Նելսըն Մանտելա

Նելսըն Մանտելա (18 Յուլիս 1918(1918-07-18)[1][2][3][4][5][6][7][8], Մվեզօ, Հարավաֆրիկյան Միություն[1][9][10][11] - 5 Դեկտեմբեր 2013(2013-12-05)[12][3][13][4][5][6][7][8], Հոութոն Իսթեյտ, Եոհաննէսպուրկ, Գաուտենգ, Հարաւային Ափրիկէ), Հարաւ Ափրիկեան Հանրապետութեան առաջին սեւամորթ նախագահը, մարդու իրաւունքներու համար պայքարի ամենայայտնի աշխուժակ անձը, Նոպէլեան Մրցանակի դափնեկիր (1993)։

Նելսըն Մանտելա
կոսա՝ Nelson Rolihlahla Mandela
Nelson Mandela 1994.jpg
Ծննդեան անուն կոսա՝ Rolihlahla Mandela
Ծնած է 18 Յուլիս 1918(1918-07-18)[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր Մվեզօ, Հարավաֆրիկյան Միություն[1][9][10][11]
Մահացած է 5 Դեկտեմբեր 2013(2013-12-05)[12][3][13][4][5][6][7][8] (95 տարեկանին)
Մահուան վայր Հոութոն Իսթեյտ, Եոհաննէսպուրկ, Գաուտենգ, Հարաւային Ափրիկէ
Քաղաքացիութիւն Flag of South Africa.svg Հարաւային Ափրիկէ
Ազգութիւն Թեմպու ցեղ
Մայրենի լեզու կոսա
Կրօնք Մեթոտական
Ուսումնավայր Ուիտուոտերստրանդի համալսարան
Ֆորթ Հերի համալսարան
Հարավաֆրիկյան համալսարան
Լոնտոնի Համալսարան
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, փաստաբան, քաղաքական ակտիվիստ
Վարած պաշտօններ Հարաւային Ափրիկէի Նախագահ, Չմիացած երկրների շարժման գլխավոր քարտուղար եւ member of the National Assembly of South Africa
Պարգեւներ եւ
մրցանակներ
Ջավահարլալ Ներույի պարգև Խաղաղության Նոբելյան մրցանակ Grandmaster of the Order of Good Hope Platinum Order of Mapungubwe ոսկե Օլիմպիական շքանշան Լենինի շքանշան Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար Ազատության նախագահական շքանշան Ացտեկյան արծվի շքանշանի Մեծ խաչ Փղի շքանշան Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան Մալիի Ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ Սերովբեների արքայական շքանշան իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան Վաստակի շքանշան Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան պատվավոր կանադական քաղաքացիություն Լենինի խաղաղութեան միջազգային մրցանակ Սախարովի մրցանակ Honorary Companion of the Order of Canada Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան Mo Ibrahim Prize for Achievement in African Leadership Բրունո Կրայսկու պարգև Միացյալ Նահանգների մրցանակ մարդու իրավունքների բնագավառում Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ Ֆիլադելֆիայի ազատության մեդալ Բհարատ Ռատնա ալ-Կադդաֆիի միջազգային մրցանակ մարդու իրավունքների համար Ջուզեպե Մոտայի մեդալ Արթուր Աշի Արիության մրցանակ Ludovic-Trarieux International Human Rights Prize Ahimsa Award «Դելտա» մրցանակ՝ համաշխարհային փոխըմբռնման համար Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա Խղճի դեսպան մրցանակ ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ Նեղոսի շքանշան Բարեկամության շքանշան Ֆուլբրայթի մրցանակ Gandhi Peace Prize Սիմոն Բոլիվարի միջազգային մրցանակ Բարեկամության շքանշան «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր Օլիվըր Թեմփոյի շքանշան Isitwalandwe Medal Էլիզաբեթ II թագուհու ոսկե հոբելյանի մեդալ «Ստարա պլանինա» շքանշան Պակիստանի շքանշան Պլայա Խիրոն շքանշան Խոսե Մարտի շքանշան Ճամայկայի շքանշան Գանայի Աստղի շքանշան Ժպիտի շքանշան Ակոսթինիոյ Նեթոյի շքանշան Բարսելոնայի ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր Փարիզի պատվավոր քաղաքացի Լաս Պալմաս-դե-Գրան-Կանարիա համալսարանի պատվավոր դոկտոր Alan Paton Award Հոնկոնգի համալսարանի պատվավոր դոկտոր Պեկինի համալսարանի պատվավոր դոկտոր Grand Cross of the Order of Liberty Honorary Doctor at Karolinska Institutet Կալկաթայի համալսարանի պատվավոր դոկտոր honorary doctor of the University of Pretoria Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտոր Bailiff Grand Cross of the Order of Saint John Ավստրալիայի շքանշանի պատվո ընկերակից
Անդամութիւն Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան ակադեմիա
Կուսակցութիւն Աֆրիկյան ազգային կոնգրես եւ Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցություն
Ամուսին Ւվելին Մանդելա[2], Վիննի Մանդելա եւ Գրասա Մաշել[14]
Ծնողներ հայր՝ Գադլա Հենրի Մֆականիյսուա[1], մայր՝ Նոսեկենի Ֆաննի[15]
Երեխաներ Մակգաթո Մանդելա[16][17], Մակազիվե Մանդելա[2], Զենարի Մանդելա-Դլամինի[2], Թեմբեկլի Մանդելա[18] եւ Զինձի Մանդելա[2]
Կայքէջ Lua error in Մոդուլ:Wikidata at line 874: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value).
Ստորագրութիւն
Nelson Mandela Signature.svg

