Հելսինքիի համալսարան

Հելսինքիի համալսարան (ֆին.՝ Helsingin yliopisto, շուէտ.՝ Helsingfors universitet, լատ.՝ Universitas Helsingiensis), Ֆինլանտայի հնագոյն եւ խոշորագոյն համալսարանը: Համալսարանի մէջ կ'ուսանին մօտաւորապէս 38 հազար ուսանող (այդ կ'ընդգրկէ՝ 5500 թեկնածու):

Հելսինքիի համալսարան
Հիմնադրուած է 1640
Հիմնադրիր Քրիսթինա
Ռեկտոր Sari Lindblom?
Անդամակցութիւն Ութրեխթի ցանց, «Օրսիտ» ոչ հասութաբեր հաստատութիւն[1][2], Եւրոպայի համալսարաններու միութիւն[3], Առցանց թուայնացած արխիւ[4], Հետազօտական ​​համալսարաններու եւրոպական միաւորում, FinELib?[5] եւ Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման?[6]
Երկիր Ֆինլանտա
Կայք helsinki.fi/en
University of Helsinki Վիքիպահեստում
«Helsinki University» մրտավարդն անուանվեր է՝ ի պատիւ Հելսինքիի համալսարանի 350-ամեակի

Պոլոնիայի հռչակագիրի եւրոպական չափանիշերու համապատասխան՝ համալսարանը 2005 թուականի Օգոստոս 1-էն կ'առաջարկէ ուսուցում Պսակաւոր, Մագիստրոս եւ Գիտութիւններուդոկտորի աստիճաններու համար: Համալսարանը Եւրոպական հետազօտական համալսարաններու միութեան, «Unica»-ի (Եւրոպայի մայրաքաղաքներու համալսարաններ) անդամ է: Համալսարանը ընդգրկուած է Եւրոպական համալսարաններու Ութրեխթի ցանցի միութեան մէջ։ Համալսանի շրջակայքը կայ բուսաբանական այգի[7]: 2012 թուականի Յունուարէն համալսարանին կից բացուեր է Ռուսաստանի հետազօտութիւններու նոր կեդրոն[8]: 2017 թուականէն համալսարանի Քանցլերը Քաարլէ Հիամերին է:

Ըստ 2018 թուականի տուեալների՝ Հելսինքիի համալսարանը «Times Higher Education»-ի համալսարաններու համաշխարհային վարկանիշի մէջ զբաղեցուցած է 48-րդ հորիզոնականը[9]:

Պատմութիւն

Խմբագրել

Համալսարանը հիմնադրուեր է 1640 թուականին (Տուրկու) Ապօ քաղաքում՝ որպէս թագաւորական ակադեմիա:

1809 թուականին՝ Ռուսական կայսրութեանը Ֆինլանտայի դքսութեան միանալէն յետոյ, համալսարանը սկսեր է կոչուիլ Ապոյի կայսերական ակադեմիա:

Ալեքսանդրի կայսերական համալսարան (1828-1917)

Խմբագրել

1827 թուականին տեղի ունեցած աւերիչ հրդեհէն յետոյ կայսր Նիկոլայ I-ի հրամանով համալսարանը տեղափոխուեր է Հելսինքֆորս եւ ստացեր Ալեքսանդրի կայսերական համալսարան (ի պատիւ կայսեր հանգուցեալ եղբոր՝ Ալեքսանդր I-ի) անուանումը: Համալսարանի գլխաւոր շէնքը նախագծեր է ճարտարապետ Քարլ Լիութվիք Էնկելը (1832):

Հելսինքիի համալսարան (2017-ներկայ ժամանակներ)

Խմբագրել

Ֆինլանտայի անկախութեան հռչակումէն յետոյ (1917) ուսումնական հաստատութիւնը ստացեր է Հելսինքիի համալսարան անուանումը:

1944 թուականին համալսարանի շինութիւններու մասը մը ոչնչացեր է Հելսինքիի խորհրդային ռմբակոծութեան ժամանակ։

1990 թուականի Օգոստոսի 28-ին՝ ԽՍՀՄ պատմութեան մեջ առաջին անգամ, խորհրդային «Ռելկոմ» գիտական ցանցը Հելսինքիի համալսարանի գիտնականներու հետ հեռախօսային մոտեմի կապ հաստատեր է, որ Ռունետի զարգացման ելակետերէն մէկն է:

