«Յովհաննէս Ամերիկեան» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Փոթի '''Յովհաննէս Ամերիկեան (Միհրդատ)''', ռուսահայ դերասան...»:
 
Տող 8.
[[1860]] թուականին խաղալով Դրաստամատի դերը ([[Արշակ Բ]]․), հռչակուեցաւ իբրև դերասան և այս յաջողութիւնից ոգևորուած վճռեց ընդմիշտ նուիրուել բեմին։ [[Թբիլիսի|Տփխիսի]] հասարակութեան դէպի հայոց թատրոնն ունեցած անտարբերութիւնը ստիպեց Ամերիկեանին թողնել Տփխիսը, և նա [[1874]]-ին գնաց [[Փոթի]], ուր հայերէն և վրացերէն լեզուներով մի ներկայացում տուեց և գնաց [[Կոստանդնուպոլիս|Կ․ Պօլիս]]։ Այնտեղ էլ սկսեց խաղալ (Պէպօ, Արշակ Բ․ ևն), սակայն յաջողութիւն չունեցաւ և թոքախտով հիւանդացած Տփխիս վերադարձաւ։ Այստեղ նա հիւանդ դրութեան մէջ շարունակեց իր սիրած գործը, սակայն չարքաշ հիւանդութիւնը մի կողմից, նիւթականն էլ միւս կողմից խեղդեցին նրան և Ամերիկեանն, իբրև վերջին ապաւէն, դիմեց հայ խմբագրատներին, օգնութիւն խնդրեց և ձեռնունայն ելնելով ամենի մօտիցն էլ [[1879]] թուականի փետրուար 5-ին ատրճանակով ինքնասպան եղաւ Տփխիսում։
Ամերիկեանն աշխատակցել է «Կռունկ»-ին և «Մշակ»-ին, վերջինին շատ գեղեցիկ և սրամիտ յօդուածներ է տուել Զաքուճ կեղծ ստորագրութեամբ, սակայն «Մշակ»-ի հանգուցեալ խմբագիրը չը մտաւ նրա նեղ դրութեան մէջ․․․
 
[[Կատեգորիա:Վիքիպեդիա:Արևմտահայերեն հոդվածներ]]