2004-էն սկսած Երիտասարդութեան Տելֆիեան դեսպան (անգլ.՝ Delphic Ambassador for Youth) եւ միջազգային Տելֆիեան խորհուրդի յարգարժան անդամ[19][20]: Յուլիս 2014-ին Նելսըն Մանտելայի հայրենիքին մէջ, ինչպէս նաեւ Իստ-Լոնտոնի[21] տեղի ունեցաւ յատուկ Տելֆիեան գագաթնաժողով, որ նուիրուած էր Հարաւ Ափրիկեան Հանրապետութեան մէջ ժողովրդավարութեան ընդունման եւ Միջազգային Տելֆիեան խորհուրդի 20-ամեակին[22]:

Հարաւ Ափրիկեան Հանրապետութեան մէջ Նելսըն Մանտելան յայտնի էր նաեւ Մատիբա[23] անունով (կոսա ժողովուրդի տոհմական անուններէն մեկն էր)[24]։ Հանրապետութեան ամենատարեց եւ երկարակեաց նախագահն էր․ ապրած է 95 տարի (նախագահութեան սկիզբը՝ 76 տարեկան էր, իսկ աւարտ՝ 81)։

Վաղ տարիներ եւ երիտասարդութիւնԽմբագրել

Նելսըն Մանտելան ծնած է 18 Յուլիս 1918-ին Ումտատա քաղաքէն ոչ հեռու գտնուող Կումուեզօ գիւղը[25]։ Անոր ընտանիքը կը պատկանի տեմբու տոհմի կրտսեր ճիւղին (Քհոսա ենթաէթնիկ խումբ, թարգմանաբար կը նշանակէ «անախորժութիւն»), որ այդ ժամանակին կը կառավարէր ՀԱՀ-ի Արեւելեան Քեյփ նահանգի Թրանսքէյ շրջանը[24]։ Մայրը արմատներով Քհոսա խումբին կը պատկանի[26]։ Մանտելայի մեծ հայրը (հօր կողմէ)՝ Նկուպենկցուկան, Տեմպուի առաջնորդն էր[27]։ Անոր տղաներէն մէկը՝ Մանտելան, Նելսըն Մանտելայի մեծ հայրն էր, որմէ կը յառաջանայ անոր ազգանունը։

