Կիլիկիոյ Հայոց Պատրիարքարան (կաթողիկէ)
Կիլիկիայի Հայոց Պատրիարքարան (լատ.՝ Patriarchatus Ciliciae Armenorum), հայ կաթողիկէ եկեղեցւոյ պատրիարքարան[1]։ Կիլիկիոյ Հայոց պատրիարքի նստավայրը կը գտնուի Լիբանանի Զմմառ բնակավայրին մէջ։
Կիլիկիոյ Հայոց Պատրիարքարան (կաթողիկէ) | |
---|---|
Տեսակ | Eastern Catholic patriarchate? |
Երկիր | Լիբանան |
Մասն է | հայ կաթողիկե եկեղեցու թեմ? |
Պաշտոնական կայք |
Տարածք
ԽմբագրելՊատրիարքարանը իր իրաւասութիւնը կը տարածէ Հայ կաթողիկէ եկեղեցւոյ բոլոր հաւատացեալներուն վրայ։ Պատրիարքարանի սեփական եկեղեցական կառոյցներն են.
- Պէյրութի արքեպիսկոպոսութիւն,
- Ալեքսանտրիայի թեմ,
- Սպահանի թեմ,
- Էլ-Ղամիշլիի թեմ,
- Դամասկոսի պատրիարքական քրմապետութիւն,
- Երուսաղէմի եւ Ամմանի պատրիարքական քրմապետութիւն։
Պատրիարքներ
Խմբագրել- Աւրամ Պետրոս Ա. (Արծիւեան) (26 նոյեմբեր 1740 - 1 Հոկտեմբեր 1749),
- Յակոբ Պետրոս Բ. (Յովսէփեան) (1749-1753),
- Միքայէլ Պետրոս Գ. (Կասպարեան) (1753-1780),
- Պարսեխ Պետրոս Դ. (Աւկադեան) (1780-1788),
- Գրիգոր Պետրոս Ե. (Կւուպելեան) (1788-1812),
- Գրիգոր Պետրոս Զ. (Ջերանեան) (1812-1841),
- Յակոբ Պետրոս Է. (Հոլասեան) (1841-1843),
- Գրիգոր Պետրոս Ը. (Տերաստուածատուրեան) (1843-1866),
- Անդոն Պետրոսի Թ. (Հասուն) (1866 - Յունիս 1881),
- Ստեփան Պետրոսի Ժ. (Ազարեան) (1881 - Մայիս 1899),
- Պօղոս Պետրոս ԺԱ. (Էմմանուելեան) (24 Յուլիս 1899 - 1904),
- Պօղոս Պետրոս ԺԲ. (Սաբբաղանեան) (4 Օգօստոս1904 - 1910),
- Պօղոս Պետրոս ԺԳ. (Թերիզեան) (23 Ապրիլ1910 - 1931),
- Աւետիս Պետրոս ԺԴ. (Արփարեան) (17 Հոկտեմբեր 1931 - 26 Հոկտեմբեր 1937),
- Գրիգոր Պետրոս ԺԵ. (Աղաջանեան) (30 Նոյեմբեր 1937 - 25 Օգօստոս 1962),
- Իգնադիոս Պետրոս ԺԶ. (Բաթանեան) (4 Սեպտեմբեր1962 - 22 Ապրիլ 1976),
- Հմայակ Պետրոս ԺԷ. (Գուեդիգուեան) (3 Յուլիս 1976 - 31 Մայիս 1982),
- Յովհաննէս Պետրոս ԺԸ. (Կասպարեան) (5 Օգոստոս 1982 - 28 Նոյեմբեր 1999 ),
- Ներսէս Պետրոս ԺԹ. (Թազայ) (2 Հոկտեմբեր 1999 - 25 Յունիս 2015),
- Գրիգոր Պետրոս Ի. (Կապրոյեան) (25 Յուլիս 2015 - 25 Մայիս 2021)։
- Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Մինասեան