Պատմական Հայաստանի Թագաւորութիւնները
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Պատմական Հայաստանի Թագաւորութիւններ, Ուրարտական Թագաւորութիւն, Արտաշէսեան Թագաւորութիւն, Արշակունեաց Թագաւորութիւն, Բագրատունեաց Թագաւորութիւն, Կիլիկեան Թագաւորութիւն
Պատմական Հայաստանի Մեծ Ու Փոքր Թագաւորութիւնները Խմբագրել
- Ուրարտական թագաւորութիւն (Թ.-Զ.դար (Ն.Ք.)
- Արտաշիսեան թագաւորութիւն (189-1 (Ն.Ք.)
- Արշակունեաց թագաւորութիւն (66-428)
- Բագրատունեաց թագաւրութիւն (885-1046)
- Կիլիկեան թագաւորութիւն (1119-1375)
Ուրարտուի թագաւորութեան անկումէն ետք, Հայաստանի մէջ կը կազմուին այլ փոքր թագաւորութիւններ, ինչպէս՝ Երուանդունիներու հարստութիւնը, որ կը նկատուի հայալեզու ցեղերու առաջին միութիւնը (հիմնուած՝ Ն.Ք. Զ. դարուն): Այնուհետեւ կազմուեցան Մեծ Հայքի (գլխաւորը), Փոքր Հայքի, Ծոփքի եւ Կոմմագէնի թագաւորութիւնները , որոնք Մեծն Արտաշէս Ա.ի ձեռամբ միացուեցան, որպէս հայախօս ազգեր եւ ստեղծուեցաւ միացեալ Մեծն Հայաստան երկիրը (-189 թուականին):
Բագրատունեաց շրջանին ունեցած ենք այլ ենթակայ թագաւորութիւններ, որոնք են .-
- Վասպուրականի թագաւորութիւն (908-1025)
- Կարսի կամ Վանանդի թագաւորութիւն (963-1065)
- Կիւրիկեան թագաւորութիւն (966-1113)
- Փառիսոսի թագաւորութիւն (958-1003)
- Սիւնիքի թագաւորութիւն (987-1170)
Հայ Թագաւորներ Խմբագրել
Ուրարտական Թագաւորներ Խմբագրել
Անուն | Թուական |
---|---|
Արամէ | 860-845 (Ք.Ա.) |
Սարդուրի Ա. | 845-825 (Ք.Ա.) |
Իշպուինի | 825-810 (Ք.Ա.) |
Մենուա | 810-788 (Ք.Ա.) |
Արգիշտի Ա. | 786-764 (Ք.Ա.) |
Սարդուրի Բ. | 764-735 (Ք.Ա.) |
Ռուսա Ա. | 735-713 (Ք.Ա.) |
Արգիշտի Բ. | 713-685 (Ք.Ա.) |
Ռուսա Բ. | 685-645 (Ք.Ա.) |
Սարդուրի Գ. | 645-635 (Ք.Ա.) |
Սարդուրի Դ. | 635-625 (Ք.Ա.) |
Արգիշտի Գ. | 625-620 (Ք.Ա.) |
Էրիմենա. | 620-610 (Ք.Ա.) |
Ռուսա Գ.. | 610-600 (Ք.Ա.) |
Ռուսա Դ.. | 600-590 (Ք.Ա.) |
Արտաշէսեան Թագաւորներ Խմբագրել
Անուն | Թուական |
---|---|
Արտաշէս Ա. | 189-160 (Ք.Ա.) |
Արտաւազդ Ա. | 160-115 (Ք.Ա.) |
Տիգրան Ա. | 115-95 (Ք.Ա.) |
Տիգրան Բ. | 95-55 (Ք.Ա.) |
Արտաւազդ Բ. | 55-34 (Ք.Ա.) |
Արտաշէս Բ. | 30-20 (Ք.Ա.) |
Տիգրան Գ. | 20-8 (Ք.Ա.) |
Տիգրան Դ. | 8-5 (Ք.Ա.) |
Արտաւազդ Գ. | 5-2 (Ք.Ա.) |
Տիգրան Դ. եւ Էրատո | 2-1 (Ք.Ա.) |
Արշակունեաց Թագաւորներ Խմբագրել
Անուն | Թուական |
---|---|
Տրդատ Ա.Արշակունի | 66-75 |
Սանատրուկ | 75-110 |
Աշխադար | 110-113 |
Պարթամասիր | 113-114 |
Վաղարշ Ա. | 116-144 |
Սոհիմոս | 144-161, ապաª 164-186 |
Բակուր | 161-164 |
Վաղարշ Բ. | 186-198 |
Խոսրով Ա. | 211-259 |
Արտաւազդ Ե. | 252-273 |
Որմիզդ Արտաշիր | 261-273 |
Ներսէհ Սասանեան | 273-287 |
Տրդատ Գ. | 287-330 |
Խոսրով Բ.Կոտակ | 330-338 |
Տիրան | 339-350 |
Արշակ Բ. | 250-368 |
Փառանցեմ Թագուհի | 368-369 |
Պապ | 370-374 |
Վարազդատ | 374-378 |
Արշակ Գ. | 378-390 |
Խոսրով Գ. | 385-388, ապաª 415-ին 8 ամիս£ |
Վրամշապուհ | 389-414 |
Շապուհ Պարսիկ | 416-419 |
Արտաշէս Գ. | 422-428 |
Բագրատունեաց Թագաւորներ Խմբագրել
Անուն | Թուական |
---|---|
Աշոտ Ա. | 885-890 |
Սմբատ Խոստովանող | 890-914 |
Աշոտ Բ. Երկաթ | 914-929 |
Աբաս | 928-953 |
Աշոտ Գ.Ողորմած | 953-977 |
Սմբատ Բ.Տիեզերակալ | 977-989 |
Գագիկ Ա. | 989-1020 |
Յովհաննէս Սմբատ | 1020-1041 |
Աշոտ Դ. | 1020-1041 |
Գագիկ Բ. | 1042-1045 |
Կիլիկեան Թագաւորներ Խմբագրել
Անուն | Թուական |
---|---|
Լեւոն Բ.Մեծագործ | 1198-1219 |
Զապէլ Թագուհի | 1219-1222 |
Ֆիլիփ | 1222-1225 |
Հեթում Ա. | 1226-1270 |
Լեւոն Գ. | 1270-1289 |
Հեթում Բ. | 1289-1296, ապաª 1299-1301£ |
Թորոս Ա. | 1294-1295 |
Սմբատ | 1296-1298 |
Կոստանդին Բ. | 1298-1299 |
Լեւոն Դ. | 1305-1307 |
Օշին Ա. | 1308-1320 |
Լեւոն Ե. | 1320-1342 |
Գուիտոն | 1343-1344 |
Կոստանդին Դ. | 1345-1363 |
Կոստանդին Ե. | 1365-1373 |
Լեւոն Զ. Լուսինեան | 1374-1375 |