Պէրկըն
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Պէրկըն (նորվ.՝ Bergen [ˈbærɡən]), Նորվեկիոյ երկրորդ ամէնամեծ քաղաքը, Հորտլանտիա ֆիւլքէի մայրաքաղաքը, արեւմտեան Նորվեկիոյ ամէնամեծ քաղաքը։ Տեղակայուած է երկրի արեւմտեան մասին մէջ՝ Հիւսիսային Ծովու ափին, Միտթորլան տարածաշրջանին մէջ։ Կը գրաւէ Պէրկընեան թերակղզիի տարածքը։ Մինչեւ 1299 թուականը եղած է Նորվեկիոյ քաղաքը, մօտաւորապէս մինչեւ 1830-ական թուականները՝ երկրին ամէնամեծ քաղաքը։ Այսօր Պէրկընը մեծ նաւահանգիստ մըն է եւ նաւթային արդիւնաբերութեան կեդրոն։ Քաղաքը ունի համալսարան։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պէրկըն | |||||
նորվ.՝ Bergen | |||||
| |||||
Երկիր | Նորվեկիա | ||||
Քաղաքապետ | Marit Warncke?[1] | ||||
Հիմնադրուած է՝ | 1070 | ||||
Տարածութիւն | 87,17 քմ² | ||||
ԲԾՄ | 5 մեթր | ||||
Պաշտօնական լեզու | նորվեգերեն? | ||||
Բնակչութիւն | 291 189 մարդ (30 Սեպտեմբեր 2023) | ||||
Ժամային գօտի | UTC+1 | ||||
Փոստային ցուցանիշ | 5003–5098 | ||||
Պարգեւներ | National urban environment award? Norsk Form Honours Award? UCI Bike City? | ||||
Պաշտօնական կայքէջ | bergen.kommune.no | ||||
Պէրկընի միջնադարեան նաւամատոյցը մաս կը կազմէ ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցուցակին։ 2000 թուականին Պէրկըն ճանչցուած է իբրեւ Եւրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այստեղ տեղի ունեցած է Եւրատեսիլի 1986-ի մրցոյթը։