Համալսարանին մէջ կայ դոցենտներ Արթո Լուկանենից եւ Փեքքի Քաուփալայից կազմուած խումբ, որ կը զբաղուի ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի կողմէն Ֆինլանտայի տարածքին հետախուզական գործունէութեան պատմութեան ուսումնասիրութեամբ[10]:

1990 թուականին Ֆինլանտայի մէջ համալսարանի հիմնադրման 350-ամեակի առթիւ 150 հազար տպաքանակով թողարկուեր է «350 տարեկան Հելսինքիի համալսարան» անուանումով 100 նամականիշ:

2015 թուականի նոյեմբերին համալսարանի դասախօսները կ'որոշեն կայացնել գործադուլ յայտարարել՝ ի նշան կառավարութեան կողմէն ծրագրուող ֆինանսաւորման զգալի կրճատման դէմ բողոքի[11]:

2016 թուականին համալսարանի վարչական բաժնի կառուցուածքը փոփոխութիւններու ենթարկուեր է, կրճատուեր է 200-300 աշխատակից[12]:

2017 թուականին համալսարանը ստացեր է իր գոյութեան պատմութեան մէջ ամենամեծ դրամական նուիրատուութիւնը։ Ընդհանուր գրականագիտութեան եւ գեղագիտութեան նախկին Փրոֆեսոր Մայա Լեհտոնենը համալսարանին 4 միլիոն եւրո կտակեր է՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել ֆրանսերէնի, ֆրանսական գրականութեան, Ֆրանսայի պատմութեան, ֆինն-ֆրանսական մշակութային յարաբերութիւններու եւ ֆիննական գրականութեան ուսումնասիրութեանը աջակցելու համար[13]:

Վարկանիշ

Խմբագրել

2015 թուականին համաշխարհային կարգի համալսարաններու հետազօտութեան կեդրոնը (CWCU) Շանհայի Ցզեաո Տունի համալսարանի մէջ Հելսինքիի համալսարանին շնորհեր է 67-րդ տեղը (500-ից), որ վեց հորիզոնականով աւելի բարձր է, քան 2014 թուականին[14]:

«Times Higher Education»-ի վարկանիշի մէջ.

Տարի 2011[15] 2012[16] 2013 2014 2015[17] 2016[17] 2018[9]
Հորիզոնականը լաւագոյն հարիւրեակին մէջ 91 - 67 - 48

Բրիտանական հեղինակաւոր «Quacquarelli Symonds» (QS) ընկերութեան վարկանիշի մէջ.

Տարի 2011 2012 2013[18] 2014[19] 2015 2016 2017[20]
Հորիզոնականը լաւագոյն հարիւրեակին մէջ 69 67 91 102

Դասախօսներ

Խմբագրել
  • Լէօ Աարիօ, աշխարհագրագէտ
  • Ուիլհելմ Պոլին, փիլիսոփայ
  • Վիքտոր Աքսել Հաքման, երկրաբան
  • Եաքով Քարլովիչ Կրոթ, բանասէր
  • Հեյքի Քլեմեթի, գիտությունների դոկտոր, երաժշտահան, խմբավար, ֆիննական երգչախմբային երաժշտութեան դպրոցի հիմնադիր
  • Իոսիֆ Եմելեանովիչ Մանտելշթամ, ռուսաց լեզուի եւ գրականութեան փրոֆեսոր
  • Կունար Միքվից, պատմաբան
  • Օքոնեն Օնի, ակադեմիկոս, արուեստագէտ
  • Աննա-Մարի Սարայաս, ակադեմիկոս գրականագէտ
  • Ֆրետերիք Սիկնէուս, գեղագիտութեան եւ գրականութեան փրոֆեսոր
  • Իլմարի Սուսիլուոթո, քաղաքագէտ
  • Ֆրետերիք Էլվինկ, բուսաբան
  • Թոյվո Հաափանեն, երաժշտագէտ
  • Եուլի Քարլովիչ Շիմանովսքի, վիրաբոյժ

Ռեքթորներ

Խմբագրել
  • 1640-1641, 1649-1650 Էսքիլ Փետրէուս
  • 1647-1648, 1652-1653 Գէորգ Ալանուս
  • 1676-1677, 1683-1684 Էլիաս Թիլանտս
  • 1729-1730 Դանիել Եուլենիուս
  • 1755-1756 Քարլ Աբրահամ Քլեւպերկ
  • 1756-1757, 1765-1766, 1772-1773 Փեռ Քալմ
  • 1767-1768 Մարթին Վալենիուս
  • 1786-1787, 1798-1799 Հենրիխ Գաբրիէլ Փորթան
  • 1803-1804, 1811-1812, 1825-1827 Եուհան Կատոլին
  • 1806-1807, 1813-1814, 1827-1828, 1829-1832 Կուստաւ Գաբրիէլ Գիոլսթրիոմ
  • 1824-1825 Քարլ Ռեյնկոլտ Զալպերկ
  • 1828-1829 Դանիիլ Միրեն
  • 1832-1833 Էրիք Գաբրիէլ Մելարթին
  • 1833-1839 Ֆրետերիք Ուիլհելմ Փիփինկ
  • 1839-1845 Նիլս Ապրամ ֆոն Ուրսին
  • 1845-1848 Ուիլհելմ Գաբրիէլ Լակուս
  • 1848-1858 Կավրիիլ Ռեյն
  • 1859-1869 Ատոլֆ Էտուարտ Արփե
  • 1869-1872 Լոուրենս Լինտելիոֆ
  • 1872-1875 Ատոլֆ Մոպերկ
  • 1875-1878 Սակարիաս Տոպելիուս
  • 1878-1884 Ուիլհելմ Գաբրիէլ Լակուս
  • 1884-1887 Ավկուսթ Ալքվիսթ
  • 1887-1896 Թէոտոլֆ Ռեյն
  • 1896-1899 Եաքո Ֆորսման
  • 1899-1905, 1905-1907 Էտուարտ Հիելթ
  • 1905 Ռապպէ Աքսել Վրետէ
  • 1907-1911, 1920-1922 Իվաեւ Հեյքել
  • 1911-1915 Անտերս Սեւերին Տոներ
  • 1915-1920 Վալտեմար Ռուին
  • 1926-1930 Անտի Թուլենհեյմօ
  • 1941-1945 Ռոլֆ Հերման Նեւանլինա
  • 1956-1962 Էտուին Լինկոմիես
  • 1971-1973 Միքքո Եուվա
  • 2003-2008 Իլքա Նիյնիլուոթօ
  • 2008-2013 Թոմաս Ուիլհելմսոն
  • 2013-2018 Եուքա Քոլա[21]
  • Եարի Նիեմելիա (2018 թուականէպ)[22]

Արտաքին յղումներ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://orcid.org/members/001G000001zUlVeIAK-university-of-helsinki
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://eua.eu/about/member-directory.html
  4. Our Members / Tier 4
  5. https://www.kiwi.fi/pages/viewpage.action?pageId=50169951
  6. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  7. Կաղապար:YLE-N
  8. Կաղապար:YLE-N
  9. 9,0 9,1 «Хельсинкский университет вошел в топ-50 лучших университетов мира»։ Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle։ 2018-11-15։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-11-18-ին։ արտագրուած է՝ 2018-11-18 
  10. Կաղապար:YLE-N
  11. Կաղապար:YLE-N
  12. Կաղապար:YLE-N
  13. «Гуманитарии университета Хельсинки получили крупное денежное пожертвование»։ արտագրուած է՝ 2017-03-15 
  14. «Университет Хельсинки поднимается в мировом рейтинге»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04 
  15. «Университет Хельсинки — в числе 100 лучших вузов в мире»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04 
  16. «Университет Хельсинки больше не входит в сотню престижных университетов мира»։ Фонтанка.Fi։ արտագրուած է՝ 2017-06-04 
  17. 17,0 17,1 «Университет Хельсинки лишился места в списке ста лучших университетов мира»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04 
  18. «Рейтинг лучших вузов по версии QS: Хельсинкский университет на 69-ом месте»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04 
  19. «Хельсинкский университет занял 67-ое место в рейтинге лучших мировых вузов»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04 
  20. «Позиция университета Хельсинки в рейтинге QS ухудшилась»։ YLE։ արտագրուած է՝ 2017-06-04 
  21. «Выбран новый ректор Университета Хельсинки»։ YLE։ արտագրուած է՝ 2017-10-17 
  22. «Professor Jari Niemelä appointed as rector of the University of Helsinki | University of Helsinki»։ University of Helsinki (անգլերեն)։ 2018-04-25։ արտագրուած է՝ 2018-08-01