ՆԱՍԱ
Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւններու ազգային վարչութիւնն է (անգլ. National Aeronautics and Space Administration, կրճատ՝ NASA), որ կը պատկանի ԱՄՆ-ի կառավարութեան եւ կ'ենթարկուի անմիջականօրէն ԱՄՆ-ի փոխնախագահին եւ 100 տոկոսով կը ֆինանսաւորուի ԱՄՆ-ի պետական պիւտճէէն։ Պատասխանատու է երկրին քաղաքացիական տիեզերական ծրագիրներուն։ Ունի ստորաբաժանումներ եւ բազմաթիւ աստղադիտակներ։
ՆԱՍԱ | |
---|---|
Կարգախօսը | «Ի շահ բոլորին»(For the Benefit of All) |
Գործունէութիւնը | տիեզերական հետազօտութիւններ |
Ստեղծման ամսաթիւը | 29 Յուլիս, 1958 թ. |
Իրաւանախորդը | Օդագնացութեան Ազգային խորհրդատուական կոմիտէ(3 Մարտ, 1915 թ.) |
կ'ենթարկուի | ԱՄՆ փոխ-նախագահԱՄՆ կառավարութիւն |
Գլխաւոր գրասենեակ | United States Ուաշինկթըն (Գուլոմպիա) |
Ղեկավարը | Չարլզ Պոլտեն (Charles F. Bolden, Jr.) |
Ծրագիրները | Մերքուրի Ճեմինի Աբոլլօ |
Իրականացած Ծրագիրները
ԽմբագրելՄերքուրի (տիեզերանաւ)(1959-63 թթ.)
Խմբագրել«Մերքուրի» | |
---|---|
Անձնակազմ | 1 մարդ |
Զանգուած | 1355 Քմ |
Երկարութիւն | 4,04 մ |
Մեծագոյն տրամագիծ | 1,89 մ |
Բնակելի ծաւալ | 1,7 մ³ |
Թռիչքի տեւողութիւն | 1 օր |
ԱՄՆ-ի առաջին տիեզերագնացութեան թռիչքի ծրագիրն է։
Ճեմինի (տիեզերանաւ) (1961-66 թթ.)
Խմբագրել«Ջեմինի» | |
---|---|
Անձնակազմ | 2 մարդ |
Զանգուած | 3851 Քմ |
Երկարութիւն | 5.67 մ |
Առաւելագոյն տրամագիծ | 3.05 մ |
Բնակելի ծաւալ | 2.55 м3 |
Թռիչքի տեւողութիւն | 14 օր |
«Ճեմինի»ի շարքին տիեզերանաւերը «Մերգիւրի»ի շարունակութիւնն էին, սակայն ունէին աւելի մեծ հնարաւորութիւններ զգալիօրէն։ Այս ծրագիրի ընթացքին, առաջին անգամ պատմութեան մէջ կատարուեցաւ սարքերու կցումը։
Աբոլլօ (տիեզերանաւ) (1961-72 թթ.)
ԽմբագրելԱբոլլոյի ծրագիրը տեղի կ'ունենայ 1961 թուականին, լուսնի վրայ մարդու առաջին վայրէջքը իրականացնելու համար եւ կ'աւարտի 1975 թուականին։ Նախագահ՝ Ճոն Քենետին այս նպատակը նշեց 1961, Սեպտեմբեր 12-ին, իր ելոյթի ընթացքին, որ իրականացուեցաւ 1969, Յուլիս 20-ին, Աբոլլօ-11-ի առաքելութեան ժամանակ Նիլ Արմսթրոնկի եւ Պազ Օլդրինին վայրէջքով։
Բացի ասկէ Աբոլլօ ծրագրի գծով կատարուեցան եւս հինգ յաջող ասդրոնաւթերու վայրէջքներ Լուսնի վրա, վերջինը 1972 թուականին։ Այս վեց թռիչքները Աբոլլօ ծրագրով այս պահուն միակն են մարդկութեան պատմութեան ընթացքին, երբ մարդիկ վայրէջք կը կատարեն այլ երկնային մարմնի վրայ։
Սոյուզ - Աբոլլօ (1972-75 թթ.)
