Սարգիս Պալեան
Սարգիս Պալեան, Օսմանեան կայսրութեան մէջ հայ քանդակագործ։
Սարգիս Պալեան | |
---|---|
| |
Ծնած է | 1835-ին |
Ծննդավայր | Սթամպուլ |
Մասնագիտութիւն | հայ քանդակագործ |
Ծնողներ | Կարապետ եւ Նազիկ Պալեաններ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է 1835 թուականին Սթամպուլ։ Քանդակագործ Կարապետ Պալեանի[1] եւ անոր կնոջ՝ Նազիկ Պապայեանի չորս որդիներէն երկրորդն է։ Անոր եղբայրները՝ Նիկողոսը, Յակոբը եւ Սիմոնը նոյնպէս քանդակագործներ եղած են։ Սարգիսը եւ Նիկողոսը միասին սորված են փարիզեան նկարչական համալսարանին մէջ, սակայն Նիկողոսի հիւանդութեան պատճառով հարկադրուած կը վերադառնան Սթամպուլ [2]։ Սթամպուլ վերադառնալէն ետք, Սարգիսը կը միանայ իր հօր ծրագիրին՝ Պէյլրպէյի ամրոցի կառուցման [3]։ Իր հօր մահէն ետք, զբաղած է Ատիլէ Սուլթան ամրոցի վերանորոգմամբ [4]։ Սարգիս Պալեանի մասնագիտական աշխատանքը սկիզբ առաւ Յակոբի մահէն ետք, 1875 թուականին եւ Ապտուլ Համիտ II֊ի գահակալումէն ետք։ Իր քաղաքական հայեացքներուն պատճառով զինք կ'աքսորեն Եւրոպա, ուր ան կը մնայ 15 տարի, որմէ ետք կը վերադառնայ Օսմանեան կայսրութիւն[5]
Քաղաքացիական գործունէութիւն
ԽմբագրելՍարգիս Պալեանը հայկական Պատրիարքարանի անսամպլի անդամներէն էր, եւ աշխոյժ կերպով կ'օգնէր հայկական մշակոյթի ղեկավարներուն։
Յայտնի ստեղծագործութիւններ
Խմբագրել- Պէյլերպէյի ամրոց (1861 - 1865)
- Չիրագանի ամրոց (1863 - 1871)
- Մեչետ Փերթեւնեալ Վալիտ Սուլթանի մզկիթ, եղբօր Պալեան, Յակոբի հետ (1871)
- Փոշու գործարան Զէյթինպուրնի մէջ(1874)
- Ռազմական համալսարանի շէնք, այժմեան Սթամպուլի թեքնիկական համալսարան
- Բժշկական դպրոց, այժմեան Գալաթասարի համալսարան
- Ատիլէ սուլթան ամրոց
- Իհլձի ամրոց
- ԱպտուլԱզիզի որսսորդական տուն
- Կեագիտխանի մզկիթ
Մահուան վայր
ԽմբագրելՍարգիս Պալեանը թաղուած է հայկական Պագլարպաշիի գերեզմանոցին մէջ։
Պատկերասրահ
Խմբագրել-
Պէյլերպէյի ամրոց
-
Չիրագան պալատ
-
Վալիտ Սուլթան մզկիթ-Սթամպուլ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Культурное наследие Турции. Карапет Амира Бальян
- ↑ «Династия Бальян»։ Армяне Стамбула։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 27 փետրուար 2013-ին։ արտագրուած է՝ 30 Յունիս 2013
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Beylerbeyi_Palace
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Adile_Sultan_Palace
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D4%B2%D5%A1%D5%B4%D5%BA%D5%B8%D6%82%D6%84%D5%B3%D5%B5%D5%A1%D5%B6