Սմբատաբերդ (Ցաղաց Քարի բերդ), այս պաշտպանական համալիրը կը գտնուի Վայոց ձորի մարզին՝ Արտաբոյնք գիւղին արեւելքը։ Սմբատաբերդին մէջ պահպանուած են 5-րդ դարէն պատմական տեղեկութիւններ եւ պատմութիւններ, օրինակ՝ ամրոցին մօտ հայերուն եւ պարսիկներուն միջեւ տեղի ունեցած արիւնահեղութեան ճակատամարտին պատմութիւնը:

Սմբատաբերդը՝ Վայոց ձորի մարզին մէջ:

Սմբատաբերդը ունի բարձր ու լայն (2-3 մեթր) պարիսպներ (որոնք կանգուն շարուած են սրածայր ու խոշոր քարերով), եւ պաշտպանուած է Արտաբունի եւ Եղեգիսի խոր ձորերով։ Ամրոցին հիւսիսային (գլխաւոր) եւ արեւելեանը մուտքերը ունին սրահներ, ինչպէս նաեւ անոնց տանիքը պաշտպանուած է պահակներով։ Բերդը պատով մը կը բաժնէ հիւսիսային եւ հարաւային մասերը, որոնց մէջ կը գտնուին միջնաբերդի, բնակելի շենքերու եւ ջրաւազաններու աւերակներ։ Ջուրը հոն կը հասնի Ցաղաց Քարի վանքին մօտիկ աղբիւրներէն:

Աւանդութիւն

Խմբագրել

Կ'ըսուի թէ այս բերդը կառուցուած է Սիւնիքի Սմբատ իշխանին կողմէ։ Այս պատճառով ալ այդ շրջանի բնակիչները ամրոցը կոչած են Սմբատի բերդ[1][2][3][4]։

Պատկերասրահ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երեւան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  2. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  3. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  4. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва