«Հելսինքիի համալսարան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Համալսարան | անուանում = Հելսինքիի համալսարան | բնագիր անուանում = | խորհրդանշան = |...»:
(Տարբերութիւն չկայ)

21:58, 23 Փետրուար 2020-ի տարբերակ

Հելսինքիի համալսարան (ֆին.՝ Helsingin yliopisto, շուէտ.՝ Helsingfors universitet, լատ.՝ Universitas Helsingiensis), Ֆինլանտայի հնագոյն և խոշորագոյն համալսարանը: Համալսարանի մէջ կ'ուսանին մօտաւորապէս 38 հազար ուսանող (այդ կ'ընդգրկէ՝ 5 500 ասփիրանթ):

Հելսինքիի համալսարան
Հիմնադրուած է 1640
Հիմնադրիր Քրիսթինա
Ռեկտոր Sari Lindblom?
Անդամակցութիւն Ութրեխթի ցանց, ORCID?[1][2], Եւրոպայի համալսարաններու միութիւն[3], ArXiv?[4], Հետազօտական ​​համալսարաններու եւրոպական միաւորում, FinELib?[5] եւ Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման?[6]
Երկիր Ֆինլանտա
Կայք helsinki.fi/en
University of Helsinki Վիքիպահեստում
«Helsinki University» մրտավարդն անուանվեր է՝ ի պատիւ Հելսինքիի համալսարանի 350-ամեակի

Պոլոնիայի հռչակագիրի եւրոպական չափանիշերուն համապատասխան՝ համալսարանը 2005 թուականի Օգոստոս 1-էն կ'առաջարկէ ուսուցում բակալավրի, մագիստրոսի և գիտութիւնների դոկտորի աստիճաններու համար: Համալսարանը Եւրոպական հետազօտական համալսարաններու միութեան, «Unica»-ի (Եւրոպայի մայրաքաղաքներու համալսարաններ) անդամ է: Համալսարանը ընդգրկուած է Եւրոպական համալսարաններու Ութրեխթի ցանցի միութեան մէջ: Համալսանի շրջակայքը կայ բուսաբանական այգի[7]: 2012 թուականի Յունուարէն համալսարանին կից բացուեր է Ռուսաստանի հետազօտութիւններու նոր կեդրոն[8]: 2017 թուականէն համալսարանի Քանցլերը Քաարլէ Հիամերին է:

Ըստ 2018 թուականի տուեալների՝ Հելսինքիի համալսարանը «Times Higher Education»-ի համալսարաններու համաշխարհային վարկանիշի մէջ զբաղեցուցած է 48-րդ հորիզոնականը[9]:

Պատմութիւն

Համալսարանը հիմնադրուեր է 1640 թուականին Աբո (Տուրկու) քաղաքում՝ որպէս թագաւորական ակադեմիա:

1809 թուականին՝ Ռուսական կայսրությանը Ֆինլանտիայի դքսութեան միանալէն յետոյ, համալսարանը սկսեր է կոչուիլ Ապոյի կայսերական ակադեմիա:

Ալեքսանդրի կայսերական համալսարան (1828-1917)

1827 թուականին տեղի ունեցած աւերիչ հրդեհէն յետոյ կայսր Նիկոլայ I-ի հրամանով համալսարանը տեղափոխուեր է Հելսինքֆորս և ստացեր Ալեքսանդրի կայսերական համալսարան (ի պատիւ կայսեր հանգուցեալ եղբոր՝ Ալեքսանդր I-ի) անուանումը: Համալսարանի գլխաւոր շէնքը նախագծեր է ճարտարապետ Կարլ Լիութվիկ Էնկելը (1832):

Հելսինքիի համալսարան (2017-ներկայ ժամանակներ)

Ֆինլանտայի անկախութեան հռչակումէն յետոյ (1917) ուսումնական հաստատութիւնը ստացեր է Հելսինքիի համալսարան անուանումը:

1944 թուականին համալսարանի շինութիւններու մասը մը ոչնչացեր է Հելսինքիի խորհրդային ռմբակոծութեան ժամանակ։

1990 թուականի Օգոստոսի 28-ին՝ ԽՍՀՄ պատմութեան մեջ առաջին անգամ, խորհրդային «Ռելկոմ» գիտական ցանցը Հելսինքիի համալսարանի գիտնականներու հետ հեռախօսային մոտեմի կապ հաստատեր է, որ Ռունետի զարգացման ելակետերէն մէկն է:

Համալսարանին մէջ կայ դոցենտներ Արթո Լուկանենից և Փեքքի Քաուփալայից կազմուած խումբ, որ կ զբաղուի ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի կողմէն Ֆինլանտայի տարածքին հետախուզական գործունէութեան պատմութեան ուսումնասիրութեամբ[10]:

1990 թուականին Ֆինլանտայի մէջ համալսարանի հիմնադրման 350-ամեակի առթիւ 150 հազար տպաքանակով թողարկուեր է «350 տարեկան Հելսինքիի համալսարան» անուանումով 100 նամականիշ:

2015 թուականի նոյեմբերին համալսարանի դասախօսները կ'որոշեն կայացնել գործադուլ յայտարարել՝ ի նշան կառավարութեան կողմէն ծրագրուող ֆինանսաւորման զգալի կրճատման դէմ բողոքի[11]:

2016 թուականին համալսարանի վարչական բաժնի կառուցուածքը փոփոխութիւններու ենթարկուեր է, կրճատուեր է 200-300 աշխատակից[12]:

2017 թուականին համալսարանը ստացեր է իր գոյութեան պատմութեան մէջ ամենամեծ դրամական նուիրատուութիւնը։ Ընդհանուր գրականագիտութեան և գեղագիտութեան նախկին Փրոֆեսոր Մայա Լեհտոնենը համալսարանին 4 միլիոն եւրո կտակեր է՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել ֆրանսերէնի, ֆրանսական գրականութեան, Ֆրանսայի պատմութեան, ֆինն-ֆրանսական մշակութային յարաբերութիւններու և ֆիննական գրականութեան ուսումնասիրութեանը աջակցելու համար[13]:

Ծանօթագրութիւններ