Սթոքհոլմի Շրջանային Դատարան
Սթոքհոլմի շրջանային դատարան (շուէտ՝ Stockholms tingsrätt), Շուէտի Սթոքհոլմ քաղաքին մէջ գործող դատարան: Սթոքհոլմի շրջանային դատարանը Շուէտի ամենամեծ հանրային դատարանն է եւ տեղակայուած է Սթոքհոլմի Քունկսհոլմէն կղզիին մէջ գտնուող Սթոքհոլմի դատարանի շէնքին մէջ[1]:
Պատմութիւն
ԽմբագրելՍթոքհոլմի շրջանային դատարանը հիմնուած է 1971-ին շրջանային դատական բարեփոխումներու ընթացքին եւ փոխարինած է Սթոքհոլմի քաղաքային դատարանին (Stockholms rådhusrätt): Դատական շրջանը ձեւաւորուած է քաղաքային դատարանի իրաւական շրջանի կողմէն, այսինքն Սթոքհոլմի քաղաքապետարանի[2]: որ 1971-ին անփոփոխ շրջանակով վերափոխուած է Սթոքհոլմի քաղաքապետարանի: Շրջանային դատարանը տեղակայուեցաւ Սթոքհոլմի դատական պալատի շէնքին մէջ:
1 Ապրիլ 2007-ին շրջանային դատարանի դատական շրջանները (domsaga) բաժանուեցան երեք մասի. Հարաւային (Söderort) մասը տեղափոխուեցաւ Södertörns շրջան, իսկ Արեւմտեան մասը՝ (Västerort) Solna շրջան: Զուգահեռաբար Լիտինկէոյի քաղաքապետարանը դատական շրջանին աւելցաւ լուծարուած Södra Roslags շրջանից: Այս փոփոխութենէն ետք շրջանային դատարանի դատական շրջանը բաղկացած է Լիտինկէոյի համայնքապետարանէն եւ Սթոքհոլմի քաղաքային կեդրոնէն[3]:
Իրաւասութեան շրջան
ԽմբագրելՇրջանային դատարաններու իրաւասութիւնը կ՚ընդգրկէ Սթոքհոլմի եկեղեցական ժողովի ծխականներուն՝ Ատոլֆ Ֆրետրիկ, Էնկելպերէքդ, Կովտաւ Վազա, Հեդուիկ Էլէոնորա, Հէոկալիտ, Քաթարինա, Մարիա Մակտալենա, Օսքար, Սբ. Յւվհաննէս, Սբ. Մաթեւոս, Սոֆիա եւ Վաստերմալմ, ինչպէս նաեւ Լիտինկէոյի քաղաքապետարանը[4]:
Գործունէութիւն
ԽմբագրելՇրջանային դատարանը ունի շուրջ 250 աշխատող եւ 375 շեօֆեններ դատաւորներ: Դատարանի ղեկավարը օրէնսդիր Կուտրուն Անտեմարն է: Շրջանային դատարանը տարեկան կը վար է մօտ 18000 քաղաքացիական գործ, քրէական գործեր եւ բաղկացած է հինգ դատական գերատեսչութենէ: Բոլոր գէրատեսչութիւնները կը զբաղուին ընդհանուր քրէական եւ քաղաքացիական գործերով եւ ունին մասնագիտական բարձր աստիճան[1]:
Օրէնսդիրներ
ԽմբագրելՍթոքհոլմի շրջանային դատարանի օրէնսդիրներ՝
- 1977-1995 - Քարլ Անտոն Սպակ
- 1995-2010 - Լենա Պերքէ
- 2010-2014 - Անտերս Էքա
- 2014-2017 - Ստեֆան Սդրէոմպերկ
- 2017-present - Կուտրուն Անտեմար
Արտաքին յղումներ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Stockholms tingsrätt» [Stockholm District Court] (Swedish)։ Stockholm District Court։ 2013-11-04։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-13-ին։ արտագրուած է՝ 31 March 2016
- ↑ Trolle Önnerfors Elsa։ «Domsagohistorik Stockholms tingsrätt»։ Tings- och rådhusinventeringen 1996 - 2007 (շվեդերեն)։ Swedish National Heritage Board։ էջ 3։ արտագրուած է՝ 31 March 2016
- ↑ «Svensk författningssamling: SFS. 2007:77, Förordning om ändring i förordningen (1982:996) om rikets indelning i domsagor» (շվեդերեն)։ Stockholm: Ministry of Justice։ 1 March 2007։ էջեր 1–3։ արտագրուած է՝ 31 March 2016
- ↑ «Stockholms tingsrätt» [Stockholm District Court] (Swedish)։ Swedish National Courts Administration։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 March 2016-ին։ արտագրուած է՝ 31 March 2016