Սեւանավանք, հայկական վանական համալիր Սեւանի թերակղզիի վրայ, Գեղարքունիքի մարզ, Հայաստանի Հանրապետութիւն։

Սեւանավանք

Հիմնադրուած է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սեւանի վանքը կը գտնուի Սեւանի թերակղզիին մէջ (նախկինին՝ կղզի), հիմնադրած է Գրիգոր Ա. Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացուած եղած է դեռեւս պրոնզի դարուն։ Այստեղ եղած է հեթանոսական մեհեան։ IX դ. Սեւանը իրենց հենակետն դարձած են Սիւնեաց իշխանները։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագաւորի դուստրը, Սիւնեաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցած է երկու եկեղեցի՝ Առաքելոց (փոքրը) եւ Աստուածածին։ Առաքելոց եկեղեցւոյ թմբուկի արեւելեան նիստին պահպանուած է շինարարական արձանագրութիւնը՝ գրուած 874 թ.-ին։ Դէպի հարաւ-արեւելք, ոչ հեռու գտնուող Աստուածածին եկեղեցին ունի նոյն եռաբսիդ հորինուածքը։ Արեւմտեան կողմին կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակած են փայտէ քանդակազարդ խոյակները, որոնք այժմ կը պահուին Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանին մէջ եւ Էրմիտաժի մէջ։ Կ՝ենթադրուի, որ խոյակները բերուած են որեւէ պալատական շէնքէ։ Անոնք իրաւամբ հայկական միջնադարեան փայտագործական արուեստի արժէքաւոր նմուշներ են։ Բլրագագաթի վրայ պահպանուած են գմբէթաւոր դահլիճ տիպի եկեղեցւոյ (կառուցուած է հաւանաբար աւելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքին կան բազմաթիւ խաչքարեր։ 1956-57 թթ.-ին եկեղեցիները վերանորոգուած են։

Ճարտարապետութիւն

Խմբագրել

Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Աստուածածին եկեղեցիները ունին եռաբսիդ հորինուածք։ Արեւտեան կողմէն կցուած է գաւիթ, որ հնագոյններէէն է (կանգուն էր մինչեւ 1930-ական թթ)։ Գաւթի սիւները պսակած են փայտէ քանդակազարդ խոյակները, որոնք այժմ կը պահուին Հայաստանի պատմութեան թանգարանին մէջ եւ Էրմիտաժի մէջ։ Կ՝ենթադրուի, որ խոյակները բերուած են որեւէ պալատական շէնքէ։ 1930 թ-ին վանքը լքեց վերջին վանականը։ Բլրագագաթի վրայ պահպանուած են գմբէթաւոր դահլիճ տիպի եկեղեցւոյ (կառուցուած է հաւանաբար աւելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքին կան բազմաթիւ խաչքարեր։ 1956-1957 թթ. եկեղեցիները վերանորոգուած են։

Պատկերներ

Խմբագրել


Սևանավանք

Աղբյուր

Խմբագրել
  • Կիեսլինգ, Բրադի (2005), Rediscovering Armenia: Guide, Երևան: Matit Graphic Design Studio 

Արտաքին Յղումներ

Խմբագրել