Սանթիակօ տէ Քոմփոսթելա

Սանթիակօ տէ Քոմփոսթելա կամ ար․ Սանտիագո դե Կոմպոստելա (սպ.՝ Santiago de Compostela [sanˈtjaɣo ðe komposˈtela], գալ.՝ Santiago de Compostela [sãnˈtjaɰo ðe komposˈtɛla]), Sպանիաի Գալիսիա ինքնավար համանքի մայրաքաղաքը։ Համանքն ընդգրկուած է Սանթիակօ շրջանի կազմին մէջ։ Քաղաքը առաջացած է Սանդիակոյի տաճարի՝ ուխտագնացութեան ամէնամեծ կեդրոնի շուրջը։ 1985 թուականին քաղաքի հին մասը դարձաւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յուշարջան։

Քաղաք
Սանթիակօ տէ Քոմփոսթելա
գալ.՝ Santiago de Compostela
Դրօշակ Զինանշան

Երկիր  Սպանիա[1]
Ինքնավար համայնք Գալիսիա
Նահանգ Լա Կորունյա
Mayor of Santiago de Compostela? Goretti Sanmartín Rei?
Հիմնադրուած է՝ 1834
Տարածութիւն 220,01 քմ²
ԲԾՄ 260 մեթր
Խօսուող լեզուներ սպաներէն
Բնակչութիւն 98 687 մարդ (2023)[2]
Խտութիւն 414.19 մարդ/քմ²
Ազգային կազմ Santiagués/a,
Compostelano/a,
Picheleiro/a
Ժամային գօտի UTC+1
Հեռախօսային ցուցանիշ 981
Փոստային ցուցանիշ 15700
Շրջագայութեան պետ-համարագիր C
Սուրբ բարեխօս Յակոբոս Առաքեալ
Պաշտօնական կայքէջ santiagodecompostela.gal

Պատմութիւն

Խմբագրել
 

Կաղապար:Տեղեկաքարտ Համաշխարհային ժառանգության օբյեկտ

Սանթիակօ տէ Քոմփոսթելա քաղաքի տարածքը 4-րդ դարուն կը համարուէր հռոմէական գերեզմանատուն[3]։ Քաղաքը 5-րդ դարուն գրաւեցին Սվեւի ցեղերը, երբ անոնք բնակութիւն հաստատեցին Գալիսիայի եւ Փորթուկալիայի մէջ՝ Ժողովուրդներու մեծ գաղթի ժամանակ։ Տարածքն աւելի ուշ՝ 6-րդ դարուն, վերագրաւեց եպիսկոպոս Իրիա Ֆլավիային։ Բաժանումը, որ պատուիրած էր Թէոտեմիր թագաւորը, յայտնի է նաեւ Parochiale Suevorum անուանումով։ 585 թուականին, բնակավայրը միացուեցաւ Սվեւի թագաւորութեան մնացած մասի հետ վեստգոթերի թագաւոր Լէովիգիլիդի կողմէ, որպէս Վեստգոթական թագաւորութեան վեցերորդ նահանգ։

818-842 թուականներուն[4]՝ Աստուրիայի թագաւոր Ալֆոնսո II-ի թագաւորութեան ժամանակաշրջանին, Իրիայի Թէոդեմիր եպիսկոպոսը (847 թուական) պնդեց, որ ան յայտնաբերած է շարք մը մասունքներ, որոնք կը վերագրուին Սուրբ Յակոբոս առաքեալին։ Յայտնագործութեան վայրի շուրջ յայտնաբերուած է նոր բնակավայր եւ ուխտագնացութեան կեդրոն, որ 865 թուականին յայտնի էր Պենետիքթեան միաբանութեան վանական Ուզուարդին[5], եւ, որ 10-րդ դարուն կը կոչուէր Կոմպոստելա։

Սուրբ Յակոբոսի պաշտամունքը մէկն էր այն բազմաթիւ պաշտամունքներէն, որոնք առաջացած էին 10-11-րդ դարերուն հիւսիսային Իբերիայի մէջ, քանի որ կառավարիչները կը խրախուսէին իրենց տարածաշրջանային իւրայատուկ պաշտամունքը։

 
Սանթիակօ տէ Քոմփոսթելայի տաճար

910 թուականին՝ Աստուրիայի իշխանութեան կեդրոնը Օվիեդոյէն Լէոն տեղափոխելէն յետոյ, Սանթիակօ տէ Քոմփոսթելան դարձած է քաղաքականապէս աւելի արդիական, եւ Գալիսիայի ազնուականները ողջունեցին Գալիսիայի ու Լէոնի քանի մը թագաւորները եւ անոնք թագադրուեցան ու օծուեցան տաճարին մէջ՝ եպիսկոպոսին կողմէ։ Անոնց շարքին են Օրդոնիօ IV-ը (958 թուական), Բերմուդօ II-ը (982 թուական) եւ Ալֆոնսօ VII-ը (1111 թուական), որու ժամանակ Կոմպոստելան դարձաւ Գալիսիայի թագաւորութեան մայրաքաղաք։

