Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան (Թեհրան)
Հայոց ցեղասպանութեան յուշարձան, յուշարձան Իրանի Թեհրան քաղաքի Սուրբ Սարգիս մայր տաճարի բակին մէջ։
Հայոց ցեղասպանութեան յուշարձան (Թեհրան) | |
---|---|
Հայոց ցեղասպանութեան յուշարձան Թեհրանի մէջ | |
Կը Գտնուի | Թեհրան |
Շինութեան ձեւ | Յուշարձան |
Շինարար | Ճարտարապետ՝ Սերոժ Սուքազեան |
Ներկայ վիճակ | կանգուն |
Պատմութիւն
ԽմբագրելՅուշարձանը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին։ Յուշարձանի նախագծման աշխատանքները կատարուած են 1969-1971-ականներուն, կառուցումը աւատուած է 1973-ին, տեղադրուած է 24 Ապրիլ 1973-ին Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարի բակին մէջ[1][1][2]։ Յուշարձանը կառուցուած է Արսէն Տեր-Յակոբեանի միջոցներով՝ ի յիշատակ իր ծնողներու՝ Գրիգոր եւ Մաշինկա Տեր-Յակոբեաններու[3]։ Յուշարձանը կազմուած է պատուանդանի վրայ վեր խոյացող երեք խաչքարերէ, որոնց դիմաց՝ պատուանդանի վրայ թեւերը տարածած արծիւն է: Յուշարձանի վրայ մակագրուած է.
ՅԻՇԱՏԱԿ ԲԻՒՐԱԻՈՐ ՆԱՀԱՏԱԿԱՑՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ |
Հեղինակներ
Խմբագրել- Ճարտարապետ՝ Սերոժ Սուքազեան (առաջին փուլ)
Պատկերասրահ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 «Memorial in Tehran, Iran.»։ www.armenian-genocide.org
- ↑ Sargssyan Suren։ «Sargssyan Suren։ «Թեհրանի մէջ ոգեկոչած են Ցեղասպանութեան զոհերու յիշատակը»»։ orer.site։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-09-03-ին
- ↑ «Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու պատմականը - «ԱԼԻՔ» Օրաթերթ»։ www.alikonline.ir (hy-am)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին
Աղբիւրներ
Խմբագրել- "Alik" daily magazine, Tehran (1975).
- 85 Commémoration du Génocide des Arméniens. Publication du Comité uni pour la Commémoration du Génocide arménien. Montréal, 2000.