«Հայկական Լեռնաշխարհ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
պարզեցնում եմ հղումները oգտվելով ԱՎԲ
"Փոքր_Կովկաս.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see c:Commons:Licensing:
Տող 27.
Փոքր Կովկասի լեռնահամակարգը ունի ծալքաւոր կառուցուածք։ Այն կը սկսի [[Վրաստան (արեւմտահայերէն)|Վրաստան]]ի ծովափը գտնուող [[Պաթում]] քաղաքէն եւ աղեղնաձեւ կը շարունակուի մինչեւ Հայաստանի հարաւային սահմանը՝ [[Մեղրի (արեւմտահայերէն)|Մեղրի]]։ Լեռնահամակարգը ունի քանի մը լեռնաբազուկներ. հիւսիսը Մեսխեթի ու Թրիալէթի լեռնաշղթաներն են ու Ջաւախքի բարձրավանդակը ([[Վրաստան (արեւմտահայերէն)|Վրաստան]]), կեդրոնին՝ Բազումի, [[Փամբակ (գիւղ, Լոռիի մարզ)|Փամբակ]]ի, [[Գուգարաց Աշխարհ (արեւմտահայերէն)|Գուգարաց]] եւ Սեւանի լեռները (Հայաստան)։ Հարաւը, Փոքր Կովկասը կը ճիւղաւորուի 2 լեռնաբազուկներու՝՝ Արցախի լեռներ (ԼՂՀ) եւ [[Զանգեզուրի Լեռնաշղթայ|Զանգեզուրի լեռնաշղթայ]] (Հայաստան)։ Փոքր Կովկասի լեռները խոնաւ են ու անտառապատ։ Ամենաբարձր լեռնագագաթը [[Կապուտջուղ (արեւմտահայերէն)|Կապուտջուղ]]ն է (3906 մ)։ Փոքր Կովկասին կից են Գեղամայ հրաբխային լեռնաշղթան եւ Հայաստանի Հանրապետութեան ամենաբարձր կէտը՝ [[Արագած (արեւմտահայերէն)|Արագած]] լեռնագագաթը՝ 4096 մ բարձրութեամբ։
 
 
[[Պատկեր:Փոքր Կովկաս.jpg|330px|thumb|right|[[Փոքր Կովկաս]] լեռնահամակարգը]]
 
Մեսխեթի ու Թրիալէթի (Trialeti) լեռնաշղթաները հիւսիսէն կը սահմանեն Հայկական լեռնաշխարհը։ Իրենց եւ Մեծ Կովկաս լեռնային համակարգի մէջտեղը կը գտնուի Ռիոնի հովիտը։ Այս լեռնաշղթաներուն կից են նաեւ Շաւշեթի լեռները, որոնք կը գտնուին Թուրքիոյ տարածքին։ [[Մեսխեթի Լեռնաշղթայ|Մեսխեթ]]ի լեռնաշղթան, յայտնի է նաեւ որպէս Աճարա-իմերեթեան, կ՝երկարի Սեւ ծովու աճարական ափէն մինչեւ [[Կուր Գետ (արեւմտահայերէն)|Կուր գետ]]ի Պորժոմի կիրճը։ Երկարութիւնը 150 քմ է, բարձր կէտը՝ մինչեւ 2850 մ (Մեփիսծղարօ)։ Թրիալեթա լեռնաշղթայի երկարութիւնը նոյնպէս մօտ 150 քմ է, բարձր կէտը՝ Շաւիքլտէ լեռը, նոյնպէս ունի 2850 մ բացարձակ բարձրութիւն։ Այս լեռնաշղթաները կազմուած են առաւելապէս հրաբխածին ապարներով։ Հիւսիսային լանջերն անտառապատ են եւ կը գերակշռեն բարձր լեռնային տափաստանները եւ ենթալպեան մարգագետինները։