Լուիզա Թեթրացինի
Լուիզա Թեթրացինի (29 Յունիս 1871[1][2][4], Ֆլորանս, Իտալիոյ Թագաւորութիւն[4] - 28 Ապրիլ 1940[1][2][3][…], Միլանօ, Իտալիոյ Թագաւորութիւն[4]), միջազգային համբաւ ունեցող իտալացի Coloratura մեղեդի սոփրանօ։ Ունեցեր է կարկաչող ձայն, որ աչքի կ'իյնար արտասովոր փայլուն թեմպրով, տիապազոնով ու թեթեւութեամբ[5]։ Վայելած է բաւականին յաջողուած օփերային եւ համերգային ասպարէզ Եւրոպայի եւ Ամերիկայի մէջ 1890-ական թուականներէն մինչեւ 1920-ական թուականները։ Ձայնը պահպանուեր է 1904-1920 թուականներուն կատարուած ձայնագրութիւններուն մէջ։ 1921 թուականին գրած է «My Life of Song» յուշագրութիւնը, իսկ 1923 թուականին՝ «How to Sing» թրաքթաթը։ Երգելը թողնելէն ետք մինչեւ կեանքի վերջը վոքալի դասեր տուած է Միլանի եւ Հռոմի իր տուներուն մէջ։
Լուիզա Թեթրացինի |
---|
Կենսագրութիւն
ԽմբագրելՎաղ կեանք
ԽմբագրելԾնած է 29 Յունիս 1871-ին Իտալիոյ Փլորենտիա քաղաքը։ Հայրը ռազմական դերձակ էր, ունէր երկու քոյր եւ երկու եղբայր։ Ենթադրաբար երգել սկսեր է երեք տարեկանէն[6]։ Լուիզան ինքը նշած է մանուկ ժամանակ երգելու մասին եւ հաճոյքով վերյիշել, որ իր հայրիկը առաջինն էր, որ իրեն միշտ բաղդատեր է հանրայայտ պել քանթո սոփրանօ Ատելինա Փաթթիի հետ։ Երգել սորված է աւագ քրոջ՝ Էվա Թեթրացինիի հետ (1862–1938)(it)[7]։ Երգել սովորել է ավագ քրոջ՝ Էվա Տետրացինիի հետ (1862–1938)(it)[8], որը նոյնպէս փրիմա տոննա սոփրանօ էր եւ իր համար միջազգայնօրէն յայտնի անուն ստեղծած էր[9]։ Յայտնի է, որ տնային գործերը կատարած ժամանակ Լուիզան կը սորվէր օփերային ամբողջական գործողութիւններ եւ կ'երգէր իւրաքանչիւր դեր[10]։ Տաս-տասներեք տարեկանին սկսեր է սորվիլ Insituto Musicale երաժշտական հիմնարկին մէջ փրոֆեսոր Չեչերինիի մօտ[11][12]։ 1889 թուականի Հոկտեմբերի 4-ին ամուսնացեր է Ճուզեփփէ Սանթինօ Ալպերթօ Սքալապերնիի հետ[13]։
Ասպարէզ
ԽմբագրելՃակատագրի բերումով փոխարիներ է վատառողջ փրիմա տոննայի մը եւ իր օփերային առաջին ելոյթը կատարեր Ֆլորենցիոյ մէջ 21 Հոկտեմբեր 1890ին՝ տասնինը տարեկանին, Ճաքոմօ Մեյերպերի «Ափրիկուհին» օփերայէն Ինեսի դերակատարմամբ[14]։ Իր առաջին ելոյթի մասին հետագային գրեր է․ «Թատրոնէն մինչեւ իմ տուն այդ ուշ ժամուն մայթերուն մեծ թիւով մարդիկ կանգնած էին ու բոլորը պոռալով կը շնորհաւոր էին ինծի»[15]։ Յաջորդը Հռոմի Իտալիոյ թագաւորի ու թագուհիի համար կատարած է Ինեսի դերը 26 Դեկտեմբերի 1890ին, որմէ յետոյ թագուհին հրաւիրեր է զինք երգելու Լիպեսթոտի դերերգը «Թրիսթան եւ Իզոլտա» օփերայէն, որը թագուհիի սիրելի օփերան էր[16]։ Ասպարէզի առաջին հատուածը գլխաւորապէս անցեր է Իտալիոյ գաւառական թատրոններու ու Հարաւային Ամերիկայի մէջ։ Փիեթրօ Սեզարէի հետ, որը դարձեր է իր սիրահարը 14 տարուա ընթացքին, ճանապարհորդեր է դէպի Պուենոս Այրես, ուր իր երգելուն համար ամսական առաջարկեր են 280 ֆունթ[17]։ Երբ կը գտնուէր Պուենոս Այրես, ամուսինը գացեր է իր ետեւէն՝ փորձելով համոզել ետ վերադառնալ Ֆլորենցիա, սակայն կինը չէ համաձայներ։ Հոկտեմբերին առանց կնոջ վերադարձեր է, իսկ քանի մը օր անց վերջինս «Crispino e la comare» օփերայէն Աննեթայի դերով առաջին ելոյթով հանդէս եկեր է։ Ալպերթոն մահացեր է 4 Յունիս 1905-ին․ անոնք առանձին կ'ապրէին[18]։
Վերջին տարիներ
ԽմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմէն յետոյ Թեթրացինին օփերային բեմը փոխարիներ է համերգային բեմերով, 1921 թուականին գրեր «My Life of Song» յուշագրութիւնը, իսկ 1923 թուականին՝ «How to Sing» թրաքթաթը։ 1932 թբւականին զինք նկարահաներ են Կարուզոյի «M'appari, Tutt'Amor» կատարման ձայնագրութիւնը լսելով, ուր ան սկսեր է երգել ձայնագրութեանը զուգընթաց՝ ցոյց տալով, որ իր ձայնը դեռ բաւականաչափ հզօրութիւն ունի (տեսագրութիւնը կարելի է տեսնել «Արտաքին յղումներ» բաժնի յղումով)։ 1934 թուականէն վոքալի դասեր տուեր է եւ որպէս իրեն յաջորդող ճանաչեր Լինա Փակլիուկիին[19]։ Թեթրացինի ձայնագրուեր է 1904-1920 թուականներու ընթացքին, իր անունը համաշխարհայնօրէն յայտնի դարձեր է ու «փառաբանուել նոյնիսկ սննդատեսակներու մէջ, ինչպէս, օրինակ, հնդկահաւով Թեթրացինին է»[20]։
Իր երեսուներկու տարուայ ասպարէզի ընթացքին հսկայական հարստութիւն կուտակեր է։ Դերերու զգացմունքային մեկնաբանութիւններով հասեր է փառքի գագաթնակէտին ու բաղդատուեր Փաթթիի, Լինտի ու Մելպայի հետ[21]: Իր հանրայայտ դերերգերէն են՝ Ռոսինան «Սեւիլյան սափրիչ», Վիոլեթթան «Թրավիաթա» եւ Կիլտան «Ռիկոլեթթօ» օփերաներէն: Իր սիրելի դերերգը՝ Լիւչիան, կատարեր է աւելի քան 100 անգամ[22]։
Ամուսնացեր է երեք անգամ եւ իր կեանքի ընթացքին ունեցեր բազմաթիւվ կրքոտ սիրավէպեր։ Դերասանուհի Մարիսա Վերնաթիի ազգականուհին ու խորհրդատուն էր[23]։ Երրորդ ամուսնոյն հետ ներքաշուեր է դատական քաշքշուքի մէջ, որը նկատելիօրէն ազդեր է իր ֆինանսական դրութեան վրայ իր կեանքի վերջը[24], իսկ ինչ գումար ու սեփականութիւն ալ ունեցեր է, առատաձեռնօրէն նուիրատուութիւններ կատարած է՝ անկախ ամէն ինչէն մնալով կենսախինդ ու հրապուրիչ։ Սովորութիւն ունեցեր է ըսելու․ «Ես ծեր եմ, գէր, բայց դեռ Թեթրացինի եմ»[25]։ Մահացեր է 1940 թուականի Ապրիլի 28-ին Միլանի մէջ։ Իր յուղարկաւորութեանը Via Casoretti եկեղեցւոյ Ռեքուիեմ պատարագ մատուցուեր է, որուն մասնակցեր են ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները։ Իր կտակի համաձայն թաղուած է դամբարանին մէջ, որու տապանագրի վրայ գրուած է․ «Վերջապէս ես քուկդ եմ» («Լիւչիա տի Լամերմուր» օփերայէն)[26]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Lauri-Volpi Giacomo (1999)։ «Coloraturas at the Metropolitan»։ in Drake James A., Ludecke Kirsten Beall։ Lily Pons: A Centennial Portrait։ Portland, OR: Amadeus Press։ էջ 39
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: The Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 2։ ISBN 1859280102
- ↑ Tetrazzini Luisa (1921)։ My Life of Song։ London: Cassell and Company, LTD։ էջ 4
- ↑ Shawe-Taylor Desmond (2001)։ «Luisa Tetrazzini»։ in Sadie Stanley, Tyrrell John։ The New Grove Dictionary of Music and Musicians 26 (2nd հրտրկթն․)։ London: Macmillan Press։ էջ 318
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini։ Great Britain: Scolar Press։ էջ 1։ ISBN 1859280102
- ↑ Tetrazzini Luisa (1921)։ My Life of Song։ London: Cassell and Company, LTD.։ էջեր 8–9
- ↑ Tetrazzini Luisa (1921)։ My Life of Song։ London: Cassell and Company, LTD.։ էջ 23
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: The Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 2։ ISBN 1859280102
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: The Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 4։ ISBN 1859280102
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: The Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 4։ ISBN 1859280102
- ↑ Tetrazzini Luisa (1921)։ My Life of Song։ London: Cassell and Company, LTD.։ էջ 55
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: The Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 5։ ISBN 1859280102
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: The Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 7։ ISBN 1859280102
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: The Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջեր 11–12։ ISBN 1859280102
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: the Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջեր 262–263։ ISBN 1859280102
- ↑ Kuhn Laura, խմբգր․ (2000)։ «Luisa Tetrazzini»։ Baker’s Dictionary of Opera։ New York: Schirmer Books։ էջ 810
- ↑ Zicari, Massimo. “‘Ah! non credea mirarti’” nella fonti discografiche di primo Novecento: Adelina Patti e Luisa Tetrazzini.” In Schweitzer Jahrbuch fur Musikwissenschaft-Annales Suisses de Musicologie. Schweitzer Jahrbuch fur Musikwissenschaft, edited by Luca Zoppelli, vol. 34-35: 193-217. Bern: Peter Lang Publishing, 2017.
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: the Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջեր 280–326։ ISBN 1859280102
- ↑ Enrico Lancia, Roberto Poppi։ Dizionario del cinema italiano, Volume 2: Gli attori dal 1930 ai giorni nostri։ Gremese Editore, 2003։ ISBN 888440214X
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: the Florentine Nightingale։ Great Britain: Cassell and Company, LTD։ էջեր 246–258։ ISBN 1859280102
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luisa Tetrazzini: the Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 259։ ISBN 1859280102
- ↑ Gattey Charles Neilson (1995)։ Luise Tetrazzini: the Florentine Nightingale։ Great Britain: Scolar Press։ էջ 263։ ISBN 1859280102
Արտաքին յղումներ
ԽմբագրելԿենսագրական
Խմբագրել- Luisa Tetrazzini - The Coloratura Voice Vocal mastery; talks with master singers and teachers by Harriette Brower (1869–1928) (alt)
- Tetrazzini Modern musicians; a book for players, singers and listeners (1914) by James Cuthbert Hadden (1861–1914)
- brief biography from Who's who in music : a biographical record of contemporary musicians (1913); Wyndham, Henry Saxe & L'Epine, Geoffrey
- Tetrazzini - The grand opera singers of to-day; an account of the leading operatic stars who have sung during recent years, together with a sketch of the chief operatic enterprises (1912); Lahee, Henry Charles
- Biographical notes
- Luisa Tetrazzini: The Florentine Nightingale; Virtual Museum of the City of San Francisco
Գիրքեր
Խմբագրել- Caruso and Tetrazzini on the Art of Singing, 1909, by Enrico Caruso and Luisa Tetrazzini, from Project Gutenberg
- Tetrazzini at archive.org
Պատկերներ
ԽմբագրելՁայնագրութիւններ եւ մետիա
Խմբագրել- Tetrazzini Եություպի վրայ Luisa Tetrazzini singing along to a Caruso record of "M'appari, Tutt'Amor" when she retired in 1932.
- Luisa Tetrazzini Includes one recording.
- Eight digitally restored recordings of Tetrazzini to listen to. (Roger Wilmut's website)