«Արջ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{Taxobox | name = Արջ | image file = Ursus arctos syriacus.jpg | image title = Սիրիական գորշ արջ | image descr = Սիրիական Գորշ Արջ | latin =...»:
(Տարբերութիւն չկայ)

12:29, 20 Դեկտեմբեր 2014-ի տարբերակ


Արջեր (լատիներէն՝ Ursidae), գիշատիչներու կարգի կաթնասուններու ընտանիք։ Աշխարհի մէջ հայտնի է 8, Հայաստանի մէջ՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունին մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լաւ մագլցիլ և լողալ, արագ կը վազեն, կրնան կենալ ու անցնիլ կարճ տարածութիւններ ետին թաթերի վրայ։ Ունին կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառութիւն ու լսողութիւն։ Որսի դուրս կուգան երեկոյեան կամ արևածագի կողմը։ Սովորաբար կը վախենան մարդոցմէ, բայց կրնան վտանգավոր ըլլալ այն վայրերու մէջ, որտեղ իրենք ավելի հաճախ կը շփուին մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղուներու խայթոցներուն։ Բնութեան մէջ բնական թշնամիներ գրեթե չունին։

Ընդանուր նկարագրություն

 
Գորշ արջը սպառնում է թշնամուն

Համեմատած այլ ընտանիքներու գիշատիչներու կարգին պատկանող կենդանիներու հետ՝ արջերն կ՛առանձնանան արտաքին տեսքի առավելագոյն միօրինակութեամբ, չափերով, ներքին կառուցուածքի շատ հատկութիւններով։ Նրանք կը հանդիսանան ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները։ Սպիտակ արջի մարմնի երկարութիւնը կրնա հասնիլ 3 մետրի 750 և անգամ 1000 կգ քաշի պայմանների մէջ։ Էգերը արուներեն փոքր են, վերջիններուն մարմնի առավելագոյն երկարութիւնը կը հասնի 3,4 մետրի։ Սպիտակ արջերու քով արուներու և էգերու միջև չափերու ու քաշի տարբերութիւնը մոտ է կրկնապատիկին։

Մորթին բավականին կոպիտ է, մազածածկոյթը բարձր է. տեսակներու մեծ մասինը թանձր է։ Գոյնը միատիպ է, սև երանգներեն մինչև սպիտակավուն. մեծ պանդայի քով՝ սև-սպիտակ։ Կրծքերու կամ աչքերու շուրջը կը նկատուի բաց բիծեր։ Որոշ տեսակներու քով տեղի ունին մորթի գոյնի անհատական կամ աշխարհագրական տարբերութիւններ։ Գոյնը սեզոնի հետ կապուած չի փոխուիր. սեզոնային դիմորֆիզմը (երկձևութիւն) կ՛արտահայտուի մորթու բարձրութեամբ և թանձրութեամբ։

Տարածվածությունը

 
Արջերի տարածվածությունը, ըստ նրանց տեսակների

Արջերը կը բնակուին Եվրասիաի մէջ, Հիւսիսային ու Հարավային Ամերիկաների մէջ (գլխավորապես Հիւսիսային կիսագնդի մէջ)։ Մարդու գործունեութեան պատճառով արջերու բնական արեալը կրճատված է, և այժմ իրենք վերացած են Եվրոպաի տարածքի մեծ մասեն, ամբողջոուին վերացած են Հիւսիսային Աֆրիկաեն, տեղի ունեցերէ իրենց բնական արեալի կրճատում նաև Հիւսիսային Ամերիկայի մէջ և Ճապոնիաի մէջ։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։   

Կատեգորիա:Գիշատիչներ

Կաղապար:Link GA Կաղապար:Link GA