Մեղալի Սթրոկիլի, Լիհատես

Մեղալի Սթրոկիլի (յուն․՝ Μεγάλη Στρογγυλή )․ հիւսիսային Էվոյիքոս ծոցի հրաբխային անբնակ կղզիակ, Լիհատես, Յունաստան։

Կղզիակ
Մեղալի Սթրոկիլի, Լիհատես, Էվիա
Στρογγυλή Λιχάδος Ευβοίας
Մեղալի Սթրոկիլի, Լիհատես
Երկիր Յունաստան, Էվոյիքոս ծոց
Շրջան Յունաստան
Բնակչութիւն 0 մարդ (2011),
6 մարդ (1951)

Ընդհանուր տեղեկութիւններ

Խմբագրել

Մեղալի Սթրոկիլի Լիհատես հրաբխային կղզեխումբին երկրորդ մեծ կղզիակն է (մեծագոյնը՝ Մոնոլիա)։ Կը պատկանի Իսթիէա-էտիփսոս քաղաքապետութեան (Էվիա)։ Մինչեւ 1960 կղզին ունէր բնակավայր։ Բարձրագոյն կէտը 14 մեթր է։

Կանանչապատ կղզիակին բուսական հարստութիւնը ցած թուփերն եւ «ֆրիղանա»ներն* են։ ւԼիհատես կղզեխումբին մնացեալ կղզիակներուն հետ յայտարարուած է «Բացառիկ բնական գեղեցկութեամբ վայր» (Τοπίο Ιδιαίτερου Φυσικού Κάλους - Τ.Ι.Φ.Κ.)։

Ֆրիղանա․ ցած փուշոտ փոքր տերեւներով բուրաւէտ թուփեր, որոնք գարնան եւ ամռան կը ծաղկին, ինչպէս օրինակ ծոթրինը, վիմավարդը, հազարածաղիկը, եռաբլթակ եղիսպակը, ցախեայ, ծնեբիկը, եւայլն։

Քարաշէն փարոս

Խմբագրել

1870-ին կղզիակին վրայ կը կառուցուի 9 մեթր բարձրութեամբ փարոս մը։ Փարոսին բարձրութիւնը իր յենարանին հետ 41 մեթր է։ Մինչեւ այսօր կը գործէ։

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել