Շիքակօ (ժապաւէն)
Շիքակօ ժապաւէն, (անգլերէն՝ Chicago), արտադրուած է Ռոպ Մարշալի կողմէ: Նկարահանուած է համանուն երաժշտութեամբ։
Chicago | |
---|---|
Բեմադրիչ | Ռոր Մարշալ |
Արտադրիչ | Մարդին Ռիչարտս, Պոպ Ուէյնշդէյն, Հարվի Ուայնսթին, Քրէյկ Զատան եւ Մարդին Ռիչարտս |
Երաժշտութիւն | Տենի Էլֆման |
Մոնտաժ | Մարդին Ուոլշ |
Տեւողութիւն | 113 վայրկեան |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերէն |
Պիւտճէ | $45 մլն |
Ժապաւէնը ներկայացուած է Օսքարի 13 անուանակարգերու եւ արժանացած է վեց արձանիկի՝ ճանչցուելով իբրեւ տարուան լաւագոյն ֆիլմը:
Նախագիծ
ԽմբագրելԳործողութիւնները տեղի կ'ունենան 1920-ական թուականներուն, Շիքակոյի մէջ։ Գլխաւոր հերոսուհին՝ Շիքակոյի բնակչուհի Ռոքսի Հարթ, երկար ատենէ ի վեր ամուսնացած է Էյմոս անունով մէկու մը հետ, սակայն կ'երազէ հռչակ շահիլ եւ բեմի վրայ ելոյթներ ունենալ, ինչպէս իր կուռքը՝ գոռոզամիտ Փրիմատոննա Վելմա Քելլին: Սակայն անոր փոխարէն Ռոքսի իր ժամանակը կ'անցընէ տունը՝ ամուսինին գործէն վերադարձին սպասելով:
Ընկերութեան մէջ իրեն «արժանի» տեղը գրաւելու համար, Ռոքսի սիրավէպ մը կը սկսի կահոյքի վաճառական Ֆրետ Քէյսլիին հետ: Վերջինս կը խոստանայ Ռոքսին ծանօթացնել իր ընկերոջ, որ անձնական գիշերային ակումբ մը ունէր: Սակայն կը բացայայտուի, թէ ան կը ստէր եւ խաբած էր Ռոքսին: Ճշմարտութիւնը գիտնալով, զայրացած Ռոքսի կը սպաննէ Ֆրետ Քէյսլին, իր ամուսինին զէնքով:
Սկիզբը Էյմոս կ'ուզէ յանցանքը իր վրայ վերցնել, որովհետեւ Ռոքսի կը պնդէր, թէ զոհը կողոպտիչ մըն էր, որ կը փորձէր զինք մեռցնել: Սակայն կնոջը դաւաճանութիւնը յայտնաբերելով, Էյմոս կը մատնէ իր կինը, որ կը ձերբակալուի: Ռոքսիի կեանքը կը սկսի Շիքակոյի կանանց բանտին մէջ:
Պատահականութեան բերումով, Ռոքսի բանտին մէջ կը հանդիպի երգչուհի Վելմանին, որ զայրոյթի մը պահուն սպաննած էր իր ամուսինն ու քոյրը, երբ յայտնաբերած էր վերջիններուս սիրավէպը: Բանտին վերակացուն էր Մամա անունով մէկը, որ թէեւ խիստ կանոններ սահմանած էր, բայց յանուն փողի պատրաստ էր զիջումներ կատարելու եւ կիներուն փափաքներուն գոհացում տալու:
Ժապաւէնին գլխաւոր հերոսներէն է նաեւ նշանաւոր փաստաբան Պիլի Ֆլին, որ իր մատուցելիք ծառայութիւններուն փոխարէն կանխիկ մեծ գումարներ կը գանձէր:
Ռոքսի կ'երազէ, որ Պիլին ստանձնէ իր դատը, բայց վերջինս արդէն ստանձնած էր Վելմային դատը: Ռոքսիին խնդրանքով Մաման կապ կը հաստատէ Պիլին հետ, որ դժկամութեամբ կը համաձայնի ստանձնել նաեւ Ռոքսիին դատը, որմէ ետք Վելման ու Ռոքսին կը թշնամանան:
Պիլի իր կապերը օգտագործելով, այնպէս մը կ'ընէ որ Ռոքսիին հարցով կարելի եղած չափով մեծ թիւով մարդիկ հետաքրքրուին: Անոր պատմութիւնը մեծ արձագանգ կը գտնէ մամուլի ճամբով եւ Ռոքսիին երազը վերջապէս կ'իրականանայ եւ ան կը դառնայ հանրայայտ դէմք մը:
Ռոքսին եւ Պիլին միասին կը քննարկեն գործին մանրամասնութիւնները. անոնք պատրաստ են ամէն ինչ զոհելու, միայն թէ դատավճիռը ըլլար յօգուտ Ռոքսիի: Ռոքսիին դատէն քանի մը օր առաջ կախաղան կը բարձրանայ կալանաւորներէն մին՝ Քաթալինա Հելինսքին: Վերջինիս մահապատիժէն ետք Ռոքսին աւելի վճռական կը տրամադրուի ամէն գնով խուսափելու նման ճակատագիրէ մը:
Դերերը
ԽմբագրելՀերոսներ | Դերակատարներ |
---|---|
Ռոքսի Հարթ (Roxie Hart) | Ռընէ Զելուէկըր ( Renée Zellweger) |
Վելմա Քելլի (Velma Kelly) | Քեթրին Զեթա-Ճոնզ ( Catherine Zeta-Jones) |
Էյմոս Հարթ (Amos Hart) | Ճոն Քրիսթոֆըր Ռեյլի (John C. Reilly) |
Պիլի Ֆլին (Billy Flynn) | Ռիչըրտ Կիր (Richard Gere) |
Մէյթրըն «Մամա» Մորթոն (Matron «Mama» Morton) | Քուին Լաթիֆա (Queen Latifah) |
Ֆրետ Քէյսլի (Fred Casely) | Տոմինիք Ուեսթ (Dominique West) |
Քաթալին «Հունգարուհի» Հելինսքի (Katalin «The Hunyak» Helinszki) | Էքաթերինա Շչելքանովա (Ekaterina Chtchelkanova) |
Մերի Սանշայն (Mary Sunshine) | Քրիսթին Պարանսքի (Christine Baranski) |
Քիթի Պախթըր (Kitty Baxter) | Լիւսի Լիու (Lucy Liu) |
Երաժշտութիւն
Խմբագրել- «And All That Jazz» - Վելմա Քելլի եւ թատրոնի դերասաններ
- «Funny Honey» - Ռոքսի Հարթ
- «When You’re Good to Mama» - «Մամա» Մորթոն
- «Cell Block Tango» - Վելմա Քելլի, Մոնա եւ ուրիշներ
- «All I Care About» - Պիլի Ֆլին
- «We Both Reached for the Gun» - Պիլի, Ռոքսի, Մերի Սանշայն եւ այլ լրագրողներ
- «Roxie» - Ռոքսի
- «I Can’t Do It Alone» - Վելմա Քելլի
- «Mister Cellophane» - Էյմոս Հարթ
- «Razzle Dazzle» - Պիլի եւ ուրիշներ
- «Class» - Վելմա Քելլի եւ Մամա[1]
- «Nowadays» - Ռոքսի
- «Nowadays / Hot Honey Rag» - Ռոքսի եւ Վելմա Քելլի
- «I Move On» - Ռոքսի եւ Վելմա Քելլի
Եղանակներուն հաւաքածոն 2004-ին արժանացած է Կրեմմի մրցանակին։
Փաստեր
Խմբագրել- «Շիքակօ»ն, որուն շահոյթը ԱՄՆ-ի մէջ գերազանցած է 171 միլիոն տոլարը, դարձած է Miramax ընկերութեան ամէնէն յաջող ժապաւէնը։
- «Շիքակօ» թատրերգութիւնը, որուն հիման վրայ գրուած է ժապաւէնին երաժշտութիւնը, նուիրուած է մեծ աղմուկ բարձրացուցած այն երկու սպանութիւններուն, որոնք տեղի ունեցած էին Շիքակոյի մէջ, 1924-ին: Մորին Տալլաս Ուոթքինզ, դարձած է մանրախնդիր լրագրող Մերի Սանշայն հերոսին նախատիպը:
- Եղանակի լուսաւորման իրաւունքը գնած էր արտադրող Մարթին Ռիչարտս, 1970-ական թուականներուն: Սկիզբը ֆիլմին ղեկավարը պիտի ըլլար Պոպ Ֆոսը, իսկ գլխաւոր դերերով հանդէս պիտի գային Կոլտի Հռունը, Լայզա Մինելլին եւ Ֆրենք Սինաթրան: Սակայն 1989-ին նախագիծը չէ իրականացուած, Պոպ Ֆոսի մահուան պատճառով:
- Երաժշտութեան նկարահանման առաջին փորձը Miramax-ի կողմէ կատարուած է 1994-ին, սակայն ձախողութեան մատնուած է։ Աշխատանքի ընթացքին դիպաշարը վերափոխուած է եօթը անգամ, ժապաւէնին նկարահանման աշխատանքները գլխաւորելէ յաջորդաբար հրաժարած են Միլոշ Ֆորմանը, Հըրպըրթ Ռոսը եւ Պազ Լուրմանը։
Մրցանակներ եւ Անուանակարգեր
ԽմբագրելՄրցանակ | Անուանակարգ | Անուն | Արդիւնք |
---|---|---|---|
Օսքար[2][3] | Լաւագոյն ժապաւէն | Մարթին Ռիչըրտս | Յաղթած |
Լաւագոյն ղեկավար | Ռոպ Մարշալ | Առաջադրուած | |
Լաւագոյն դերասանուհի | Ռընէ Զելուէկըր | Առաջադրուած | |
Երկրորդ ծրագիրի լաւագոյն դերասան | Ճոն Քրիսթոֆըր Ռէյլի | Առաջադրուած | |
Երկրորդ ծրագիրի լաւագոյն դերասանուհի | Քուին Լաթիֆա | Առաջադրուած | |
Քեթրին Զեթա-Ճոնզ | Յաղթած | ||
Լաւագոյն մշակուած դիպաշար | Պիլ Քոնտըն | Առաջադրուած | |
Լաւագոյն նկարահանում | Տիոն Պիպի | Առաջադրուած | |
