Հին Աքրոբոլիս թանգարան
Հին Աքրոբոլիս թանգարան (յուն․՝ Παλαιό μουσείο της Ακρόπολης), եղած է հնագիտական թանգարան Աքրոբոլիսի տարածքին մէջ, Աթենք, Յունաստան։ Կառուցուած է ժայռի արեւելեան եզրի խորշին մէջ։ Կը համարուի Աթենքի ամենախոշոր հնագիտական թանգարաններէն մէկը։ Սահմանափակ տարածքի պատճառով յունական կառավարութիւնը 1980 թուականին նոր թանգարան կառուցելու որոշում առաւ։ Նոր Աքրոբոլիս թանգարանը կառուցուած է Աքրոբոլիսի ստորին հատուածին մէջ։ 2007 թուականին հին թանգարանը փակուեցաւ եւ բոլոր հին առարկաները տեղափոխուեցան նոր թանգարան, որ բացուեցաւ 20 Յունիս2009-ին[1]։
Պատմութիւն
ԽմբագրելԹանգարանին մէջ կը գտնուին աշխարհի հնագոյն յունական մասունքները, որոնք պեղումներու ժամանակ յայտաբերուած են Աքրոպոլիսի տարածքին մէջ։ Կառոյցի ճարտարապետը եղած է Փանակիս Քալքոսը։ Շինությիւնը կառուցուած է 1865-1874 թուականներուն։ 1950 թուականին շէնքի տարածքը ընդյալնուած է յոյն ժամանակակից ճարտարապետ Փաթրոքիոս Քարանաթինոսի կողմէ[2]։
Աքրոբոլիսի թանգարանի մէջ կը գտնուին Աքրոբոլիսի հուշարձաններու քարէ արձաններ, պրոնզէ գործիքներ, պեղղուած առարկաներ[3]։ Շինութիւնը կը գտնուի Աքրոբոլիսի հարաւ-արեւելեան անկիւնը։ 1974 թուականին վարչապետ Քոսթանթինոս Քարամանթիսը առաջարկած է կառուցել նոր թանգարան։ 2007 թուականին թանգարանին հին շէնքը փակուած է եւ տեղափոխուած է թանգարանին նոր շէնքը։
Նոր շէնք
ԽմբագրելԱքրոբոլիս թանգարանի նոր շէնքը նախագծած են Պերնարտ Ճշումը եւ Միխալի Ֆոթիատեսը։ Կառուցուած է 2002-2007 թթ. Areopagitou փողոցին մէջ։ Հանդիսաւոր բացումը կատարուած է 20 Յունիս 2009-ին։ Առաջին տարին մուտքի վճարումը եղած է մէկ եուրո, այնուհետեւ՝ հինգ եուրո։
Վնասներ Աքրոբոլիսին
ԽմբագրելՀին Աքրոբոլիս թանգարանի դրենաժային խողովակները քայքայած են Աքրոբոլիսը, եւ Պարթենոնի փլուզման վտանգ կայ[4]։
Հաւաքածու
ԽմբագրելԹանգարանին մէջ կը պահուին իրեր, որոնք յայտնաբերուած են Աթենեան Աքրոբոլիսի տարածքէն, հիմնականորեն Պարթենոնէն, Էրեքտէյնոնէն, Փրոփիլէյներէն, Նիքէի տաճարէն, եւ Աթենքի հին տաճարէն[5]։
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «New Acropolis Museum»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-01-01-ին։ արտագրուած է՝ 2016-02-18
- ↑ The Acropolis Museum: A Descriptive Catalogue Brouskari M.S.(1974) Commercial Bank of Greece
- ↑ The Bronze Fragments of the Acropolis Bather A.G. The Journal of Hellenic Studies (13), 1892 - 1893, pp. 124-130
- ↑ Greek Tragedy: Acropolis Is 'Decaying'
- ↑ Hellenic Ministry of Culture | Acropolis of Athens
Արտաքին յղումներ
ԽմբագրելՈւիքիմետիա Քամընզը ունի ամբողջ բաժին մը այս էջին մասին՝ Commons has media related to Acropolis Museum in Athens.Lua error in package.lua at line 80: module 'Module:If preview/configuration' not found. |
- Acropolis museum
- Acropolis Museum: Moschophoros, Kritios Boy Archived 2007-09-27 at the Wayback Machine.