Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի Միջազգային Շարժում
Կարմիր խաչ (պաշտօնապէս՝ Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժում), տարբեր երկիրներու մէջ կամաւոր ընկերութիւններ, որոնք պատերազմի ժամանակ կը կազմակերպեն օգնութիւն ռազմագերիներուն, վիրաւոր եւ հիւանդ ռազմիկներուն, խաղաղ պայմաններու մէջ բնական աղետներէն տուժածներուն եւ վարակիչ հիւանդութիւններով տառապողներուն։ Ատրպէյճանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաճիկստանի, Աֆղանստանի, Թուրքիոյ եւ Պակաստանի մէջ՝ կը կոչուի «Կարմիր մահիկ», Իրանի մէջ՝ «Կարմիր առիւծի եւ արեւի ընկերութիւն»։
Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի Միջազգային Շարժում | |
---|---|
| |
Տեսակ | միջազգային ոչ կառավարական կազմակերպություն? եւ aid agency? |
Երկիր | Զուիցերիա |
Յապաւում | IRCRCM |
Կարգախօս | The power of humanity, Le pouvoir de l'humanité եւ O poder da humanidade |
Հիմնադրուած | 17 Փետրուար 1863[1] |
Գլխադասային գրասենեակ |
Ժընեւ, Զուիցերիա Զուիցերիա |
անուանուած է | red cross? |
Անձնակազմ | 300 000 մարդ |
Հիմնադիր | Անրի Դյունան?, Թեոդոր Մոնուար?, Գուստավ Մուանիե?, Գիլյոմ-Անրի Դյուֆուր? եւ Լուի Ապիա? |
Պարգեւներ | Խաղաղության Նոբելյան մրցանակ? Խաղաղության Նոբելյան մրցանակ? Խաղաղության Նոբելյան մրցանակ? Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ? |
Կայքէջ |
icrc.org ifrc.org |
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. |
Պատմութիւն
ԽմբագրելԿարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային օրը կը նշուի Մայիսի 8-ին: 1859թ. Յունիսի 24-ին Հիւսիսային Իտալիայի Սոլֆերինոյ քաղաքի մօտ կը բախին ավստրիական կայսրութեան և Ֆրանկո-սարտինեան միութեան զորքերը: Քանի մը ժամ անց արդէն մարտի դաշտին վրայ 40 հազար վիրաւոր և զոհ կար:
Զուիցերիացի վաճառական Անրի Դյիւնանը (1828թ. մայիսի 8 - 1910 հոկտեմբերի 30) դէպի Ալժեր ճամբորդութեան ճանապարհին պատահաբար այս դեպքերուն ականատես կը դառնայ: Տեղաբնիկներու օգնութեամբ Դիւնանը կը փորձէ օգնել վիրաւորներուն:
Ցնցված այս դեպքերէն ան կ'ընդհատէ ճամբորդութիւնը, կը վերադառնայ Ժընև` տպաւորութիւնները շարադրելով «Յիշողություններ Սոլֆերինոյի մասին» գԻրքԻՆ մէջ:
Գրքում Դիւնանն կ'առաջարկէ իւաքանչիւր երկրի մէջ հիմնել կազմակերպութիւն մը, որը պատերազմի ժամանակ զինուած ուժերու բուժանձնակազմին օգնող կամաւորներ կը պատրաստէր, պետութիւններուն կ'առաջարկէ համաձայնութեան գալ զինուած ընդհարումներու ժամանակ վիրաւորներուն օգնութեան մասին դրոյթներու շուրջ:
Այս գաղափարները կեանքի կոչելու նպատակով 1863թ. փետրվարի 9-ին Զուիցերիոյ մէջ Զուիցերիացի հինգ քաղաքացի կը հիմնեն «Հինգի կոմիտէն»որու նշանաբանն էր ՝«Հիւանդ ու վիրաւոր մարտիկներու խնամատարութեան կոմիտէ», որն այնուհետև կը վերածուի Կարմիր խաչի միջազգային կոմիտէի: Կոմիտէն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնադիր մարմինն է:
Յաջորդ տարին, սկսած են կազմակերպուիլ «Կարմիր խաչի» ազգային ընկերութիւններ, հետագային հիմնադրուած է միջազգային «Կարմիր խաչ»ը, ստեղծուած անոր միջազգային կոմիտէն։ 1965-ի կանոնադրութեամբ միջազգային «Կարմիր խաչի» գերագոյն օրգանը կոնֆերանսն է, որ կը գումարուի չորս տարին մէկ, իսկ կոնֆերանսներու միջեւ ինկած ժամանակաշրջանին՝ մշտական յանձնաժողովը։ Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերութիւնը հիմնադրուած է 1921 թ.։ Քաղաքներուն ու մեծ բնակավայրերուն մէջ, կազմակերպած է մասնաճիւղեր, կապ հաստատած՝ հայկական գաղութներու հետ։ Հիմնած է դարմանատուներ, շտապ օգնութեան դրութիւն, համավարակի հիւանդներուն օգնող բուժկէտեր։ Կազմակերպած է բժշկական ջոկատներ եւ ուղարկած շրջանները՝ բծաւոր տիֆի, տրախոմայի, վեներական հիւանդութիւններու դէմ պայքարելու։ Բացած է հիւանդանոցներ, ծննդատուներ. երկրաշարժի ժամանակ կ'օգնէ տուժածներուն։
Շարժման կազմին մէջ են նաև Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերութիւններու ֆեդերացիան և 186 անդամ երկրներու ազգային ընկերութիւնները: 1963թ. Ժընևի համաժողովին կ'որոշուի աշխարհի բոլոր երկիրներուն մէջ Կարմիր խաչի Ազգային ընկերութիւններ ստեղծելու մասին:
1983-ին կազմակերպութիւնը ճանչցուեցաւ Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի կազնակերպութիւն անունով. 1991-ին սկսաւ ճանչցուիլ որպէս Միջազգային Կարմիր Խաչի եւ Կարմիր Մահիկի կազմակերպութիւն