Մասնակից:Լեռնիկական/Սեւագրութիւն

Կրեթա Թունպերկ Խմբագրել

Կրեթա Թունպերկ շուէտերէն՝ Greta Thunberg
Ծնած է 3 Յունուար 2003[…] (18 տարեկան)
Ծննդավայր Ստոկհոլմ, Շուէտ
Քաղաքացիութիւն Շուէտ
Մայրենի լեզու շուէտերէն
Կրթութիւն Franska Skolan Ecole Française? եւ Kringaskolan?
Ազդուած է Ingmar Rentzhog? եւ We Don't Have Time?
Երկեր Vi vet och vi kan göra något nu?, Scenes from the Heart? եւ No One Is Too Small to Make a Difference?
Մասնագիտութիւն բնապահպան
Ծնողներ հայր՝ Svante Thunberg?, մայր՝ Malena Ernman?
Պարգեւներ և

մրցանակներ

Ոսկէ տեսախցիկ Ֆրիտ Օրտի պարգեւ Rachel Carson Prize? About You Awards? Խղճի դեսպան մրցանակ Fellow of the Royal Scottish Geographical Society? Geddes Environment Medal? «Ճիշդ կենսակերպի» մրցանակ Honorary doctor of the University of Mons? 100 կին Տարուայ մարդ՝ ըստ Թայմ ամսագրի եւ Nature's 10?
Greta Thunberg Վիքիպահեստում

Կրեթա Թինթին Էլեոնորա Էրնման Թունպերկ (շուետերէն՝ Greta Tintin Eleonora Ernman Thunberg, 3 Յունուար 2003[…], Ստոկհոլմ, Շուէտ), քաղաքական ակտիւիստ, կազմակերպած է ցոյցեր, դասադուլներ կլիմայի փոփոխութիւններու նախազգուշացման համար։ Իր առաջին դպրոցական դասադուլը կազմակերպած է 2018 թուականի Օգոստոսին, Շուէտի խորհրդարանի շէնքին մօտ։ Կրեթայի օրինակին սկսան հետեւիլ բազմաթիւ դպրոցականներ՝ տարբեր երկրներէ։ Այդ ժամանակէն ի վեր ան ելոյթներ ունեցաւ TED համաժողովներու մէջ, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութիւններու համաժողովին եւ Տաւոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մէջ, որոնցմէ յետոյ Շուէտի եւ Նորվեկիոյ քաղաքական գործիչներու խումբ մը շվէտուհի բնապահպանական ակտիւիստը ներկայացուցին իբրեւ Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի թեկնածու։

Բովանդակութիւն Խմբագրել

  • 1Ակտիւութիւն
  • 2«Ուրբաթները յանուն ապագայի» շարժում
  • 3Քննադատութիւն
  • 4Ընտանիք
  • 5Ծանօթագրութիւններ
  • 6Արտաքին յղումներ

Ակտիւութիւն Խմբագրել

Շուէտի եւ այլ երկիրներու մէջ մեծ ճանաչում ստացած են իր կողմէ կազմակերպուած «դասադուլներ»ու պատճառով, որոնց տրամաբանութիւնն այն է, որ Ուրբաթ օրեր, դասերու փոխարէն, դպրոցականները դասադուլներ ընեն՝ ատոնցմով քաղաքական գործիչներու ուշադրութիւնը հրաւիրելով եղանակի փոփոխութեան խնդրին։

2018 թվականի դեկտեմբերին Գրետան հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի հետ։ Իր ելույթում նա հարուստ երկրներին կոչ է արել ածխաթթու գազերի արտանետումները կրճատել նվազագույնը 15 տոկոսով, որպեսզի երկրագնդի ջերմաստիճանի միջին բարձրացումը պահպանվի 2 °C-ի սահմաններում։ Գրետան նշել է, որ հարուստ երկրները 6–12 տարվա ընթացքում պետք է հասնեն ածխաթթու գազի արտանետման զրոյական մակարդակի։ Այդ դեպքում մնացած երկրները կարող են բարձրացնել իրենց կենսամակարդակը՝ ինֆրակառուցվածք ստեղծելով արևմտյան պետությունների համար։

2019 թվականի հունվարին Գրետան ներկա է եղել Դավոսյան ֆորումին, նա այնտեղ մեկնել է գնացքով՝ միակողմանի ճանապարհի վրա ծախսելով 32 ժամ, քանի որ գաղափարական մոտեցումներից ելնելով՝ ինքնաթիռ չի նստում։ Գրետան քաղաքական գործիչներին և գործարարներին կոչ է արել վճռական գործողություններ ձեռնարկել. «Կա՛մ մենք կանխարգելում ենք ջերմաստիճանի բարձրացման 1,5 °C-ը, կա՛մ՝ ոչ։ Կա՛մ մենք խուսափում ենք մարդկային վերահսկողությունից դուրս գտնվող անխուսափելի շղթայական ռեակցիայի առաջացումից, կա՛մ մենք դա չենք անում... Ես ուզում եմ, որ դուք ձեզ այնպես պահեք, կարծես մեր տունը կրակի մեջ է։ Որովհետև դա այդպես էլ կա» ։

ԱՄՆ-ում բնակվող ռուս գրող, լրագրող Մաշա Գեսենը դեռևս 2018 թվականի հոկտեմբերին նշել է, որ Թունբերգն իրեն հիշեցնում է խորհրդային այլախոհի։

«Ուրբաթները հանուն ապագայի» շարժում Խմբագրել

Գրետա Թունբերգի՝ 2019 թվականի մարտի 15-ի գործողությունները սատարելու վերաբերյալ տեսահոլովակ Գրետա Թունբերգի նախաձեռնությամբ ստեղծվել է դպրոցականների համաշխարհային շարժում՝ եղանակի պաշտպանության համար՝ Fridays For Future («Ուրբաթները հանուն ապագայի»)։ Շարժման կայքում ասվում է, որ Գրետան սովորողներին խնդրում է մոտակա քաղաքապետարաններում եղանակի համար ուրբաթ օրերին դասադուլներ անել, դրանց լուսանկարները տեղադրել համացանցում հեշթեգներով՝ #Fridaysforfuture և #Climatestrike: Շարժման գաղափարախոսությունն այն է, որ, չնայած երեխաները պարտավոր են դպրոց հաճախել, սակայն եղանակի վատթարացման դեպքում գիտելիք ստանալն անիմաստ է դառնում. «Ինչու՞ սովորել առանց ապագայի, որը հնարավոր է՝ չլինի։ Ինչու՞ կրթված մարդ դառնալու համար շատ ջանք գործադրել, եթե մեր կառավարությունները կրթվածներին չեն լսում»։

2019 թվականի մարտի 15-ին ամբողջ աշխարհում աշակերտները եղանակի համար դասադուլներ են արել. բոլոր աշխարհամասերի 123 երկրներում պլանավորվել են 2 000 գործողություններ՝ ներառյալ Անտարկտիդայում։ Ռուսաստանում գործողությունները նախատեսված են եղել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Կիրովում, Յարոսլավում, Իժևսկում ։

Մարտի 15-ի գործողությանն ընդառաջ Դյուսելդորֆ քաղաքից նկարիչ Ժակ Տիլին շարժմանն է նվիրել պապիե-մաշեից պատրաստված Գրետայի տիկնիկը։ Քանդակն իրենից ներկայացնում է մռայլված Գրետային, որն օդում բռնել է երկու անձի՝ կնոջ և տղամարդու ականջներից, հետևյալ գրւթյամբ. «Սերնդեսերունդ»։ Տիկնիկի վրա գրված է. «Վերջապես ինչ-որ բան արեք եղանակային աղետի դեմ»։

Քննադատություն Խմբագրել

Իր գործունեության համար ակտիվորեն քննադատվում է շատ մարդկանց կողմից։ Նրա ելույթները կտրուկ են և զգացմունքային (չհաշված բովանդակությունը), այսպես, հայտնել է, որ ցանկանում է, որպեսզի մարդիկ խուճապահար լինեն «եղանակային ճգնաժամի» պատճառով։ 2019 թվականին սկանդալային դեպք է տեղի ունեցել. կանաչների մեկ այլ խմբի կողմից՝ առանց Գրետային և ընտանիքին իրազեկելու, օգտագործել են Գրետայի պատկերը։

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, իրավաբան Դրիո Գոդեֆրիդին քննադատել է Գրետայի մտահղացումը՝ հանդիպել նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ, և նրանց մեղադրել մարդկության դեմ կատարող հանցագործությունների համար։

Ընտանիք Խմբագրել

Մայրը օպերային երգչուհի Մալենա Էրնմանն է, հայրը՝ դերասան Սվանտե Թունբերգը, որն աղջկա ազդեցությամբ բուսակեր է դարձել։ Գրետան ունի նաև քույր՝ Բիատան։