Մանտելայի հայրը՝ Կատլա Հենրի Մփականիսուան, Կումուեզօ գիւղի առաջնորդն էր[28]։ Ան նշանակուած էր այդ պաշտօնին 1915-ին, ատկէ ետք, երբ նախորդ առաջնորդը, կառավարող ոչ սեւամորթ դատաւորի կողմէ, մեղադրուեցաւ կաշառակերութեամբ եւ հեռացուեցաւ պաշտօնէն: Սակայն Մանտելային տեղեկացուցին, որ նախորդին հեռացուցած են իշխանութեան անհիմն պահանջներուն չենթարկուելու համար։ Այդուհանդերձ գաղութային իշխանութիւններու հետ յարաբերութիւններու վատթարացումէն ետք Մանտելային ազատեցին իր պաշտօնէն, եւ ան ստիպուած եղաւ ընտանիքի հետ միասին տեղափոխուիլ Քունու՝ մնալով Տեմպուի գաղտնի խորհուրդի կազմի անդամ[29]։

Մանտելայի հայրը ունէր չորս կին, ովքեր իրեն պարգեւած էին տասներեք զաւակ (4 տղայ, 9 աղջիկ) եւ Մանտելան Գատլայի երրորդ կնոջ՝ Մոնկապի Նոսեկէնիի զաւակն էր, եւ անոր կ՛անուանէին Ռոլիհլահլա[30][31] (խոշերէնէն թարգմանաբար կը նշանակէ «ծառի ճիւղ պոկող» կամ խօսակցական՝ «ծառ մագլցող»)[32]։ Ռոլիհլահլա Մանտելան առաջինն էր ընտանիքի մէջ, որ դպրոց գնաց։ Այնտեղ ալ ուսուցչուհին տուաւ անոր անգլիական անուն՝ «Նելսըն»։ Մանտելան յիշում էր.

  Դպրոցի առաջին օրը ուսուցչուհի Տիկին Մտինկանէն բոլոր աշակերտներուն տուաւ անգլիական անուններ։ Այդ ժամանակ այդ աւանդոյթ էր ափրիկեցիներու շրջանին մէջ, եւ, անկասկած, կրթութեան մէջ առկայ էր բրիտանական ձեռագիրը։  


Մանտելան ինը տարեկան էր, երբ մահացաւ հայրը, եւ անոր խնամակալ դարձաւ Ճոնգինտաբան։ Երիտասարդ հասակին Նելսընը կը յաճախէր խնամակալի տունէն ոչ հեռու գտնուող մեթոտաբանութեան հիմնական դպրոց։ Տասնվեց տարեկան հասակին, ըստ Տեմպուի աւանդոյթներու, ան յաղթահարեց «յարութեան» արարողակարգը։ Աւելի ուշ ան ուսում ստացաւ Կլարկպերի գիշերօթիկ հաստատութենէն ներս, ուր երեք տարուայ փոխարէն, ան երկու տարիէն ստացաւ միջնակարգ կրթութեան հաւաստագիր (անգլ.՝ Junior Certificate)[33]։ 1937-ին Նելսընը, որպէս Գաղտնի ժողովի մէջ իր հօր՝ Կատլայի ժառանգորդ, տեղափոխուեցաւ Պորտ Պոֆորտ, ուր ընդունուեցաւ այն մեթոտիստական ճեմարաններէն մէկը, որ աւարտած էին նախկին Տեմպու գերդաստանի իշխող անդամներու մեծամասնութիւնը[34]։ Ան տասնինը տարեկանին ազատ ժամանակ կը մարզուէր մարզանքով։

