Սէրկէյ Նիքոլայէվիչ Կալիցքի (ռուս.՝ Серге́й Николаевич Галицкий, անգլ.՝ Sergey Nikolayevich Galitsky, ծնած Սէրկէյ Նիքոլայէվիչ Յարութիւնեան)[1][2] Ռուս միլիարատէր, հիմնադիր եւ համա-տէր Magnit ընկերութեան (Ռուսիոյ ամէնէն մեծ փոքրաքանակ վաճառական ընկերութիւնը), եւ FC Krasnodar ոտնագնդակի խումբի նախագահ:[3]

Սերկէյ Կալիցքի
Ծնած է 14 Օգոստոս 1967(1967-08-14) (57 տարեկան)
Ծննդավայր Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Ռուսիա
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Կուբանի պետական համալսարան?
Մասնագիտութիւն ձեռնարկատէր, գործարար

Վաղ կեանք

Խմբագրել

Սէրկէյ Յարութիւնեան ծնած է 14 Օգոստոս, 1967 թուականին, Լազարեւսքոյէ շրջանին մէջ, Սոչի, Հարաւային Ռուսիա: Մայրը ռուս է, հայրը՝ հայ: Ան այժմ կը գործածէ մօր մականունը: [4]

Կենսագրութիւն

Խմբագրել

1993 թուականին ան աւարտեց Քուպան Պետական Համալսարանի Տնստեսագիտութեան բաժանմունքէն: Տարի մը ետք, ան հիմնեց «Tander» ընկերութիւնը, որ մեծաքանակ անուշահոտներ եւ շպարատեսակ կը ծախէր: 1998 թուականին հիմնեց իր առաջին կեդրոոնը, եւ 1998 թուականի Ռուսական տնտեսական տագնապէն անմիջապէս ետք բացաւ առաջին նպարավաճառական «Magnit» խանութը, Քրասնօտարի մէջ: 2000 թուականին, դարձաւ փոքրաքանակ առուծախի եւ հիմնեց ամէնամեծ ցանցը նվարավաճարական խանութներու Ռուսիոյ մէջ: 2006 թուականին ընկերութեան արժէքն էր $1.9 միլիար ԱՄՆ:

Կալիցքին «ռուս օլիկարքներէն» մէկն է յուշուած Հակահարուածել Ամերիկայի Հակառակորդները Պատժամիջոցներով Վաւերացում (անգլ.՝ Countering America's Adversaries Through Sanctions Act կամ պարզապէս՝ CAATSA) ԱՄՆ խորհրդարանի որոշման մէջ, դարձած օրէնք ԱՄՆի նախկին նախագահ Տոնըլտ Թրամփի կողմէ 2017 թուականին:[5]

Անձնական կեանք

Խմբագրել

Ան ամուսնացած է Վիքթորիա Կալիցքայայի հետ եւ անոնք ունին մէկ դուստր՝ Փոլինա Կալիցքայա:[6][7]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «К нам едет ФК "Краснодар"»։ Yarsport.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 7 December 2012-ին։ արտագրուած է՝ 2016-03-09 
  2. «Я горжусь своими армянскими корнями - Сергей Галицкий - Новости Армении - Терт.am»։ Tert.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-03-16-ին։ արտագրուած է՝ 2016-03-09 
  3. «Галицкий в элите»։ Vedomosti.ru։ 2011-01-26։ արտագրուած է՝ 2016-03-09 
  4. Ilya Khrennikov (2014-11-20)։ «No Ally of Putin, Retail Billionaire Pinched by Sanctions - Bloomberg Business»։ Bloomberg.com։ արտագրուած է՝ 2016-03-09 
  5. «Report to Congress Pursuant to Section 241 of the Countering America's Adversaries Through Sanctions Act of 2017 Regarding Senior Foreign Political Figures and Oligarchs in the Russian Federation and Russian Parastatal Entities»։ 29 January 2018 
  6. Ilya Khrennikov (2014-11-20)։ «No Ally of Putin, Retail Billionaire Pinched by Sanctions - Bloomberg Business»։ Bloomberg.com։ արտագրուած է՝ 2016-03-09 
  7. Maria Karnaukh (2013-06-20)։ «СЕО magazine names Russia's 88 richest heirs | Russia Beyond The Headlines»։ Rbth.com։ արտագրուած է՝ 2016-03-09