Ընտանիքն ակտիվորեն օգտագործում է Գրետայի հայտնիությունը (համատեղ գրել են իրենց կյանքի մասին գիրք և այլն), Գրետան տառապում է Ասպերգերի համախտանիշով։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Jump up to:1,0 1,1 Lobbe A. À 15 ans, elle remet les dirigeants mondiaux à leur place! (ֆր.) — 2018.
  2. Jump up to:2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  3. Jump up to:3,0 3,1 Den Store Danske Encyklopædi (դան.) — 1994.
  4. Jump up to:4,0 4,1 4,2 Lobbe A. À 15 ans, elle remet les dirigeants mondiaux à leur place! — 2018.
  5. ↑ https://www.zdf.de/nachrichten/heute/interview-ingmar-rentzhog-glaube-dass-greta-deutlich-mehr-kritik-bekommt-100.html
  6. Jump up to:6,0 6,1 Greta Thunberg
  7. Jump up to:7,0 7,1 7,2 Gretas hälsa blev starten för Ernmans klimatkamp (швед.) — Stockholm: Schibsted, 1884. — ed. size: 185600 — ISSN 1101-2412
  8. Jump up to:8,0 8,1 8,2 Dagens Nyheter (швед.) / P. Wolodarski, G. Herlitz, T. Larsson — Sverige: Bonnierkoncernen, 1864. — ISSN 1101-2447
  9. ↑ Sonderpreis für Klimaaktivistin Greta Thunberg
  10. ↑ Greta Thunberg vil bruke prispenger til søksmål mot Norge — Aftenposten.
  11. ↑ Greta Thunberg hedres med miljøpris — Norwegian Broadcasting Corporation.
  12. ↑ Heidi schweigt – Greta bekommt den nächsten Preis
  13. ↑ Climate activists Greta Thunberg and the Fridays for Future movement honoured with top Amnesty International award — Amnesty International.
  14. ↑ Honorary Fellowship — Royal Scottish Geographical Society.
  15. Jump up to:15,0 15,1 Greta wins prestigious Scottish award // The Herald — Glasgow: 2019. — ISSN 0965-9439
  16. ↑ Greta Thunberg wird Dr. h.c. — Deutschlandfunk Nova.
  17. ↑ BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
  18. ↑ Greta Thunberg is Time's 2019 Person of the Year — CBS News, 2019.
  19. (unspecified title) — doi:10.1038/D41586-019-03749-0
  20. ↑ Yle (Финляндия): 16-летняя шведская активистка по борьбе с изменением климата участвовала в крупных саммитах, но не видит перемен // Yle (Финляндия), перевод ИноСМИ 03.03.2019
  21. ↑ «Шведская школьница Грета Тунберг номинирована на Нобелевскую премию мира»։ www.spletnik.ru։ Վերցված է 2019-03-19
  22. ru.euronews.com https://ru.euronews.com/2019/03/14/ru-nobel-prize-greta-thunberg-nominated։ Վերցված է 2019-03-19
  23. ↑ Welle (www.dw.com) Deutsche։ «Шведская экоактивистка Грета Тунберг выдвинута на Нобелевскую премию мира | DW | 14.03.2019»։ DW.COM (ru-RU)։ Վերցված է 2019-03-19
  24. ↑ Greta Thunberg om nomineringen till Nobels fredspris // Aftonbladet, 13.3.2019
  25. ↑ 16-летная шведская школьница Грета Тунберг выдвинута на Нобелевскую Премию мира // Эхо Москвы, 14.03.2019
  26. ↑ Речь Греты Тунберг Генеральному секретарю ООН Антониу Гутерреш // Medium.com, 21.12.2018
  27. ↑ 16-летняя девочка из Швеции выступила с научным докладом на Всемирном экономическом форуме в Давосе // Комсомольская правда, 28.01.2019(չաշխատող հղում)
  28. ↑ 'Our house is on fire': Greta Thunberg, 16, urges leaders to act on climate // The Guardian, 25.01.2019
  29. ↑ Masha Gessen. The Fifteen-Year-Old Climate Activist Who Is Demanding a New Kind of Politics // The New Yorker, 2 October 2018
  30. ↑ 123 countries now involved in the climate strike // CNN, 15.03.2019
  31. ↑ Школьники устроили всемирную забастовку против изменений климата // Радио Свобода, 15.03.2019
  32. ↑ Tilly verschenkt Karnevalswagen an "Fridays for Future" // WDR, 15.03.2019
  33. ↑ „Fridays for Future“ mit Rosenmontagswagen // Aachener-nachrichten.de, 15.03.2019
  34. ↑ https://www.eurotopics.net/ru/211145/протест-греты-тунберг-не-всё-так-просто

Արտաքին հղումներ Խմբագրել

  • Грета и Терминатор
  • 16-летняя девочка из Швеции выступила с научным докладом на Всемирном экономическом форуме в Давосе
  • Greta Thunberg is 15 years old and lives in Stockholm, Sweden
  • [1]