1939-ին ընդունուեցաւ Ֆորտ Հերի համալսարանի (այն ժամանակներու միակ համալսարանը, ուր կրնային յաճախել սեւամորթ, հնդիկ ու խառն ծագում ունեցող բնակիչները) հասարակագէտ գիտութիւններ։ Համալսարանին մէջ Մանտելան ծանօթացաւ Օլիւեր Տամպոյի հետ, որ դարձաւ անոր հետագայ կեանքի ընկերն ու գործակիցը։ Բաց աստի Նելսընը բարեկամական յարաբերութիւններ հաստատեց իր զարմիկ Կայզեր Մատանզիմայի հետ, որ Ճոնգինտապիի որդին եւ ժառանգորդն էր։

Սակայն Մատանզիման, իշխանութեան գալէ ետք, աջակցեցաւ Բանտուստանի քաղաքականութեան, որ անոր եւ Մանտելայի միջեւ լուրջ տարաձայնութիւններ յառաջացուց։ Առաջին ուսումնական տարուան աւարտին Մանտելան մասնակցեցաւ Գործադիր խորհուրդի ուսանողներու կազմակերպած պայքարին՝ ընդդէմ համալսարանի ղեկավարութեան վարած քաղաքականութեան[35]։ Չնայած ղեկավարութեան ներկայացուցած վերջնագրին՝ զբաղեցնել Խորհուրդի ուսանողական ներկայացուցչի դիրքը, Նելսընը յայտնեց իր անհամաձայնութիւնը ընտրութիւններու արդիւնքի մասին եւ որոշեց հեռանալ Ֆորտ Հերէն[36]։

Համալսարանէն հեռանալէն ետք Մանտելան իր խնամակալին յայտնեց իր յառաջիկայ կայանալիք ամուսնութեան մասին։ Դժգոհ ըլլալով իրադարձութիւններուն շրջադարձներէն՝ 1941-ին Մանտելան, իր զարմիկի հետ միասին, որոշեց փախչիլ Եոհանեսպուրկ[37], ուր ան աշխատանքի անցած էր տեղական ոսկու արդիւնահանման հանքերէն մէկուն[38] մէջ։ Սակայն, երբ պետը տեղեկանալով Նելսընի՝ խնամակալէն փախելու մասին, դադրեցուց աշխատանքէն։ Մանտելան Եոհանեսպուրկի արուարձաններուն տեղաւորուելէ յետոյ, այնուամենայնիւ, կապ հաստատեց իր խնամակալի հետ եւ յայտնեց, որ կը զղջայ իր արարքի համար։ Հետագային ան յաջողեցաւ ստանալ ոչ միայն խնամակալի համաձայնութիւնը, այլեւ դրամական օգնութիւն՝ ուսումը շարունակելու համար։ Որոշ ժամանակ անց Նելսըն Մանտելան տեղաւորուեցաւ իրաւաբանական միութենէն ներս՝ որպէս ստաժոր-գործավար՝ ի շնորհիւ իր ընկերոջ եւ դաստիարակի՝ Ուոլթեր Սիսուլուի, որու հետ հանդիպած էր Եոհանեսպուրկի[38] մէջ։

Աշխատանքի ընթացքին Մանտելան, հեռակայ կարգով, 1942-ին յաջողեցաւ ստանալ հասարակագիտական գիտութիւններու վկայեալի աստիճան ՀԱՀ համալսարանէն, ապա 1943-ին ան սկսաւ ուսումնասիրել օրէնքը Վատուատէրսրանտի համալսարանէն ներս։ Այնտեղ ան ծանօթացաւ հետագային ռասայական խտրականութեան դէմ պայքարող այնպիսի զինեալներու հետ, ինչպէս՝ Ճոյ Սլովօն ու Հարրի Շուարցը (հետագային Մանտելայի կառավարութեան տարիներուն, Ճոն դարձաւ Բնակարանային շինարարութեան նախարար, իսկ Հարրին՝ ԱՄՆ-իի ՀԱՀ դեսպան)[39]։

