Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութիւն
Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութիւն (ռուս.՝ Луганская Народная Республика) կամ ԼԺՀ (ռուս.՝ ЛНР), ինքնահռչակ պետութիւն, Ուքրանիայի արեւելքը։ Ճանչցուած է Ռուսիոյ, Հարաւային Օսեթիայի եւ Տոնեցքի Ժողովրդական Հանրապետութեան կողմէ: Միացեալ Ազգերու Կազմակերպութեան բոլոր անդամները այս շրջանը կը համարեն իբր Ուքրանիոյ մաս կազմող տարածաշրջան: Ուքրանիա զայն կը համարէ իբր գրաւած տարածք։ Լուկանսքի Հանրապետութեան տարածքը՝ 8352,6 ք. քմ. է, բնակչութիւնը՝ 1 197 100։ Այստեղ կը գործածուին Գրիվնան[3], Ռուսական ռուպլին, Եւրոն եւ ԱՄՆ տոլարը։
Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութիւն | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Լուկանսք, Ալչևսկ?, Անտրացիտ?, Բրյանկա?, Գոլուբովկա?, Սորոկինո?, Կրասնի Լուչ?, Պերվոմայսկ?, Ռովենկի?, Դովժանսկ?, Կադիևկա?, Slovianoserbsk?, Պերևալսկ? եւ Լուտուգինո? | ||||
Պետական լեզու | ռուսերէն | ||||
Մայրաքաղաք | Լուկանսք | ||||
Օրէնսդիր մարմին | People's Council of the Lugansk People's Republic? | ||||
Կառավարութեան ղեկավար | Լեոնիդ Պասեչնիկ? | ||||
Մակերես | 8352,6 կմ² | ||||
Ազգաբնակչութիւն | 1 400 000 մարդ (1 Յունուար 2023)[1] | ||||
Օրհներգ | օրհներգ? | ||||
Հիմնադրուած է | 30 Սեպտեմբեր 2022[2] թ. | ||||
Արժոյթ |
Ռուսական ռուբլի? | ||||
Ժամային համակարգ | UTC+3։00 | ||||
главалнр.рф |
21 Փետրուար 2022-ին Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին Լուկանսքի եւ Տոնեցքի ժողովրդական հանրապետութիւններու անկախութիւնը ճանչցաւ[4] եւ Փետրուար 22-ի առաւօտեան յայտարարեց ռուս խաղաղապահներու մուտքը երկու հանրապետութիւններուն մէջ[5]:
Պետական խորհրդանիշներ
ԽմբագրելԼուկանսքի Ժողովրդական Հանրապետութիւնն ունի երեք պետական խորհրդանիշ՝ Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութեան դրօշ, զինանշան եւ օրհներգ։ 2014 թուականի Հոկտեմբեր 30-ին հաստատուած է ԼԺՀ-ի զինանշանը։ Ժողովրդական հանրապետութեան զինանշանն իր ոճով կը յիշեցնէ ԽՍՀՄ միութենական հանրապետութիւններու զինանշանները, բայց առանց մանգաղի ու մուրճի։ Ութաթեւ աստղը, որ որոշ ազգերու կողմէ կ'օգտագործուի որպէս վերածնունդի եւ առաջնորդութեան նշան, փառքի եւ լոյսի խորհրդանիշ է[6]։
2014 թուականի Նոյեմբեր 26-ին հաստատօւած է Լուկանսքի Ժողովրդական Հանրապետութեան դրօշը։ Դրօշի երկնագոյն գոյնը կը խորհրդանշէ Աստուածածինի երկնային մաքրութիւնն ու անարատութիւնը, կապոյտը` հաստատակամութիւնն ու կայունութիւնը, իսկ կարմիրը` ուժը եւ յաղթանակի ձգտումը։ Դրօշի երկու ստորին գոյները (կապոյտ եւ կարմիր) կը յիշեցնեն Ռուսաստանի Դաշնութեան դրօշի գոյները[6]։
2016 թուականի Ապրիլ 29-ին հաստատուած է ԼԺՀ-ի հիմնը, որու հեղինակն է բանաստեղծ Վլադիմիր Միխայլովը[7]։ Երաժշտութեան հեղինակն է Երգահան Գէորգի Գալինը։
դրօշ | Զինանշան |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ https://visasam.ru/emigration/vybor/naselenie-dnr-i-lnr.html#i-4
- ↑ https://www.reuters.com/world/putin-declare-annexation-ukrainian-lands-major-escalation-war-2022-09-29/
- ↑ «Multi-currency settlement system introduced in LNR»։ արտագրուած է՝ 2015 թ․ մարտի 25
- ↑ «Պուտինը ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները»։ news.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2022-02-22
- ↑ «https://twitter.com/jake_hanrahan/status/1495877460944203777»։ Twitter (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-02-22
- ↑ 6,0 6,1 «Утверждён герб Луганской народной республики»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ հոկտեմբերի 30-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ հոկտեմբերի 30
- ↑ «В ЛНР утвердили официальный гимн республики (аудио)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ նոյեմբերի 9-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հոկտեմբերի 31