«Գէորգ Պաղճեան»ի խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Ավելացվել է 146 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրութիւն ==
Գէորգ Պաղճեան ծնած է [[Ատանա]], [[1913]]-ին: [[Մեծ Եղեռն|Մեծն Եղեռն]]էն ճողոպրած ընտանիքին հետ հաստատուած է [[Լիբանան]], ուր ապրած եւ գործածէ իբրեւ [[հրապարակախօս |հրապարակախօս]], կրթական մշակ-դաստիարակ, [[Թատերագիտութիւն|թատերագիր]] եւ [[Պատմաբան|պատմաբան]], մինչեւ [[1970]]:
 
[[1968]]-ին,յաջողութեամբ պաշտպանած է «Հայկական Հարցը» վերնագրով իր աւարտաճառը ''Մոնփելիէ'' Համալսարանի Իրաւական կաճառին առջեւ եւ ստացած է օրինական ընկերաբանութեան դոկտորի տիտղոսը:
 
[[1970]]-ին, գաղթած է [[Քանատա]] եւ հաստատուած է [[Մոնրէալ|Մոնթրէալ]], ուր շրջան մը ղեկավարած է ''[[Քոնքորտիա |Քոնքորտիա]]'' եւ ''[[Մոնրէալ|Մոնթրէալ]]''-ի ''[[Քեպէք |Քեպէք]]'' համալսարաններու հայագիտական ուսմանց բաժինները:
 
=== Աշխատութիւններ ===
Կրթական-մանկավարժական գործունէութեան կողքին, հարուստ է նաեւ Պաղճեան պատմագրական վաստակը: Անոր պատմագիտական գործունէութիւնը նուիրուած է Հայկական [[ցեղասպանութեան |ցեղասպանութեան]] փաստարկման եւ [[Հայ դատ |Հայ դատիդատ]]ի ճանաչման հարցերուն: Իր գրչին կը պատկանին '''Arméniens peuples tragiques, Le ргоblémе arménien, du négativisme turc a I'activisme arménien. Où est la solution? ([[1985]]), L a confiscation par le gouvemement turc, des biens arméniens dits abandonés ([[1987]]), Réplique à Monsieur L'ambassadeur de Turquie à Ottawa ([[1991]])''':
 
Արժեքաւոր ուսումնասիրութիւն մըն է նաեւ '''''La communauté Arménienne catholique de Montréal''''' աշխատութիւնը ([[1992]]): Իր կեանքի վերջին շրջանին, Պաղճեան կ՛աշխատէր հայկական ցեղասպանութեան նուիրուած '''''La contentieux Аrmeno-Тurc: De la falsification à la négation''''' հատորին վրայ:
 
Վերոյիշեալ հատորներէն բացի, Պաղճեան հեղինակ է նաեւ Ֆրանսերէն եւ Հայերէն գիտական բազմաթիւ յօդուածներու: