«Նինթենտօ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} '''Նինթենտո''', ճաբոնական անդրազգային կորպորացիա, որուն գլխամասը տեղակայուած է Ճաբոնի Կյոտո ք...»:
(Տարբերութիւն չկայ)

07:23, 17 Օգոստոս 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ Նինթենտո, ճաբոնական անդրազգային կորպորացիա, որուն գլխամասը տեղակայուած է Ճաբոնի Կյոտո քաղաքին մէջ:

Ընկերութիւնը հիմնադրուած է 23 Սեպտեմբեր 1889-ին սկզբնապէս զբաղուելով ճաբոնական «հանաֆուդա» կոչուող խաղաթղթերու արտադրութեամբ։ Մինչ 1963 թուականը ընկերութիւնը զբաղուած է տարբեր ոլորտի գործունէութիւններով` տաքսի ծառայություն ապահովելէն մինչև սիրային հիւրանոցներ բանալով։ Վերջիններուս բնոյթն այն էր, որ սիրահար զոյգերը կարող էին կարճ ժամանակով համար վարձել և այնտեղ զբաղիլ սեռական հարաբերութիւններով:

Ատկէ ետք «Նինթենտոն» մուտք գործած է թերևս նոր ձևաւորուող համակարգչային խաղերու արդիւնաբերութիւն և ներկայիս դրութեամբ կը հանդիսանայ Ճաբոնի 3-րդ ամենամեծ կորպորացիան, որուն շուկայական ինքնարժէքը կը կազմէ 85 միլիարդ ԱՄՆ տոլար։ Բացի այդ` Նինթենտոյին կը պատկանի ամերիկեան Պէյսպոլի գլխաւոր լիգայի «Սիեթլ Մարիներս» ակումբի բաժնետոմսերու մեծամասնութիւնը:

«Նինթենտո» բառը ճաբոներենէն թարգմանելով կը ստացուի` «Յաջողութիւնը թողնել դրախտում»։ Հոկտեմբեր 18 2010 թուականին դրութեամբ «Նինթենտոն» վաճառած է մօտ 565 միլիոն միաւոր համակարգչային տեխնիկա և 3,4 միլիարդ միաւոր ծրագրային տեխնիկա[1]: [2] [3]։[4] [5][6]

Ծանօթագրութիւններ

  1. «Company History» (Japanese)։ Nintendo։ արտագրուած է՝ 2006 թ․ հուլիսի 29 
  2. «Nintendo History Lesson: The Lucky Birth»։ N-Sider։ արտագրուած է՝ 2006-06-04 
  3. «Nintendo sets $85 bln high score, thanks to Wii, Nintendo DS»։ Reuters։ 2007-10-15։ արտագրուած է՝ 2011 թ․ մայիսի 25 
  4. «Nintendo - Company Profile»։ nintendolife։ արտագրուած է՝ 2010 թ․ հուլիսի 12 
  5. «Nintendo Corporation, Limited» (doc)։ արտագրուած է՝ 2011 թ․ փետրվարի 22 
  6. «Kirby's Epic Yarn For Wii Keeps Players In Stitches» (Press release)։ Nintendo։ 2010-10-18։ արտագրուած է՝ 2010 թ․ հոկտեմբերի 29–ին