«Դադիվանք» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դադիվանք''', հայկական առաքելական միջնադարեան վանական համալիր՝ Արցախի Հանրապետութիւն|Արցախի Հա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Դադիվանք''', հայկական առաքելական միջնադարեան վանական համալիր՝ [[Արցախի Հանրապետութիւն|Արցախի Հանրապետութեան]] [[Շահումեան]] շրջանի Դադիվանք գիւղին մէջ՝ Դադիվան լերան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականօրէն եղած է [[Մեծ Կվենք]] գաւառին հոգեւոր առաջնորդարանը։ Կոչուած է նաեւ Խութավանք, որովհետեւ կառուցուած է խութի (բլրակի) վրայ։
 
Ըստ աւանդութեան՝ եկեղեցին հիմնուած է [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] առաքեալներէն [[Թադէոս առաքեալ|Թադէոսի]] հետեւորդ Դադէին կողմէ Ա. դարուն։ Դադիվանքը վերանորոգուած է 21 Յուլիս [[2007]]-ին: Պեղումներու ընթացքին վանական համալիրին եկեղեցիներէն մէկուն խորանին տակ գտնուած են [[Ս. Դադէ առաքեալ]]<nowiki/>ին մասունքները<ref>[http://www.regnum.ru/news/863083.html В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа]</ref>։մասունքները։ Այլ դամբարան մը եւս գտնուած է, որ հայկական քրիստոնէական աւանդոյթներուն բնորոշ չէ. հոն թաղուած մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ [[Ստեփանակերտի թանգարան]]<nowiki/>ին մէջ կը գտնուի։ [[Թ. դար]]<nowiki/>ուն կառուցուած են վանական համալիրին առաջին կառոյցները՝ ի դէմս Ս. Դադէի միանաւ վանքին։ 1145-ին համալիրը աւերած են [[Սելճուքներ|սելճուք]]<nowiki/>ները, սակայն 1170-ին անիկա վերանորոգուած է:
[[Պատկեր:Dadivank_mountains.jpg|ձախից|մինի|Դադիվանքի լեռները]]
[[Ժբ. դար|ԺԲ. դար]]<nowiki/>ուն [[Մխիթար Գոշ]] հոս բնակած, եւ աշխատած է իր [[«Դատաստանագիրք»|«Դատաստանագիրքի»]]<nowiki/>ն վրայ։ Վանական համալիրին մէջ եղած են տարբեր շինութիւններ՝ 2 ժամատուն, 2 հնագոյն եկեղեցի, միաբանական խուցեր, հիւրատուն, գործատուն, գրատուն, եւ այլն, որոնց հիմնական մասը կառուցուած է [[Զաքարեան Իշխանապետութիւն|Զաքարեան իշխանապետութեան]] տարիներուն։
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Դադիվանք» էջէն