Լաւագոյն բեմադրող նկարիչ | Ճոն Մայըր, Կորըն Սիմ | Յաղթած | |
Հանդերձանքի լաւագոյն ձեւաւորում | Քոլին Էտուուտ | Յաղթած | |
Լաւագոյն մշակում | Մարթին Ուոլշ | Յաղթած | |
Լաւագոյն ձայն | Մայքլ Մինկըր, Տոմինիք Տավելիա, Տէյվիտ Լի | Յաղթած | |
Լաւագոյն երգ | Տենի ԷԼֆման, Ճոն Քանտըր, Ֆրետ Էպպ («I Move On») | Առաջադրուած | |
BAFTA[4] | Լաւագոյն ֆիլմ | Մարթին Ռիչըրտս | Առաջադրուած |
Լաւագոյն ղեկավար | Ռոպ Մարշալ | Առաջադրուած | |
Լաւագոյն դերասանուհի | Ռընէ Զելուէկըր | Առաջադրուած | |
Երկրորդ ծրագիրի լաւագոյն դերասանուհի | Քուին Լաթիֆա | Առաջադրուած | |
Քեթրին Զեթա-Ճոնզ | Յաղթած | ||
Լաւագոյն նկարահանում | Տիոն Պիպի | Առաջադրուած | |
Բեմադրող նկարիչի լաւագոյն աշխատանք | Ճոն Մայր | Առաջադրուած | |
Հագուստի լաւագոյն ձեւ | Քոլին Էտուուտ | Առաջադրուած | |
Լաւագոյն մշակում | Մարթին Ուոլշ | Առաջադրուած | |
Լաւագոյն դիմայարդարում | Ճորտըն Սեմուէլ, Ճուտի Քուփըր-Սիլի | Առաջադրուած | |
Լաւագոյն երաժշտութիւն | Տենի Էլֆման, Ճոն Քենտըր, Ֆրետ Էպպ | Առաջադրուած | |
Լաւագոյն ձայն | Մայքլ Մինքլըր, Տոմինիք Տավելիա, Տէյվիտ Լի, Մորիս Շել | Յաղթած | |
Ոսկեայ գնդակ[5] | Լաւագոյն ժապաւէն՝ կատակերգութիւն կամ եղանակ | Յաղթած | |
Լաւագոյն ղեկավար | Ռոպ Մարշալ | Առաջադրուած | |
Լաւագոյն դերասան | Ռիչըրտ Կիր | Յաղթած | |
Լաւագոյն դերասանուհի | Ռընէ Զելուէկըր | Յաղթած | |
Քեթրին Զեթա-Ճոնզ | Առաջադրուած | ||
Երկրորդ ծրագիրի լաւագոյն դերասան | Ճոն Ռեյլի | Առաջադրուած | |
Երկրորդ ծրագիրի լաւագոյն դերասանուհի | Քուին Լաթիֆա | Առաջադրուած | |
Լաւագոյն դիպաշար | Պիլ Քոնտըն | Առաջադրուած | |
ԱՄՆ դերասաններու մրցանակ[6] | Լաւագոյն դերասանական կազմ | Յաղթած | |
Լաւագոյն դերասան | Ռիչըրտ Կիր | Առաջադրուած | |
Լաւագոյն դերասանուհի | Ռընէ Զելուէկըր | Յաղթած | |
Երկրորդ ծրագիրի լաւագոյն դերասանուհի | Քուին Լաթիֆա | Առաջադրուած | |
Քեթրին Զեթա-Ճոնզ | Յաղթած | ||
Կրեմմի | Լաւագոյն երգ՝ գրուած ժապաւէնի կամ հեռատեսիլի համար | Ճոն Կանթըր, Ֆրետ Էպպ («I Move On») | Առաջադրուած |
ժապաւէնի կամ հեռատեսիլի համար գրուած եղանակներու լաւագոյն հաւաքածոյ | Ռենտի Սպենդլաւ, Ռիք Ուէյք, Ժոէլ Մոս, Տեն Հետցել | Յաղթած |
Ծանօագրութիւններ
Խմբագրել- ↑ Երգը առնուած է ժապաւէնէն, սակայն իբրեւ յաւելուած՝ արձանագրուած է նաեւ ձայնասկաւառակով:
- ↑ «The 75th Academy Awards (2003) Nominees and Winners»։ oscars.org։ արտագրուած է՝ 2011-11-20
- ↑ «The 2003 Oscar Winners»։ Ropeofsilicon.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-08-06-ին։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009
- ↑ «Awards Database - The BAFTA site»։ Bafta.org։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009
- ↑ «The 2003 Golden Globe Award Winners»։ Ropeofsilicon.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-12-08-ին։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009
- ↑ «The 2003 Screen Actors Guild Award Winners»։ Ropeofsilicon.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-01-22-ին։ արտագրուած է՝ օգոստոսի 10, 2009