«Հայաստանի Աշխարհագրութիւն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Տող 90.
 
== Հայկական բարձրաւանդակ ==
[[Պատկեր:Caucasus.A2001306.0815.250m.jpg|մինի|ձախից|Հայկական լեռնաշխարհի արբանյակային քարտեսը]]
Հայկական Բարձրաւանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովուրդի բնօրրան։ Կը գտնուի Առաջաւոր Ասիոյ տարածքին՝ իրանական եւ փոքրասիական բարձրավանդակներուն միջեւ։ Հիւսիսէն Կովկասեան լեռներն են եւ Սեւ ծովը, հարաւէն՝ Միջագետքի դաշտավայրը։
Հայկական բարձրաւանդակը նկատելիօրէն կը տարբերի շրջակայ տարածքներէն. այն ունի 1 500 - 1 800 մեթր միջին բարձրութիւն, իսկ առանձին գագաթները ունին աւելի քան 3 000 - 4 000 մեթր բացարձակ բարձրութիւն։ Գերմանացի աշխարհագէտ Քարլ Ռիթթերը (Carl Ritter) Հայկական լեռնաշխարհը անուանած է օդով եւ ջուրով հարուստ «լեռնային կղզի»։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կէտը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրութեամբ լեռնաշխարհի երկրորդն է Սաւալանը (Հայկական կամ Ղարատաղի լեռները, Իրան, բարձրութիւնը՝ 4 811 մեթր), երրորդը՝ Սիփանը (Վանայ լիճի արեւմտեան ափին մօտ, բարձրութիւնը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ճիլոն (Կորդուաց լեռներ, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետութիւն, 4 090 մ)։