'''Ֆրանսական Հիմնարկ''' ([[Ֆրանսերէն|ֆր]]՝. Institut français), ֆրանսական արդիւնաբերական եւ առեւտրային հասարակական կազմակերպութիւն (ֆր՝. Établissements Publics à Caractère Industriel et Commercial|Public Industrial and Commercial organization - EPIC): Հիմնադրուած է 1907-ին, [[Ֆրանսա]]յի արտաքին գործերու նախարարութեան կողմէ՝ ամբողջ աշխարհի մէջ ֆրանսերէնի, ֆրանսախօսութեան, ֆրանսական մշակոյթի տարածման նպաստելու նպատակով: 2011-էն սկսեալ փոխարինած է Cultures France նախագիծին՝ իր հովանիին տակ առնելով Ֆրանսայի սահմաններէն դուրս ֆրանսական բոլոր նախագիծերու իրականացման աշխատանքները<ref>Siegfried Forster, [http://www.rfi.fr/afrique/20100721-culturesfrance-devient-institut-francais-culture-s-elargit "CulturesFrance devient 'L’Institut français' et la culture s’élargit"], [[Radio France Internationale|RFI]] Afrique, July 21, 2010, updated July 26, 2010, {{ref-fr}}.</ref>։ Այսպիսով, կազմակերպութիւնը ձեռք բերած է աշխատանքի ընդլայնուած դաշտ՝ համաձայն 30 Դեկտեմբեր 2010-ի թիւ 2010-1695 որոշման<ref name="legifrance.gouv.fr">[http://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000022521532]</ref> եւ 12 Յուլիս 2010-ին հաւանութեան արժանացած օրէնքին<ref name="legifrance.gouv.fr"/>: