Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական Թատրոն
Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոնը թատերական թատրոն է, որ ստեղծուած է 1898-ին Կ. Ստանիսլավսկիի եւ Վլ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի կողմէն։
![]() Московский Художественный театр-МХТ |
Պատկեր:MHAT Logo.gif | |
Հիմնադիրներ | Կ.Ս.Ստանիսլավսկի եւ Վլ.Ի.Նեմիրովիչ-Դաչենկօ |
---|---|
Գտնվելու վայրը | Մոսկվա, |
Հիմնադրման թուական | 1898 |
Նախկին անոանումներ | Գեղարուեստական Հանրային թատրոն |
Գեղարուեստական ղեկավար | Կ.Ս.Ստանիսլավսկի, Վլ.Ի.Նեմիրովիչ-Դաչենկօ, Օ.Ն. Եֆրեմով |
Կայք | |
Moscow Art Theatre Վիքիպահեստում |
Սկզբնականին անուանուած է իբրեւ Գեղարուեստական Հանրային թատրոն։ 1901-էն սկսեալ՝ Մոսկուայի Գեղարուեստական թատրոն, 1919-էն` Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն, 1932-էն` Մ.Կորքի անուան ԽՍՀՄ Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն։
1987-էն սկսեալ բաժանուեցաւ 2 թատրոնի, որոնք անուանուեցան Մ. Կորքիի անուան Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն եւ Ա. Պ. Չեխովի անուան Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոն։
2004-ին Չեխովի անուան Մոսկուայի Գեղարուեստական Ակադեմական թատրոնը իր անուանումէն հանեց «ակադեմական» բառը եւ հիմա յայտնի է իբրեւ Չեխովի անուան Մոսկուայի Գեղարուեստական թատրոն։
Ստեղծման պատմութիւն Խմբագրել
Գեղարուեստական թատրոնի սկիզբը 1897 թուականը կը համարուի, «Սլաւոնական շուկայ» ճաշարանին մէջ Ստանիսլավսկի եւ Դանչենկոյի հանդիպումը։ Հանդիպման ընթացքին կազմուեցաւ նոր թատրոնի ծրագիրը, որ իր բնոյթով նորարարական էր։ «Մենք բողոքեցինք,- ըսած է Ստանիսլավսկին,- հին խաղաոճի դէմ...եւ՛ դերասանական խաղին, եւ՛ բեմանկարչութեան, եւ՛ բեմադրութեան,եւ ընդհանրապէս այն ժամանակուան թատրոնի կառոյցին[1]։
Թատրոնի «հանրայնութիւնը» առաջին հերթին, թատրոնի տոմսերու ցած գիները կը նշանակէր, որուն համար Մոսկուայի Պետական Դումային դիմեցին։
Ծանօթագրութիւններ Խմբագրել
- ↑ Соловьёва И. Н. Московский Художественный академический театр СССР имени М. Горького // Театральная энциклопедия (гл. ред. П. А. Марков). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 2.