«Գրիգոր Յակոբեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Չ 4 տարբերակ: Importing from hy.wikipedia.org
կատեգորիայի հեռացում, replaced: → (5) using AWB
Տող 30.
}}
 
'''Գրիգոր Արշակ Յակոբեան''' ([[7 Յուլիս]] [[1907 թուական|1907]] Արմտլու գ., Կարսի մարզ, Ռուսիոյ կայսրութիւն - [[16 Փետրուար]] [[1981 թուական|1981]]): Բանաստեղծ, գրականագէտ եւ բանասէր անձ մըն էր ան:
 
== Կենսագրութիւն ==
1922 էն-1924 Գ. Յակոբեան կ'ուսանի Ալեքսանդրապոլի Սարատակ գիւղի դպրոցին մէջ:1924 էն -1929 որպէս ուսուցիչ ու դպրոցի տնօրէն կը պաշտօնավարէ Լենինականի Ղուկասեան շրջանին մէջ:1932-ին կ'աւարտէ Երեւանի Պետական Համալսարանի Լեզուի եւ գրականութեան բաժանմունքի ընթացքը:1932էն 1935 ասպիրանդական ուսանող է նոյն համալսարանի մէջ:1947էն 1957, ուսուցչական պաշտօնով կը ծառայէ քանաքեռի Խ. Աբովեանի անուան միջնակարգ դպրոցին մէջ: 1958-ին՝ «Ներսէս Շնորհալու Շարականները» աւարտաճառով կ'արժանանայ Դոկտոր Փիլիսոփայութեան բանասիրական գիտութիւններու աստիճանին: 1969-ին կը ստանայ Դոկտոր Բանասիրական Գիտութիւններու կոչումը, որպէս աւարտաճառ պաշտպանելէ ետք «12-րդ Դարի Կիլիկիայի Հայ Գրականութիւնը (Ներսէս Շնորհալի, Գրիգոր Տղայ, Ներսէս Լամբրոնացի)» խորագրով թեզը:
 
Գրիգոր Յակոբեան 1957էն 1981 որպէս աւագ գիտաշխատող կը պաշտօնավարէ ՀՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտի Հայ Հին Գրականութեան բաժանմունքին մէջ:
 
Բանաստեղծ, Գրականագէտ եւ բանասէր Գրիգոր Յակոբեանի Գրչին կը պատկանին բանասիրական հետեւեալ մենագրութիւնները.ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ (Երեւան, 1964), ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ (ԲՆԱԳՐԵՐ) (Երեւան, 1968), ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (Երեւան, 1971), ՆԵՐՔԻՆ ԲԱՍԵՆԻ ԱԶԳԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԲԱՆԱՀԻՒՍՈՒԹԻՒՆԸ (Երեւան, 1974), ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔ, ԲԱՍԵՆԻ ՊԱՐԵՐԳԵՐԸ (Երեւան, 1970), ՇԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՆՐԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ (5-15 ԴԱՐԵՐ) (Երեւան, 1980):
 
Գրիգոր Յակոբեան կը մահանայ [[16 Փետրուար]] [[1981 թուական|1981-ին]]:
 
== Աղբիւրներ ==
*Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ 1981, Էջ (359)
 
[[Կատեգորիա:1907 ծնունդներ (արւմտ․)]]
[[Կատեգորիա:7 Յուլիսի ծնածներ]]