Հայկական Եկեղեցի (Կրոզնի)
Հայկական եկեղեցի (Գրոզնի) հայ առաքելական եկեղեցի Գրոզնի մէջ, որ քանդուած է խորհրդային իշխանութիւններու կողմէն 1930–ական թուականներուն։
Դիրքը
ԽմբագրելԻնչպէս ցոյց կու տայ 1923 թուականի հատակագիծը, հայկական եկեղեցին տեղակայուած եղած է քաղաքի կեդրոնին մէջ՝ Սունժա գետի ձախ ափին։ Ան կը գտնուի Դունդվսկի փողոցի եւ Նաւթային ինստիտուտի մասնաշէնքի եւ № 1 միջնակարգ դպրոցի տարածքին՝ հատուելով Լերմոնտովի զբոսայգի տարածքի հետ[1]։
Կառուցման պատմութիւնը
ԽմբագրելԳրոզնի քաղաքը կառուցուած է ամրոցի շրջակայքին։ Քաղաքին մէջ կար ոչ մեծ իջեւանատուն, ուր հիմնականին առեւտրային գործունեութիւն կը ծաւալէին հայ վաճառականները։ Գրոզնիի հայկական համայնքի համար կարեւորագոյն խնդիր էր ազգային դպրոցի եւ եկեղեցւոյ կառուցումը։ 1863 թուականի ապրիլին խումբ մը հայեր դիմեցին իրենց հայրենակից գեներալ–մայոր Ալեքսանդր Թումանովին՝ աջակցած հայկական եկեղեցւոյ կառուցման գործին։ 27 Ապրիլ 1865 թուականին Աստրախանի հայկական թեմին եկաւ հաղորդագրութիւն, որ իշխանութիւնները դէմ չեն հայկական եկեղեցւոյ կառուցման գործին[2]։
Գրոզնիի հայկական համայնքը եկեղեցւոյ կառուցումը սկսաւ 1860–ական թուականներուն երկրորդ կիսուն, եւ արդէն XIX դարու 70–ական թուականներուն եկեղեցին պատրաստ էր։ Քաղաքի հիմնադրումէն կէս դար ետք հայկական եկեղեցւոյ կառուցումը կը խօսէր հայ համայնքի նշանակալից դէրի մասին։[3]։ Եկեղեցին կը կառուցուէր մաս առ մաս։ Սկզբը կառուցուեցաւ եկեղեցւոյ հիմնական մասը, հետագային անոր աւելացուեցաւ երկհարկանի զանգակատունը։ Առաջին անգամ հայկական եկեղեցւոյ մասին յիշատակուած է 1871 թուականին «Թերեքեան լուրեր» թերթին մէջ։ Հայկական համայնքի կանոնադրութեան մեջ կը նշուի, որ հայ առաքելական եկեղեցին կը հանդիսանայ հայ համայնքի գործունէութեան կարգաւորողը։ Եկեղեցին քանդուած է 1930–ական թուականներուն[4]։ ։
Ճարտարապետութիւնը
ԽմբագրելՀիմնական շինութիւն
ԽմբագրելԵկեղեցին գմբէթաւոր բազիլիկա շինութիւն էր։ Արեւմտեան եւ արեւելեան թեւերու հիւսիսային եւ հարաւային ճակատներուն կային բարձր լուսամուտախորշեր։ Ամէն այսպիսի լուսամուտախորշի վերեւը կային շրջանաձեւ լուսանցքներ, որոնք կը լուսաւորէին ամբողջ շինութիւնը։ Շինութեանը ամբողջական տէսք կը հաղորդէր գմբէթը, որ ունէր ութանկեան տեսք, իւրաքանչիւր անկիւնը կար որմնախորշ եւ անոնք ընդհանուր պատուած էին սպիտակ շրջագիծով։
Զանգակատուն–գաւիթ
ԽմբագրելԶանգակատուն–գաւիթը, ինչպէս եւ հիմնական շինութիւնը, կառուցուած էր կարմիր աղիւսով։ Շէնքը աչքի կը մտնէր իւրօրինակ տեսքով։ Ան ունէր մեծ դարպասաձեւ մուտք, որուն վերեւը վէր կը խոյանար բազմանկիւն գմբէթը։ Զանգակատան տեսքը կ՝ ամբողջանար ընդարձակ գմբեթաձեւ զանգակամասով։ Զանգակատան կեդրոնական մուտքի երկու ուղղութիւններն ալ զարդարուած էին իրենց ձեւաւորումով տարբերուող խորշերով։ Այս ճարտարապետական լուծումը հատուկ չէ հայ ճարտարապետական արուեստին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Р.З. Багдасарьян (1985)։ «Об армянской церкви в Грозном»։ "Историко-филологический журнал" // № 1; pp. 231-234. ISSN 0135-0536։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ նոյեմբերի 16–ին
- ↑ А. Е Тер-Саркисянц История и культура армянского народа: с древнейших времен до начала XIX в. — Восточная литература РАН, 2005. — С. 685. — 293 с. — ISBN 5020184454, 9785020184459
- ↑ Р. Багдасарян // Армянская община Грозного // Вестник общественных наук, Выпуски 7-12; Изд-во АН Армянской ССР, 1986 г. — стр 59-62
- ↑ Р.З. Багдасарьян (1989)։ «Культурная и общественно-политическая жизнь армянского поселения Грозного (вторая половина XIX—начало XX в.)»։ "Историко-филологический журнал" // № 2 . pp. 188-197. ISSN 0135-0536։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ նոյեմբերի 16–ին