ԽմբագրելՀիմնական յօդուած՝ Սոյուզ - Աբոլլօ
«Սոյուզ» - «Աբոլլօ» փորձնական նախագիծ (անգլ.՝ Apollo-Soyuz Test Project (ASTP) ռուսերէն` Экспериментальный полёт Союз - Аполлон (ЭПАС)), սովետական «Սոյուզ-19» տիեզերանաւի եւ ամերիկեան «Աբոլլօ» տիեզերանաւի համատեղ փորձնական թռիչքի ծրագիր։
Ծրագիրը հաստատուած է 1972 թուականի Մայիս 24-ին ՍՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցութեան համաձայնագրով, տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման մասին։
Ծրագրի հիմնական նպատակներն էին`
- համատեղ մօտեցման համակարգերու փորձարկումը ուղեծիրի մէջ,
- աքթիվ-բացասական կցման ագրեգատներու փորձարկում,
- մէկ տիեզերանաւէն միւս տիեզերագնացներու անցման ապահովման համար տեխնիկայի եւ սարքաւորումներու փորձարկում;
- ՍՍՀՄ եւ ԱՄՆ համատեղ թռիչքներուի կատարման փորձի կուտակում։
Բացի այդ, ծրագիրը կը նախատեսէր կցուած տիեզերանաւերու կողմնորոշման ղեկավարման հնարաւորութիւններու ուսումնասիրութիւն, միջտիեզերանաւային կապի եւ սովետական եւ ամերիկեան թռիչքներու կառավարման կեդրոններու գործողութիւններու համակարգման փորձարկում։
Սքայլապ
ԽմբագրելՀիմնական յօդուած՝ Սքայլապ
Սքայլապ (անգլ.՝ Skylab, անգլ.՝ sky laboratory (թարգմանաբար՝ երկնային լաբորատորիա)), ամերիկեան ուղեծիրային կայան, նախատեսուած տեխնիկական, աստղաֆիզիքական, կենսա-բժշկական հետազօտութիւններու, ինչպէս նաեւ Երկրի դիտարկումներու համար։ Արձակուած է 1973 թուականի Մայիս 14-ին, ընդունած է երեք արշաւախումբ 1973 թուականի Մայիսէն մինչեւ 1974 թուականի Փետրուարը, իջած է ուղեծիրէն եւ ոչնչացած 1979 թուականի Յուլիս 11-ին։
Երկարութիւնը 24,6 մ, մեծագոյն տրամագիծը 6,6 մ, զանգուածը - 77 տ, ներքին ծաւալը 352,4 մ³: Ուղեծիրի բարձրութիւնը 434 - 437 քմ (պերիգեյ-ապոգեյ), թեքումը 50°: Ընդհանուր առմամբ կայան այցելած են երեք արշաւախումբ։ Արշաւախումբերու հիմնական նպատակն էր անկշռութեանը մարդու յարմարուողականութեան ուսումնասիրութիւնները եւ գիտական փորձերու իրականացումը։
Առաջին արշաւախումբը (Չարլզ Կոնրադ, Փոլ Ուայթց, Ժոզէֆ Կերվին) շարունակուեցաւ 28 օր (24.05.1973 - 22.06.1973) եւ ունէր ոչ այնքան գիտական, այլ վերանորոգողական բնոյթ։ Դէպի բաց տիեզերք կատարուած քանի մը ելքերու ընթացքին աստրոնաւտները բացին չբացուած արեւային մարտկոցը եւ վերականգնեցին կայանի ջերմակարգաւորումը։
Երկրորդ արշաւախումբը՝ Ալան Բինի, Ճեք Լասումայի եւ Օուէն Գերրիոտի մասնակցութեամբ կայան ժամանեց 28.07.1973 եւ ուղեծիրին մէջ անցուց արդէն 59 օր։
Երրորդ եւ վերջին արշաւախումբը (Ճերալտ Կարր, Էդուարդ Կիպսըն, Վիլիըմ Պոուգ) մեկնարկեց 1973 թուականի Նոյեմբեր 16-ին եւ սահմանեց մարդու տիեզերքին մէջ անցընելու բացառիկ մրցանիշ՝ - 84 օր։
Սփեյս Շաթլ (1972-2011 թթ.)
ԽմբագրելՀիմնական Յօդուած՝ Սփեյս Շաթլ
Տիեզերական թրանսբորդային համակարգ (անգլ.՝ Space Transportation System), աւելի յայտնի է որպէս՝ Սփեյս Շաթլ (անգլ.՝ Space shuttle - տիեզերական մաքոք), ամերիկեան բազմակի օգտագործման տիեզերանաւ։ Շաթլները տիեզերական տարածութիւն կ'արձակուէին կրող հրթիռներու միջոցով, տիեզերքին մէջ կը կատարէին տեղաշարժումներ՝ տիեզերանաւի նման եւ կը վերադառնային Երկիր՝ ինքնաթիռի նման։
Կ'ենթադրուէր, որ շաթլները յաճախակի կը թռչէին Երկրի ուղեծիրին եւ մակերեւոյթին միջեւ՝ երկու ուղղութիւններով օգտակար բեռներ տեղ հասցնելով։ Նախագծման ընթացքին նախատեսուած է, որ ամէն մէկ շաթլ դէպի տիեզերք պէտք է կատարէր մինչեւ 100 թռիչք։ Սակայն, գործնականին մէջ անոնք օգտագործուեցան զգալիօրէն աւելի քիչ։ 2011 թուականի Մարտի տուեալներով, ամէնաշատ թռիչքներ իրականացուցած է «Տիսքավըրի» շաթլը՝ 39 թռիչք։
Ծրագիրը աւարտած է 2011 թուականին, բոլոր գործող տիեզերանաւերը ուղարկուած են թանգարաններ։ Վերջին թռիչքը կատարած է «Աթլանթիս» շաթլը, որուն վայրէջքը եղաւ 2011 թ. Յուլիս 21-ին։
Միջազգային տիեզերակայան (1993 թ.-Մինչեւ օրս)
ԽմբագրելՀիմնական յօդուած՝ Միջազգային տիեզերական կայան
Միջազգային տիեզերակայանը (կրճատ՝ ՄՏԿ, անգլերէն` International Space Station, կրճատ` ISS, ռուսերէն` Междунаро́дная косми́ческая ста́нция, կրճատ` МКС) որպէս բազմանպատակ հետազօտական համալիր օգտագործուող ուղեծիրակայան է։
Կառավարումը կ'իրականացուի համատեղ՝ Հիւսթընի թռիչքներու կառավարման կեդրոնէն եւ Կորոլեովի տիեզերական թռիչքներու կառավարման կեդրոնէն։ Ստեղծուած է սովետական, ապա՝ ռուսական Միր-2 կայանի, Եւրոպական Գոլամպուս կայանի եւ ճաբոնական Կիպօ լապորատորային մոտուլի հետ համատեղ։
Աղբիւրներ
Խմբագրել- Aeronautics, Cave of The Winds, The Remarkable History of the Langley Full Scale Wind Tunnel, Joseph R. Chambers