«Գիւմրի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Տող 206.
Շիրակի ռազմիկների մարտական կորովը դրսևորվեց նաև 482-484 թթ Վահան Մամիկոնյանի գլխավորածազատագրական մարտերում։ Շիրակի և Արշարունիքի իշխաններ Ներսեհ և Հրահատ Կամսարականները 482 թվականներ-ին Մասիսի հյուսիսային ստորոտում ընկած Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած հաղթական ճակատամարտերում գլխավորում էին ապստամբ բանակի չորս զորագնդերից մեկը։ Ակոռիի ճակատամարտում Շիրակի զորասյունը մարտական փառքով պսակեց իրեն՝ Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ։
Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի 2-րդ բաժանումից (591 թվականներ) հետո Կումայրին, ամբողջ Շիրակն անցան կայսրության գերիշխանության տակ։ Բայց 602 թվականներ պատերազմը վերսկսվեց կողմերի միջև։ Բյուզանդական զորաճամբարը Շիրակում էր։ "Հունաց զորքը, - գրում է Սեբեոս պատմագիրը, - գումարվեց Շիրակի դաշտում և Շիրակավան կոչվող գյուղում"։ Պարսից զորքերի ճնշմանը չդիմանալով՝ բյուզանդական զորքը նահանջեց ոչ հեռու գտնվող Ականից (Ականիս) դաշտը, ապա Գետիկ ավան, որտեղ տեղացի այրերի մասնակցությամբ հակահարված տրվեց պարսիկներին։ Սակայն բյուզանդական զորքը պարտվեց ու նահանջեց, ինչից հետո պարսիկները դաժան հաշվեհարդար տեսան շիրակցիների հետ։
 
[[Կատեգորիա:Մտահայերեն հոդվածներ]]
Վերցուած է «https://hyw.wikipedia.org/wiki/Գիւմրի» էջէն