«Ղուկաս Կարնեցի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ղուկաս Կարնեցի''' Ղուկաս կաթողիկոս Կարնոյ մէջ ծնած է 1723-ին, այն միջոցին Կարնոյ առաջնորդն էր, Ք...»:
 
No edit summary
Տող 8.
 
Ընտրական մահսարը ստորագրուելէ յետոյ մերձակայ հայ բնակիչներն ալ կնքեցին և օծումէն քսան օր ետք ղրկեցին Պօլիս` մահսարտար [[Սէթ Պետրոս]] եպ. [[Խոզարածեանցի]] ձեռքով, որպէս զի Պօլսոյ հայերու հաճութիւնն ալ ստանայ և հաստատութեան Ֆէրմանը հանել տայ Սուլթանէն: Բայց լուրը արդէն Պօլիս հասած էր մահսարտարէն առաջ: Զաքարիա Պատրիարք և հայ մեծամեծները չաջազանց զայրացած էին Էջմիածնեցւոց առանց իրենց խորհրդին ընտրութիւն կատարած ըլլալնուն համար, ի հարկէ առանց ծանօթ ըլլալու այն քաղաքական մեծ պաքարիաատճառներուն որոնցմով ստիպուած էին կատարել այդ բացառութիւնը: '''Զաքարիա Պատրիարք''' մանաւանդ գրգրուած էր, որովհետեւ ինք ալ կը փափաքէր կաթողիկոս ըլլալ:
 
Հակառակ մահսարտարին համոզիչ փաստերուն '''Զաքարիա Պատրիարք''' որոշեց չը ճանչնալ [[Ղուկաս]]ի ընտրութիւնը և տպել տալով հին տօնացոյցը ժողվել և այրել տուաւ [[Սիմէօն]] Կաթողիկոսի կազմածները, հրամայեց չյիշատակել [[Ղուկաս]]ի անունը եկեղեցիներու մէջ, ինչ որ երկու տարիի չափ տեւեց: Պոլիս երկու կուսակցութիւններու բաժնուած էր այս պատճառով, մէկ մասը կ'ուզէր ճանչնալ զինքը և իրաւունք կուտար Էջմիածնայ միարանութեան ընթացքին, մինչդեռ միւս մասը Զաքարիայի առաջնորդութեամբ կը մերժէր ճանչնալ:
 
Այս պարագաներուն մէջ [[Ղուկաս]] կաթողիկոս շատ խոհեմ եղաւ, երկար ատեն եպիսկոպոսական օծում չկատարեց և լուր ղրկեց Զուքարիայի թէ եթէ կ'ուզէ կաթողիկոս ըլլալ ինք պատրաստ է քաշուելու վանքին մէկ սենեակը: Խոհեմութիւն համարեց նաև Մայր Տաճարին մէջ տեղապահներու յատկացուած տեղը կենալ: Այդպէսով ուզեց որ ազքին երկպառակութիւնը վերնայ. Ղուկասի կուսակիցները տեսնելով կաթողիկոսին խոհեմ ընթացքը հետզհետէ կ'աւելնային, որով '''Զաքարիայ Պարիարք'''ի կուսակիցները ստիպուեցան տեղի տալ և որոշեցին ընդունել [[Ղուկաս]]ի կաթողիկոսութիւնը, բանակցութեան սկսամ և [[Տիգրանակերտ]]ի առաջնորդ Կարապետ Ա. եպս.ը ուղարկելով Էջմիածին անոր պայմաններ ու միջոցներ առաջարկեց:
 
Այդ պայմաններն էին 1.[[Սիմէօն]] կաթողիկոսին փոքրաւորները հեռացնել վեհարանէն, ինչ որ գործադրուեցաւ. 2.Կաթողիկոսին ընտրութեան համար կաննոներ սահմանուին: 3.կաթողիկոսին խորհրդականներ տրուին: 4.Կ. Պոլսոյ Պատրիանքը տեղեակ ըլլայ Էջմիածնայ հաշիւներուն և իրաաւունք ունենայ պատուէրներ տալ Էջմիածնայ նուիրականերուն: Այս միջոցներուն Զաքարիա ստիպուեցաւ քաշուիլ Պատրիարքական աթոռէն և աքսորուեցաւ [[1781]] Մայիս 2-ին Պրուսա, և անոր յաջորդեց Պրուսայի առաջնորդ Յովհաննէս Համատանցի Արքեպեսկ: Այս դէպքէն ետք հայ մեծամեծներ սիրտ առած` Բ. Դռնէն հանել տուին Ղուկասի հաստատութեան [[Ֆէրման]]ը և ուղարկեց Էջմիածին որով ճանչուեցաւ օրինական կաթողիկոս ամենայն հայոց: