Սուրբ Սարգիս Եկեղեցի (Թիֆլիս)

Կաղապար:Տեղեկաքարտ Կրոնական կառույց Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական եկեղեցի էր Թիֆլիսի մէջ, Վրաստան։ Ոչնչացած է Լաւրենտի Բերյայի հրամանով 1930-ական թթ.։

Կը գտնուէր Սուրբ Սարգիս փողոցի վրայ, ուրկէ ալ ստացած է իր անունը։

Պատմութիւն

Խմբագրել

Կառուցումը սկսած է 1737 թ-ին Նորաշէնի եկեղեցիի եպիսկոպոսապետի՝ Տեր-Սուքիասի նախաձեռնութեամբ։

1795 թ-ին Աղա Մուհամմէդ խանի զօրքրեը քաղաք կը մտնեն եւ կ՛աւերեն եկեղեցին։

Ռուսական կայսրութեան կազմի մէջ մտնելով կը սկսի Թիֆլիսի բուռն զարգացումը։ 1831 թ-ին Ղրիմիէն ժամանած Մանուէլ Կիւմուշխանեցին Սուրբ Սարգսի եպիսկոպոսապետ կը նշանակուի եւ կը սկսի եկեղեցւոյ վերաշինումը։

Սուրբ Սարգիսը բարձր էր, ներսէն զարդարուած որմնանկարներով։

Աւերում

Խմբագրել

Եկեղեցին ոչնչացած է 1937-38 թթ. Լաւրենտի Բերեայի հրամանով այլ 11 հայկական եկեղեցիներու հետ միասին։ Ոչնչացման ժամանակ երկու աշխատող զոհուեցաւ։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Տե՛ս նաեւ

Խմբագրել