Մէյձիի Յեղափոխութիւն
Մէյձիի յեղափոխութիւն, (ճափ.՝ 明治維新 Meiji Ishin), 1868-ին Ճափոնի կայսր Մուցուհիթոյի կողմէ իրականացուած բարեփոխումներու համակարգ: Չնայած որ Ճափոնի մէջ կայսրերը կը կառավարէին նաեւ Մէյձիէն առաջ, իշխանութիւնը հիմնականին մէջ կեդրոնացած էր Տոկուգաւայի Սիոգունատի տակ, որը կայսեր անունէն երկրի փաստացի կառավարիչն էր 1603-1867 թուականներուն:
Բարեփոխումներու հիմնական դրութիւնները կ'ամփոփուին Երդման կանոնադրութեան մէջ: Յեղափոխութիւնը առաջ բերաւ հսկայական փոփոխութիւններ երկրի ներքին կեանքին մէջ՝ ընդգրկելով ինչպէս Էտոյի ժամանակաշրջանը (յաճախ կը կոչուի նաեւ Տոկուգաւայի Սիոգունի ուշ ժամանակաշրջան), այնպէս ալ Մէյձիի կառավարման սկզբնական շրջանը:
Արտաքին ազդակներ
ԽմբագրելՃափոնցիները քաջ կը գիտակցէին, որ կը զիջին Արեւմտեան աշխարհին, մանաւանդ, երբ ամերիկեան քոմմոտոր Մեթիու Ս. Փերրին Սեւ նաւերով (ճափ.՝ 黒船, kurofune)՝ զինուած նորագոյն զէնքերով եւ արհեստագիտութեամբ, որոնք քանի մը գլուխ կը գերազանցէին ճափոնական ռազմանաւերուն, ժամանեց Ճափոն՝ համաձայնագիր կնքելու համար, որ ամերիկացիներուն կարելիութիւն պիտի տար ազատօրէն մուտք գործել ճափոնական նաւահանգիստներ՝ առեւտուր իրականացնելու համար[1]: Շիմաձու Նարիաքիրայի նման անհատներ եկան այն եզրակացման, որ նախաձեռնող ըլլալու պարագային կրնան գերակայութիւն ապահովել: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սեփական դռները բանալ արտասահամանեան արհեստագիտութիւններու առջեւ: Չինացի զօրավար Լի Հոնկժանկը՝ հետեւելով Արեւմտեան տէրութիւններու եւ Ճափոնի միջեւ յարաբերութիւններուն, վերջինիս դերեւս 1863-ին կը նկատէր «Չինաստանի հիմնական ախոյեանը», երբ կանուխէն խօսած էր Մէյձիի բարեփոխումներու մասին[2]: Մէյձիի յեղափոխութեան ղեկավարները կը գործէին յանուն կայսերական իշխանութեան վերականգնման, միաժամանակ նպատակ ունենալով ամրապնդել Ճափոնը՝ գաղութային տէրութիւններու կողմէ սպառնացող վտանգը դիմագրաւելու համար: Անով, աւարտին կը հասնի Սաքոքուի դարաշրջանը, որ տեւած էր շուրջ 250 տարի եւ նշանաւորուած էր օտարերկրացիներուն երկիր մուտք գործելու, իսկ ճափոնացիներուն երկիրը լքելու պարագային մահապատիժի կիրառումով: «Մեյձի» բառը կը նշանակէ «լուսաւորեալ օրէնք»: Նպատակն էր «ժամանակակից նուաճումները» համադրել «արեւելեան արժեհամակարգին[3]: Նման քաղաքականութեան հիմնական ջատագովներն էին Իթօ Հիրոպումին, Մացուկատա Մասայոշին, Քիտօ Թաքայոշին, Իտագակի Տայցուկէն, Եամակաթա Արիտոմօն, Մորի Արինորին, Օկուպօ Տոշիմիչին եւ Եամակուչի Նաոյոշին:
Կայսերականութեան վերականգնում
ԽմբագրելՄեյձիի բարեփոխումներու համար հիմք հանդիսացաւ 1866-ի Սացումա-Չոշիու դաշինքը՝ կնքուած Սաիկօ Տակամորիի եւ Քիտօ Թաքայոշիի միջեւ, որոնք Սացումա եւ Չոշիու տուներու բարեփոխումներու ուղղուածութեան առաջնորդներն էին: Վերոնշեալ երկու առաջնորդները աջակցեցան կայսր Քոմէիին (կայսր Մեյձիի հայրը) եւ միաւորուեցան Սաքամոթօ Ռյոմայի հետ՝ նպատակ ունենալով վիճարկել Տոկագաւայի սիոկունատի կառավարումը եւ վերականգնել կայսեր իշխանութիւնը: Կայսր Կոմէիի մահէն (30 Յունուար 1867) ետք՝ 3 Փետրուար 1867-ին կայսր Մեյձին բազմեցաւ ճափոնական գահին վրայ: Այդ ժամանակաշրջանը Ճափոնի մէջ նաեւ աչքի ինկաւ աւատատիրական կարգերէ դէպի շուկայական տնտեսութիւն երթալով, ինչ որ իր հերթին ճափոնական տնտեսութիւնը շատ մեծ կապ հաստատեց Արեւմտեան տէրութիւններու հետ: Պատմաբանները 19-րդ դարու 60-70-ականներու դէպքերը Ճափոնի մէջ կը գնահատեն որպէս պուրժուա-դեմոկրատական յեղափոխութիւն, որ սակայն, մինչեւ վերջաւորութիւն չհասաւ: Երիտասարդ պուրժուազիան կը ցանկար վերացնել աւատապետական սահմանափակումները վերափոխումներու միջոցով, պահպանել իր հողային սեփականութիւնը եւ շահագործման կիսաւատական ձեւերը: Անոր համաձայնութեան եկաւ մեծ հողատէրերու հետ` ստեղծելով միապետական պուրժուա-կալոպածատիրական դաշինք, եւ անաւարտ ձգեց յեղափոխութիւնը [4]:
Սյոկունատի կառավարման աւարտ
ԽմբագրելՏոքուկաւայի Սիոկունատը պաշտօնապէս իր կառավարումը ավարտեց 9 Նոյեմբեր 1867-ին, երբ Տոքուկաւայի 15-րդ սիոկուն Տոքուկաւա Եոշինոպուն «իր լիազօրութիւնները փոխանցեց Կայսրին» եւ 10 օր ետք հրաժարականը ներկայացուց: 3 Յունուար 1868-ին պաշտօնապէս կը վերականգնի կայսեր գերագոյն իշխանութիւնը եւ կայսեր գլխաւորութեամբ կը ստեղծուի նոր կառավարութիւն:[5]: Այս ժամանակ Եոշինոպուն կը զրկուի նաեւ փաստացի իշխանութենէն, եւ կ'աւարտի կայսերական իշխանութեան ամբողջական վերականգնումը [6]:
Կարճ ժամանակ ետք՝ 1868-ի Յունուարին Տոպա-Ֆուշիմիի ճակատամարտով սկսաւ Պոշինի պատերազմը (Վիշապի տարուան պատերազմ), որուն ընթացքին Սացումայի եւ Չոշիույի ուժերը յաղթեցին նախկին սիոկունի ուժերուն: Անիկա կայսրին ստիպեց (կամ ալ թոյլատրեց) Եոշինոպուն լիովին զրկել իշխանութենէն՝ բեմահարթական կառուցելով սեփական իշխանութեան վերականգնման համար: 3 Փետրուար 1868-ին կայսրը ձեւական հրովարտակ ստորագրեց՝ յայտարարելով սեփական իշխանութեան վերականգման վերաբերեալ:
Ճափոնի կայսրը բոլոր օտար երկիրներոպ սուվերեններուն եւ անոնց հպատակներուն կը յայտարարէ, որ այս թոյլտուութիւնը տրամադրուած է Տոքուկաւայի սիոկուն Եոշինոպուին՝ իր դիմումի համաձայն կառավարելու իրաւասութիւնը վերադարձնելու համար: Յետագային մնեք պիտի տնօրինենք ներքին եւ արտաքին յարաբերութիւնները: Հետեւաբար կայսեր տիտղոսը պէտք է փոխարինուի Տայքունի տիտղոսով, ուր կնքուած են համաձայնագրերը: Արտաքին քաղաքականութիւն իրականացնող պաշտօնեաները պիտի նշանակուին մեր կողմէ: Ցանկալի է, որ դաշնագիրի տէրութիւննեուի ներկայացուցիչները նոյնպս ճանչնան այս յայտարարութիւնը: - Մուցուհիթօ, 3 Յունուար 1868 [7]
|
Տոկուգավայի բոլոր հողերը բռնագրավվեցին եւ հանձնվեցին «կայսեր հսկողությանը», ինչն նրանց արտոնյալ կարգավիճակ տրամադրեց Մեյձիի նոր կառավարության կողմից: Ֆուհանքենի սանչիշեի հետ մեկտեղ՝ այս տարածքները բաժանվեցին 3 տիպի՝ քաղաքային պրեֆեկտուրաներ (府 fu), գյուղական պրեֆեկտուրաներ (県 ken) եւ արդեղ գոյություն ունեցող վարչական միավորները: 1869 թվականին Տոսա, Հիզեն, Սացումա, Չոշու տիրույթների դայմյոները, ովքեր առավել վճռական հանդես եկան սյոգունատի դեմ, համոզվեցին «իրենց տարածքները հանձնել կայսերը»: Արդյունքում մյուս դայմյոները նույնպես համոզվեցին՝ հնարավոր է, որ անդրանիկ անգամ Ճապոնիայում ստեղծելով կենտրոնացված կառավարոււթյուն, որն իրականացնում էր ուղղակի կառավարում բոլոր տիանքսիաների նկատմամբ: Սյոգունատի որոշ ուժեր փախան Հոկայդո, որտեղ նրանք փորձեցին ստեղծել Էզոյի Հանրապետությունը, սակայն կայսրին հավատարիմ ուժերը 1869 թվականի մայիսին Հոկայդոյում Հակոդատեի ճակատամարտում վերջ դրեցին այդ փորձերին: Նախկին սյոգունի զորաբանակի (Էնոմոտո Տակակիի եւ Հիջիկատա Տոշիձոյի գլխավորությամբ) ջախջախումը ազդարարեց Տոկուգավայի սյոգունատի վերջնական ավարտը՝ ամբողջովին վերականգնելով կայսեր իշխանությունը: Ի վերջո, 1871 թվականին նախկին եւ ներկա դայմյոները կանչվեցին կայսեր մոտ, որտեղ հայտարարվեց, որ այժմ բոլոր տիրույթները վերդարձվում են կայսրին: Դրանով վերանում է տիրութային կառավարման համակարգը: Շուրջ 300 տիրույթներ (藩 han) վերածվեցին պրեֆեկտուրաների, որոնց յուրաքանչյուրը կառավարվում էր պետության կողմից նշանակված նահանգապետերի կողմից: 1888 թվականին մի քանի պրեֆեկտուրաներ միավորվեցին, ինչի արդյունքում վերջիններիս թիվը կրճատվեց հասնելով 75-ի: Դայմյոներին խոստացվեց իրենց ֆեոդալների եկամուտների 1/10-ը՝ իբրեւ մասնավոր եկամուտ: Ավելի ուշ, նրանց պարտքերը եւ սամուրայների վճարները պետք է ընդունվեին պետության կողմից:
Ռազմական բարեփոխումներ
ԽմբագրելԿայսր Մեյձին 1868 թվականին իր Երդման կանոնադրությունում հայտատարարեց. «Գիտելիքը կփնտրվի աշխարհով մեկ, և դրանով կայսերական իշխանության հիմքերը կամրապնդվեն» [2]: Մորի Արինորիի ղեկավարությամբ՝ Ճապոնիայի մի խումբ առաջատար մտավորականներ 1873 թվականին հիմնեցին «Մեյձիի 6-րդ տարվա հասարակությունը» (明六社 Meirokusha)՝ նպատակ ունենալով տարածել «քաղաքակրթություն և լուսավորականություն»՝ ժամանակակից գաղափարների եւ բարոյագիտության միջոցով: Սակայն իշխանության վերականգնման ժամանակ, քաղաքական իշխանությունը սյոգուններից ուղղակիորեն անցավ օլիգարխիային: Հիմնական առաջնորդներն էին Օկուբո Տոշիմիչին եւ Սայգո Տակամորին Սացումա պրովինցիայից եւ Իտո Հիրոբումին, Յամագատա Արիտոմոն ու Կիդո Տակայոշին Չշոշու պրովինցիայից: Դա ցույց էր տալիս նրանց հավատն առ կայսերական կառավարման ավանդական գործելաոճը՝ համաձայն որի, Ճապոնիայի կայսրը հանդես էր գալիս լոկ իբրեւ ազգի հոգեւոր հեղինակություն, իսկ նրա նախարարները երկիրը կառավարում էին նրա անունից:
Մեյձիի օլիգարխիան, որն կայսեր իշխանության ներքո կառավարություն էր ձեւավորել, առաջինը քայլեր ձեռնարկեց իշխանության ամրապնդման համար: Այդ քայլերն հիմնականում ուղղված էին Էդոյի դարաշրջանի կառավարության, սյոգունատի, դայմյոների եւ սամուրայների դասի մնացուկների դեմ: Օլիգարխները նաեւ ձգտում էին չեղարկել հասարակության չորս դասերը (մտավորականներ, գյուղացիներ, արհեստավորներ, առեւտրականներ)[8]: Այդ ժամանակ ողջ Ճապոնիայի տարածքում հաշվվում էր շուրջ, 1,9 միլիոն սամուրայ: Համեմատության համար նշենք, որ դա 10 անագամ ավելի էր 1789 թվականի ֆրանսիական հեղափոխության ժամանակ արտոնյալ դասի թվաքանակից: Ավելին, սամուրայաները Ճապոնիայում ոչ միայն իրենց զգում էին «լորդերի» նման, այլեւ նրանցից շատերը անգամ ստրուկներ ունեին: Քանի որ սամուրայները պետականորեն ամրագրված թոշակ էին ստանում, նրանց ապահովումը կառավարության համար մեծ բեռ էր ներկայանցնում: Հենց դա էլ օլիգարխիային ստիպեց անցնել կտրուկ քայլերի: Ազդարարվում է մի երկարատեւ գործընթացի սկիզբ, որն ի վերջո պետք է հանգեցներ սամուրայների դասի վերանալուն: Նախ 1873 թվականի հայտարարվեց, որ սամուրայների թոշակները պետք է հարկվեին սահմանված կարգով: Հաջորդ տարում սամուրայներին թույլատրվեց իրենց թոշակները ներդնել պետական պարտատոմսերում: Ի վերջո, 1876 թվականին այս փոփոխությունը դարձավ պարտադիր: 1873 թվականին զինված ուժերի բարեփոխման համար կառավարությունը հրապարակում է զինապարտության հատուկ որոշում, որի համաձայն բոլոր տղամարդիկ 21 տարին լրանալու պես պետք է 4 տարի ծառայեին բանակում, իսկ դրանից հետո եւս 3 տարի պահեստազորում: Սամուրայաների եւ գյուղացիների միջեւ հիմնական տարբերությոընը այն էր, որ գյուղացիներին արգելվում էր զենք կրել: Իսկ այժմ սամուրայները զրկվում էին այդ «առավելությունից»: Ավելին, նրանց արգելվում էր զենքով զբոսնել քաղաքում, ինչն ընդգծում էր նրանց կարգավիճակը: Այս ամենը խռովություններ առաջացրեց դժգոհ սամուրայների շրջանում: Նշանավոր էր Սայգո Տակամորիի ղեկավարած Սացումայի ապստամբությունը, որն վերաճեց քաղաքացիական պատերազմի: Այս ապստամբության ժամանակ իրենց մարտական մկրտությունը ստացան Ճապոնիայի նորակազմյալ զինված ուժերը, որոնք մարզվել էին արեւմտյան զենքերով եւ մարտավարությամբ: Թեպետ բանակի միջուկը հիմնականում կազմուած էր Տոկիոյի ոստիկանությունից, որի անդամները առավելապես նախկին սամուրայներն էին: Սա մեծ ազդակ էր ապստամբ սամուրայների համար՝ մատնանշելով, որ նրանց դարաշրջանն անցել է: Գնալով սամուրայների ապստամբությունները նվազում էին, եւ նրանք դանդաղ քայլերով ինտեգրվում էին հասարակության կազմում: Սամուրայների ոգու մասին պատկերացումները մնացել էին ռոմանտիկ հիշողություններում, եւ հաճախ Ճապոնական կայսրության կողմից կիրառվում էին իբրեւ քարոզչական գործիք 20-րդ դարասկզբի պատերազմներում: Դրա հետ մեկտեղ սամուրայների մեծագույն մասը գոհ էր իրենց նոր կարգավիճակից: Մեծ մասը աշխատանք գտավ կառավարական բյուրոկրատական ապարատում, որն իրենից ներկայացնում էր էլիտար դաս: Սամուրայները, ժողովրդի մեծագույն մասից ավելի լավ կրթված լինելով, դարձան ուսուցիչներ, զինագործներ, պետական չինովնիկներ կամ զինվորականներ: Թեպետ սամուրայների պաշտոնական կոչումը վերացվել էր, սակայն էլիտար ոգին դեռեւս պահպանվում էր: Միաժամանակ, 1873 թվականին օլիգարխները ձեռնամուխ եղան նաեւ ագրարային բարեփոխումների իրականացմանը: Մասնավորապես, օրինականցվեց հողի վարձակալությունը, որն ավանդաբար կիրառվում էր դեռեւս Տոկուգավայի ժամանակաշրջանից: Չնայած սյոգունների քայլերին ուղղված 4 խավերի պահպանմանը՝ նրանց կառավարման ժամանակ գյուղացիները սկսում են իրենց հողերը տրամադրել ֆերմերներին՝ միաժամանակ հարստություն կուտակելով այդ ժամանակահատվածում: Դրա պատճառով հիմնովին խախտվեց նախկին դասային համակարգը, որն էլ հանգեցրեց սյոգունների եւ բակուֆուների դերակատարման անկմանը: Ճապոնիայի զինվորականությունը, որոնք ամրապնդվել էին համազգային զորահավաքով եւ սամուրայական ոգով, համաձարկվում էր իրեն համարել բարգավաճող գերտերություն, քանի որ Ճապոնիան հաղթել էր չին-ճապոնական եւ ռուս-ճապոնական պատերազմներում:
Իշխանության կենտրոնացում
ԽմբագրելՈւժեղ կենտրոնաձիգ պետության ստեղծման ճանապարհին, հասարակական դաշտում ռադիկալ փոփոխություններից բացի, կառավարությունը ընտրեց գերակայող ազգային բարբառը, որն անվանվում էր «ստանդարտ լեզու», որն եկավ փոխարինելու բազմաթիվ տեղական բարբառները: Այն հիմնված էր Տոկիոյի սամուրայական դասերի նմուշների վրա: Վերջիվերջո այս բարբառը ընդունելի դարձավ կրթական, ԶԼՄ-ների, տեղեկատվության, բիզնեսի եւ պաշտոնական գրագրության ոլորտներում:[9]
Մեյձիի հեղափոխությունը եւ նրան հաջորդող Ճապոնական արդիականացումը մեծապես ազդեցին նաեւ ազգային ինքնության փոխակերպման եւ ասիակքան հարեւանների հետ հարաբերությունների հաստատման վրա, քանի որ Ճապոնիան առաջին երկիրն էր, որն ընտրեց արդիականացման Եւրոպական ուղին: Արդյունքում՝ փոխվեց նախկինում չինական ազդեցությամբ գործող կոնֆուցիական աստիճանակարգությունը:[10]
Արդյունաբերական առաջընթաց
ԽմբագրելՄեյձիի հեղափոխությունը արագացրեց Ճապոնիայի արդյունականացումը՝ հանգեցնելով վերջինիս ռազմական ներուժի աճին՝ 1905 թվականին որդեգրելով հետեւյալ կարգախոսը. «Պետության հարստացում, զինված ուժերի ամրապնդում»: Ճապոնիայի արագ արդյունաբերականացումը եւ արդիականացումը թույլատրեցին եւ միաժամանակ պարտադրեցին արտադրանքի զգալի աճ եւ ենթակառուցվածքների մեծացում: Ճապոնիայում սկսեցին կառուցվել նավամատույցներ, երկաթե գործարաններ եւ մանածագործական ֆաբրիկաներ, որոնք հետագայում վաճառվեցին բազմաթիվ կապերի տեր եւ հաջողակ գործարարներին: Այդպիսով, տեղական ընկերությունները սկսեցին կիրառել արեւմտյան տեխնոլոգիաներ: Դրա շնորհիվ նրանց արտադրանքը միջազգային շուկայում վաճառվում էր բավականին էժան գնով: Միաժամանակ արդյունաբերական գոտիների թիվը բավականին արագ էր ավելանում, ինչի հետեւանքով գյուղական բնակավայրերից սկսվեց զանգվածային միգրացիա դեպի արդյունաբերական կենտրոններ: Արդյուբերականցմանը զուգընթաց զարգանում էին նաեւ երկաթգծի շինարարությունը եւ կապի եւ հաղորդակցման արդի միջոցները:[11]
Տարի | Արտադրանք | Արտահանում |
---|---|---|
1868-1872 | 1026 | 646 |
1883 | 1682 | 1347 |
1889-1893 | 4098 | 2444 |
1899-1903 | 7103 | 4098 |
1909-1914 | 12460 | 9462 |
Տարի | Միլիոն տոննա |
Միլիոն Երկար տոննա |
Միլիոն Կարճ տոննա |
---|---|---|---|
1875 | Կաղապար:Convert | ||
1885 | Կաղապար:Convert | ||
1895 | Կաղապար:Convert | ||
1905 | Կաղապար:Convert | ||
1913 | Կաղապար:Convert |
Ածուխն անհրաժեշտ էր շոգենավերի եւ շոգեքարշների համար: Այս ոլորտների աճը ցուցադրված է ստորեւ:
Տարի | Շոգեքարշների թիվը |
---|---|
1873 | 26 |
1894 | 169 |
1904 | 797 |
1913 | 1,514 |
Տարի | մն | կմ |
---|---|---|
1872 | Կաղապար:Convert | |
1883 | Կաղապար:Convert | |
1887 | Կաղապար:Convert | |
1894 | Կաղապար:Convert | |
1904 | Կաղապար:Convert | |
1914 | Կաղապար:Convert |
Ծանոթագրություններ
Խմբագրել- ↑ Hunt, Lynn, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein, R. Po-chia Hsia et al. The Making of the West, Peoples and Cultures. Vol. C. 3rd ed. Boston: Bedford/ St. Martin's, 2009. 712-13.
- ↑ 2,0 2,1 Henry Kissinger On China. 2011 p.79
- ↑ Hunt, Lynn, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein, R. Po-chia Hsia et al.. The Making of the West, Peoples and Cultures. Vol. C. 3rd ed. Boston: Bedford/ St. Martin's, 2009. 712-13.
- ↑ Լավրենտի Անանյան, Լիդա Պետրոսյան, Տնտեսական պատմություն, Ուսումնական ձեռնարկ, Երևան, Տնտեսագետ, 2005, էջ 115-116:
- ↑ Գևորգ Քիլիմջյան, Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի Միջնադարի ու Նոր ժամաանակների պատմություն, Դասախոսություններ, Երևան, 2017, էջ 165
- ↑ "One can date the 'restoration' of imperial rule from the edict of 3 January 1868." Jansen (2000), p. 334.
- ↑ Quoted and translated in A Diplomat In Japan, Sir Ernest Satow, p. 353, 978-1-933330-16-7
- ↑ Fairbank, 108.
- ↑ Bestor, Theodore C. "Japan." Countries and Their Cultures. Eds. Melvin Ember and Carol Ember. Vol. 2. New York: Macmillan Reference USA, 2001. 1140-1158. 4 vols. Gale Virtual Reference Library. Gale. Pepperdine University SCELC. 23 November 2009 [1].
- ↑ Shih Chih-yu (Spring 2011)։ «A Rising Unknown: Rediscovering China in Japan's East Asia»։ China Review (Chinese University Press) 11 (1): 2։ JSTOR 23462195։ (registration required (help))
- ↑ Yamamura Kozo (1977)։ «Success Illgotten? The Role of Meiji Militarism in Japan's Technological Progress»։ The Journal of Economic History (Cambridge University Press) 37 (1)։ JSTOR 2119450։ (registration required (help))