Մէշիր (Եգիպտերէն կամ Ղպտերէն՝ Ⲙⲉϣⲓⲣ), Մէքիր (Յունարէն՝ Μεχίρ, Մէխիր) կամ Ամշիր[1] (Արաբերէն՝ أمشير), Վաղ Եգիպտական ու Աղեքսանդրական (Ղպտիական) տոմարներուն վեցերորդ ամիսը։ Անիկա կը սկսի Գրիգորեան տոմարի Փետրուարի 8-ին ու կ՛աւարտի Մարտի 9-ին։ Մէշիր ամիսը Վաղ Եգիպտոսի «Աճի եւ Արտածագումի» եղանակին երկրորդ ամիսն էր, երբ Նեղոս գետը կը յորդէր ու կը հեղեղէր, եւ բերքն ու հունձքը կ՛աճէր Եգիպտոսի ողջ տարածքին մէջ։

Անուանում

Խմբագրել

Մէշիր ամսուայ անուանումը սերած է Վաղ Եգիպտոսի Հովի (Քամիի) Աստուծոյ՝ «Մէքիր»-ի անունէն։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Gabra, Gawdat (2008), «Coptic Calendar», The A to Z of the Coptic Church, A to Z Guide Series, No. 107, Plymouth: The Scarecrow Press, pp. 70–1, ISBN 9780810870574, https://books.google.com/books?id=UaYdpfAZDBMC&pg=PA70 .

Աղբիւրներ

Խմբագրել

Synaxarium of the month of Amshir