«Մինաս Աւետիսեան (գեղանկարիչ)» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → , ։ի → ։ Ի oգտվելով ԱՎԲ
Տող 75.
 
Մինաս Աւետիսեանի մահուան հանգամանքները մինչ օրս կը մնան չպարզուած։
 
== Ստեղծագործութիւն ==
=== Ընդհանուր բնութագիր ===
Մինաս՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղիլ գեղանկարչութեամբ, ուղղակի ուշադրութիւն կը գրաւէ իր անսովոր մտածողութեամբ։ [[1960]]-ին անհատական ցուցահանդէսէն ետք, կարծիքները հակասական էին։ Որոշ արուեստաբաններ թերահաւատօրէն կը նայէին Մինասի աշխատանքներուն։
Նկարիչի հիմնական թեմաներէն մէկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, ուր ծնած է նկարիչը, մայրը՝ դրան շեմին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975, Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարան, Երեւան), հայրենի լեռները, բնաշխահրը։
 
Մօր հետ Կապուած ըլլալով եւ շուտ կորսնցնելով զինք, Մինաս Մօր թեմային անդրադարձած է իր բոլոր աշխատանքներուն մէջ՝ եւ՛ գեղանկարներուն, ե՛ւ որմնանկարներուն, եւ՛ գծանկարներումն մէջ:
Անոր ներկապնակին մէջ կը գերակշռեն կարմիրը, կապոյտը, նարնջագոյնը, դեղինը…
 
Մանկութեան օրերուն գիւղին մէջ ստացած տպաւորութիւններէն կը բխին նկարիչին ամենավառ ու գունեղ ներդաշնակ կտաւները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գիւղը», «Քնածը» եւ այլն)։ Եզակի հետաքրքրութիւն կը ներկայացնէ ջաջուռեան պատկերաշարը։ «Ջաջուռ» բնանկարը (1960 Կտաւ, իւղաներկ, Ժամանակակից արուեստի թանարան, Երեւան) համադրութիւն է այն առաւել արժէքաւորի, որ նկարիչը ձեռք բերած է բնութիւնը պատկերող իր բազմաթիւ կտաւներուն մէջ։
 
=== Գեղանկարչութիւն ===
[[Պատկեր:Ջաջուռ 1960.jpg|մինի|աջից|150px|Ջաջուռ 1960 թուական]]
Ստեղծած է մօտ հինգ հարիւր մեծ ու փոքր կտաւ։
 
== Յաւելուած ==
===Մէջբերումներ Մինասի մասին===
{{քաղվածք|Մինաս, ես քեզնից մեծ եմ յիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արուեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդէն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հաւատում եմ քո այդ լաւ ձեռքին։|[[Մարտիրոս Սարեան]]}}
{{քաղվածք|Մինասի խառնուածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արուեստագէտ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչութեան մէջ փոխադրեց իր հզօր սիմֆոնիզմը։|[[Արամ Խաչատրեան]]}}
{{քաղվածք|Իբրեւ նկարիչ, գիտեմ եւ վստահ եմ, որ ամէն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջեւ, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչութեան բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող։|[[Յակոբ Յակոբեան]]}}
 
== Ծանօթագրութիւններ ==