Յովակիմ Գրիգորի Նիքոլաս Բոկոզէ (անգլերէն՝ Joachim Gregory Nicholas Pogose, - 1876, Տաքքա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրութիւն), հայ վաճառական եւ զամինտար (տեղական կառավարիչ) Տաքայի մէջ, 1868 թուականէն սկսեալ (ժամանակին Հինտուստան, հիմա՝ Պանկլատէշ)։ Տաքայի 5 հայ զամինտարներէն մէկը եղած է։ Կարեւոր անձնաւորութիւն մը եղած է Տաքայի հայ գաղութին մէջ։ Տաքայի քաղաքապետարանի 9 անդամներէն մէկը՝ 1874–75 թուականին։ Բաժնետէր՝ Տաքայի Դրամատան (Dhaka Bank):

Նիքոլաս Բոկոզէ
Մահացած է 1876
Մահուան վայր Տաքքա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրութիւն
Ուսումնավայր Դաքքայի քոլեջ?
Դաքքայի համալսարանական քոլեջ?
Ստորագրութիւն

Ուսանած է Տաքայի Գոլէճական Վարժարանին մէջ եւ ապա Տաքայի Գոլէճին մէջ։ 12 Յունիս 1848-ին, Պոկոզէ հիմնած է «Pogose Anglo Vernacular School»ը ապագային վերանուանելով Բոկոզէ Վարժարան (Pogose School), առաջին անձնական վարժարանը Տաքայի մէջ եւ վարժարանի տնօրէնը՝ մինչեւ 1855։ Նաեւ հիմնած է «Weis House» տունը[1], որ այժմ Պուլպուլ Լալիթաքալա Աքատեմիի կեդրոնն է։

Բոկոզէ ամուսնացած է Մարիամ Աւտալին հետ (ծ. 1825/26), որ Յովհաննէս Աւտալի դուստրն էր՝ Կալկաթայի Հայ Գոլէճի տնօրէնն էր։ Նիքոլաս եւ Մարիամ ունեցան են 10 զաւակներ, որոնցմէ ծանօթ են Գրիգորի Յովակիմ Բոկոզէն (ծ. 1845/46), Ճոն Բոկոզէն (ծ. 1850-51), Նիքոլաս Յովակիմ Բոկոզէ (ծ. 1852/53) եւ Փոլ Բոկոզէ (ծ. 1853/54):

Մահացած է 1876 թուին, թաղուելով Տաքայի Նարինտա քրիստոնէական գերեզմանին մէջ։[2]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Աղբիւրներ

Խմբագրել