10-րդ դարուն եւ 11-րդ դարի առաջին տարիներուն վիկինգները փորձած են յարձակիլ քաղաքին վրայ[6]։ 997 թուականին Սանտյագո դե Կոմոպոստելան մասնակիօրէն ոչնչացուած է ալ-Մանսուրի կողմէ։ Անտալուզիայի առաջնորդներու արշաւանքները կ'ուղեկցուէին քրիստոնեայ իշխաններու կողմէ, որոնք բոլորն ալ ստացած էին կողոպուտի բաժինը[7]։ Այնուամենայնիւ, Անտուլիզիայի հրամանատարը ոչ մէկ հետաքրքրութիւն ցուցաբերած է Սուրբ Յակոբոս առաքեալի մասունքներուն։ Ի պատասխան այս մարտահրաւէրներուն, եպիսկոպոս Կրեսկոնիոն 11-րդ դարու կիսուն ամրապնդեց ողջ քաղաքը՝ կառուցելով պարիսպները եւ պաշտպանական աշտարակները։

Որոշ հեղինակներու կարծիքով, 11-րդ դարու միջին տարիներու ընթացքին քաղաքն արդէն դարձած էր համաեւրոպական ուխտագնացութեան վայր[8]։ Միւսները կը պնդեն, որ Յակոբոս առաքեալի պաշտամունքը սկսած էր մինչեւ 11-12-րդ դարերը։ Սանթիակօ տէ Քոմփոսթելա քաղաքը յաջորդ դարերուն կը դառնայ հիմնական կաթոլիկ սրբավայրը, զիջելով միայն Հռոմին եւ Երուսաղէմին։

12-րդ դարուն եպիսկոպոս Դիեգո Գելիմիրեսի ազդեցութեամբ Կոմպոստելան դարձաւ արքեպիսկոպոսական քաղաք՝ ներգրաւելով մեծ ու բազմազգ բնակչութիւն։ Այս առաջնորդի իշխանութեան ազդեցութեան տակ, քաղաքացիները տեղական աւագանիի գլխաւորութեամբ ապստամբեցան։ Սկսաւ աշխարհիկ բնոյթի առճակատում քաղաքի բնակիչներուն միջեւ, որոնք կը պայքարէին ինքնակառավարման համար տեղի եպիսկոպոսի, քաղաքի աշխարհիկ եւ իրաւազօրութիւն ունեցող լորտի ու անոր աւատատիրոջ՝ Տերրա դե Սանտիագոյի դէմ։ Այս առճակատումը գագաթնակէտին հասած է 14-րդ դարուն, երբ նոր առաջնորդը՝ ֆրանսացի Բերենգեր դե Լանդորեն, քաղաքի խորհդատուներուն բանակցութիւններու նպատակով կը հրաւիրէ իր A Rocha Forte ամրոց եւ մահապատիժի կ'ենթարկէ զանոնք։

Սանթիակօ տէ Քոմփոսթելան գրաւուած եւ աւերուած է Նաբոլէոնեան պատերազմներու ժամանակ՝ ֆրանսացիներուն կողմէ։ Արդիւնքով, առաքեալին վերագրուող մասունքները գրեթէ հարիւրամեակներ անյայտացած եղած են, որոնք պահուած եղած են քաղաքի տաճարի կրիպտէին մէջ։

19-րդ եւ 20-րդ դարերու ընթացքին տաճարին մէջ կատարուած պեղումները բացայայտեցին «մարտիրիում» ոճով կառուցուած հռոմէական cella, որու շուրջ ձեւաւորուեցաւ փոքրիկ գերեզմանատուն՝ հռոմէական եւ Սվեւի ժամանակաշրջաններուն պատկանող։

Տնտեսութիւն

Խմբագրել

Սանթիակօ տէ Քոմփոսթելայի տնտեսութիւնը, չնայած այն հանգամանքին, որ մեծապէս կախեալ է պետական կառավարումէն (այսինքն՝ ըլլալով Գալիսիայի կառավարութեան վարչական կեդրոն), մշակութային զբօսաշրջութենէն, արդիւնաբերութենէն եւ իր համալսարանի բարձրագոյն կրթութենէն, դարձաւ աւելի տարբերակուած։ Ստեղծուած են արդիւնաբերութեան նոր ոլորտներ, ինչպիսիք են անտառանիւթի փոխակերպումը, օթօմոպիլային արդիւնաբերութիւնը եւ հեռահաղորդակցման ու էլեկտրոնիկայի արդիւնաբերութիւնները։ Զբօսաշրջութեան մէջ շատ կարեւոր է Սուրբ Յակոբոս առաքեալի ճանապարհը, յատկապէս Սուրբ Կոմպոստելայի տօներու ժամանակ (երբ Յուլիսի 25-ը Կիրակի կ'ըլլայ)։ Խունտաներու մեծ ներդրումէն եւ յաջող քարոզարշաւէն յետոյ, որ իրականացուած էր 1993 թուականին Սուրբ տարուայ համար, ուխտաւորներու թիւը կտրուկ աճեցաւ։ Աւելի քան 272 հազար ուխտագնաց ուղեւորութիւն կատարեց 2010 թուականին Սուրբ տարուան ընթացքին։ 2010 թուականէն մօտ 11 տարի յետոյ միայն՝ Յուլիսի 25-ը Կիրակի օրով կ'ըլլայ։ Սուրբ տարիներու ընթացքին քաղաք կ'այցելեն մեծ թիւով ուխտաւորներ։ 2014 թուականին 237 983 զբօսաշրջիկ եկած է Կոմպոստելա, 2015 թուականին՝ 262 513 զբօսաշրջիկ, իսկ 2016 թուականին՝ 277854 զբօսաշրջիկ[9]։

Սանթիակօ տէ Քոմփոսթելայի մէջ կը հրատարակուի El Correo Gallego լրագիրը, ունի նաեւ իր հեռուստատեսային կեդրոնը եւ ռատիոկայանը։ Գալիսերէն լեզուով առցանց նորութիւններու փորթալը՝ Galicia Hoxe Archived 2010-12-26 at the Wayback Machine., նոյնպէս հիմնուած է քաղաքին մէջ։ Գալիսիայի հեռուստատեսութիւնը եւ հանրային հեռարձակման հաստատութիւնը ունի իր կեդրոնակայանը Կոմպոստելայի մէջ։

Բնակչութիւն

Խմբագրել

Սանթիակօ տէ Քոմփոսթելա քաղաքի բնակչութիւնը 2012 թուականին կազմած է 95671 բնակիչ, իսկ մետրոպոլիտենի տարածքը կը հասնի 178695-ի։ 2010 թուականին քաղաքին մէջ բնակած է շուրջ 4111 օտարերկրացի, որ կը կազմէ ընդհանուր բնակչութեան 4,3%-ը։ Հիմնական ազգութիւնները կը կազմեն պրազիլցիները (11%), փորթուկալցիները (8%) եւ գոլումպիացիները (7%)։

Տարի Բնակչութիւն
2001 93 381 մարդ [10]
2002 93 273 մարդ [11]
2003 92 339 մարդ [12]
2004 92 298 մարդ [13]
2005 92 919 մարդ [14]
2006 93 458 մարդ [15]
Տարի Բնակչութիւն
2007 93 712 մարդ [16]
2008 94 339 մարդ [17]
2009 95 092 մարդ [18]
2010 94 824 մարդ [19]
2011 95 207 մարդ [20]
2012 95 671 մարդ [21]
Տարի Բնակչութիւն
2013 96 041 մարդ [22]
2014 95 800 մարդ [23]
2015 95 612 մարդ [24]
2016 95 966 մարդ [25]
2017 96 456 մարդ [26]
2018 96 405 մարդ [27][28]
Տարի Բնակչութիւն
2019 97 260 մարդ [29]
2020 97 848 մարդ [30]
2021 97 858 մարդ [31]
2022 98 179 մարդ [32]
2023 98 687 մարդ [2]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 Ազգային Վիճակագրութեան Հիմնարկ Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult: the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ էջեր 57–59։ ISBN 978-0-19-822581-2 
  4. Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ ISBN 978-0-19-822581-2 
  5. Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult: the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ էջ 56։ ISBN 978-0-19-822581-2 
  6. Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford: Clarendon Press։ էջեր 23։ ISBN 978-0-19-822581-2 
  7. Collins, Roger (1983)։ Early Medieval Spain։ New York: St. Martin's Press։ էջ 199։ ISBN 0-312-22464-8 
  8. Fletcher R. A. (1984)։ Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela։ Oxford [Oxfordshire]: Clarendon Press։ էջ 53։ ISBN 978-0-19-822581-2 
  9. https://www.caminoadventures.com/camino-de-santiago-statistics/
  10. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — թող. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — թող. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // Real Decreto 1748/2003, de 19 de diciembre, por el que se declaran oficiales las cifras de población resultantes de la revisión del Padrón municipal referidas al 1 de enero de 2003 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — թող. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — թող. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — թող. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — թող. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  16. III // Padrón municipal de España 2007 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — թող. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — թող. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — թող. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  19. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — թող. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  20. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — թող. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  21. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — թող. 313. — ISSN 0212-033X
  22. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — թող. 311. — ISSN 0212-033X
  23. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — թող. 308. — ISSN 0212-033X
  24. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — թող. 301. — ISSN 0212-033X
  25. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — թող. 304. — ISSN 0212-033X
  26. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — թող. 316. — ISSN 0212-033X
  27. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — թող. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  28. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroԱզգային Վիճակագրութեան Հիմնարկ.
  29. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — թող. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  30. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — թող. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  31. Ազգային Վիճակագրութեան Հիմնարկ Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  32. Ազգային Վիճակագրութեան Հիմնարկ Municipal Register of Spain of 2022 — 2022. — հատոր 90. — է. 1,235.