Հարաւային Ափրիկէի նախագահութիւնը `1994-1999Խմբագրել

Նորընտիր Ազգային Ժողովի առաջին ակտը պաշտօնապէս ընտրեց Մանտելային որպէս Հարաւային Ափրիկէի առաջին սեւամորթ գործադիր տնօրէն: Անոր երդմնակալութիւնը տեղի ունեցած է Պրետորիայի մէջ, 10 Մայիս 1994-ին: Միջոցառման ներկայ էին չորս հազար հիւրեր, ներառեալ աշխարհագրական եւ գաղափարախօսական ծագման լայն շրջանակի համաշխարհային առաջնորդներ[40]:

76 տարեկանին ան տարբեր հիւանդութիւններ կը կրէր, եւ թէեւ կը շարունակէր աշխուժօրէն աշխատիլ, սակայն կը զգացուէր, որ ան մեկուսացած եւ միայնակ է [41]: Ան յաճախակի կը հիւրընկալէր յայտնի մարդկանց, ինչպիսին էին Մայքլ Ճեքսոնը, Ուոպի Կոլտպերկը եւ Spice Girls-ը եւ կ՛ընկերակցի ծայրահեղ հարուստ գործարարներուն, ինչպէս Անգլիացի Հարրի Օփենյայմերին, ինչպէս նաեւ թագուհի Եղիսաբէթ Երկրորդին: Չնայած իր հարուստ շրջապատին, Մանտելան ապրած է շատ պարզ՝ նուիրաբերելով իր R 552,000 տարեկան եկամտի երրորդ մասը Նելսըն Մանտելայի մանկական հիմնադրամին, որ հիմնադրուած է 1995-ին:

Դեկտեմբեր 1994-ին Մանտելան հրապարակեց «Long Walk to Freedom»ը, ինքնագրաքննութիւնը, որ հիմնուած էր բանտին մէջ գրուած ձեռագիրի մը վրայ, որ ամփոփեց ամերիկացի լրագրող Ռիչարտ Ստենկելի հետ հարցազրոյցներու միջոցով: 1994-ի վերջը ան մասնակցած է Bloemfontein-ի ՀԱԿ-ի 49-րդ համաժողովին, որուն ընտրուած է աւելի ռազմատենչ ազգային գործիչ, այդ ժամանակ`Վիննի Մանտելան, Նելսընը կը նախաձեռնէր ամուսնալուծութեան վարոյթ Օգոստոս 1995-ի: 1995-էն ան կը շփուի Մոզմպիկեան քաղաքական աշխուժակ Կրաչա Մաքհելի հետ, որ 27 տարի իրմէ տարիքով փոքր էր եւ նախկին նախագահ Սամորա Մահարլի այրին էր։ Անոնք նախ հանդիպած էին Յուլիս 1990-ին, երբ ան դեռ կը սգար, բայց անոնց բարեկամութիւնը դարձաւ գործընկերութիւն, եւ Մաքհելը անոր կ՛ուղեկցէր բազմաթիւ արտասահմանեան այցելութիւններու ժամանակ: Ան հրաժարեցաւ Մանտելայի առաջին ամուսնութեան առաջարկէն `ցանկանալով պահպանել որոշակի անկախութիւն եւ ժամանակ տրամադրել Մոզամպիկի եւ Եոհանեսպուրկի բաժանման միջեւ[42]:

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Mandela N. Long Walk to Freedom: The Autobiography of Nelson Mandela — 1 — Little, Brown, 1995. — P. 3. — ISBN 978-0-316-54818-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Smith D. R. Nelson Mandela, South Africa's first black president, dies aged 95The Guardian, 2013.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Gran Enciclopèdia CatalanaGrup Enciclopèdia Catalana, 1968.
  9. 9,0 9,1 9,2 Ex-wife challenges Nelson Mandela's will, demands homesteadLos Angeles Times, 2014.
  10. 10,0 10,1 10,2 http://www.bbc.co.uk/blogs/thereporters/andrewharding/2010/06/south_africa_world_cup_mandla.html
  11. 11,0 11,1 11,2 http://www.bbc.co.uk/news/world-africa-24994553
  12. 12,0 12,1 12,2 http://www.famousbirthdays.com/people/nelson-mandela.html
  13. 13,0 13,1 13,2 Nelson Mandela Dead: Former South African President Has Died At 95Business Insider, 2013.
  14. Graca Machel, a first lady twice over: The woman by Nelson Mandela’s sideWashington Post, 2013.
  15. 15,0 15,1 15,2 Mandela N. Long Walk to Freedom: The Autobiography of Nelson Mandela — 1 — Little, Brown, 1995. — P. 6. — ISBN 978-0-316-54818-2
  16. Mandela N. Long Walk to Freedom: The Autobiography of Nelson Mandela — 1 — Little, Brown, 1995. — P. 119. — ISBN 978-0-316-54818-2
  17. Mandela's Son Dies Of AIDSCBS News, 2005.
  18. Nelson Mandela's family begins exhuming remains of childrenThe Daily Telegraph, 2013.
  19. «Delphic Ambassadors and Delphic Honourable Members»։ // delphic-games.com։ Առնուած է 5 Հոկտեմբեր 2014 թ․
  20. «Дельфийские послы»։ // delphic.de։ Վերցուած է 2014 թ․ հոկտեմբերի 5
  21. «Фоторепортаж, июль 2014»։ // delphic-media.com։ Առնուած է 14 Օգոստոս 2014 թ․
  22. «20th celebration of the Delphics “Arts and Culture Championships”»։ // uhuruprinters.co.za։ July 2014։
  23. «Nelson Mandela»։ The MY HERO Project։ արտագրուած է՝ 2018-07-18 
  24. https://www.nelsonmandela.org/index.php/memory/views/names/
  25. «allAfrica.com: South Africa: Celebrating Mandela At 90 (Page 1 of 1)»։ 2008-08-20։ արտագրուած է՝ 2018-07-18 
  26. «Carte Blanche > M-Net»։ 2011-07-23։ արտագրուած է՝ 2018-07-18 
  27. «Higher Than Hope | Books | EW.com»։ 2009-12-22։ արտագրուած է՝ 2018-07-18 
  28. Guiloineau Jean (2002)։ Nelson Mandela: The Early Life of Rolihlahla Mandiba (անգլերեն)։ North Atlantic Books։ ISBN 9781556434174 
  29. Aikman (2003), pp 70-71
  30. http://www.nextreads.com/display2.aspx?recid=126238&FC=1
  31. «Nelson Mandela - Biography»։ www.mandela.gov.za։ արտագրուած է՝ 2018-07-18 
  32. Mandela 1996, p.7
  33. «BBC NEWS | Special Reports | Timeline: The Nelson Mandela story»։ 2010-02-11։ արտագրուած է՝ 2018-07-18 
  34. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-07-18 
  35. Mandela 1996, pp. 18-19.
  36. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-07-18 
  37. Mandela 1996, pp. 10, 20.
  38. 38,0 38,1 «Nelson Mandela Foundation – Memory - Biography»։ 2011-01-04։ արտագրուած է՝ 2018-07-18 
  39. «WebCite query result»։ www.webcitation.org (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-07-18 
  40. Meredith Martin (2010)։ Mandela: A Biography։ New York: PublicAffairs։ էջ 514։ ISBN 978-1-58648-832-1|978-1-58648-832-1]]
  41. Sampson Anthony (2011)։ Mandela: The Authorised Biography։ London: HarperCollins։ ISBN 978-0-00-743797-9|978-0-00-743797-9
  42. odge Tom (2006)։ Mandela: A Critical Life։ Oxford: Oxford University Press։ ISBN 978-0-19-921935-3|978-0-19-921935-3

Արտաքին յղումներԽմբագրել