
Իոանինա ունի բազմաթիւ տեսարժան վայրեր, ուր կ՚արժէ այցելել․ինչպէս օրինակ՝ Իոանինայի բերդը, Տոտոնի թատրոնը եւ Վրելիի մոմէ կերպաններու թանգարանը։
Պատկերասրահ
Խմբագրել