«Վրացական Թագաւորութիւն» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 37.
 
Վրացական թագաւորութիւնը քրիստոնեայ Արեւելքի հզօրագոյն թագաւորութիւնն էր, որ իր շուրջ կը համախմբէր [[հայ (արեւմտահայերէն)|հայերը]], [[աբխազ (արեւմտահայերէն)|աբխազները]],[[օսերի |օսերին]], ասիաբնակ [[յոյն |յոյները]] եւ [[աղուան|աղուանները]]<ref>The Chautauquan, Volume 22, Theodore L. Flood, Frank Chapin Bray, 1895, p698</ref>:
 
== Պատմութիւն ==
=== Վիրք ===
Ժամանակակից Վրաստանի տարածքին հիմնադրուած առաջին պետութիւնը [[Վիրք (արեւմտահայերէն)|Վիրքն]] էր կամ [[Իբերիա (արեւմտահայերէն)|Իբերիան]]։ Ան հիմնադրուած էր մ.թ.ա. [[4-րդ դար|4-րդ դարուն]]։ Թագաւորութեան անուանումէն ալ կու գայ հայկական անունը՝ Վրաց (Իբերաց) պետութիւն կամ Վիրք։ Ան ունեցած է 3 մայրաքաղաք՝ [[Մցխէթ]], [[Արմազ (արեւմտահայերէն)|Արմազ]], [[Տփղիս (արեւմտահայերէն)|Տփղիս]]։{{Բազմապատիկ պատկերներ| գոտի= left| ուղղություն= vertical| վերնագիր = | վերնագրի գոտի = center|վերնագրի ֆոն=| footer =| նկարագրության գոտի = left/right/center| footer_background =| width =| պատկեր1= King Mirian III.jpg| լայնություն1= 220| նկարագրություն1='''Միհրան III, առաջին քրիստոնեայ թագաւոր'''| պատկեր2= Wachtang I. Gorgassali.jpg| լայնություն2= 220| նկարագրություն2= '''Վախթանգ I, Թիֆլիսի հիմնադիր'''}}
 
Վիրքի հիմնադիր արքայատոհմը եղած է [[Փառնաւազեան|Փառնաւազեաններու]] դինաստիան, որուն յաջորդած են [[վրաց Արշակունի (արեւմտահայերէն)|վրաց Արշակունիները]]: [[Երուանդունիներու թագաւորութիւն|Երուանդունիներու թագաւորութեան]] թուլացման շրջանին՝ մ.թ.ա. [[3-րդ դար|3-րդ դարուն]], Վիրքին անցած էր հայկական [[Գուգարք նահանգ (արեւմտահայերէն)|Գուգարք նահանգը]]։ Մ.թ.ա. [[180-ական թուական|180-ական թուականներուն]] Մեծ Հայքի թագաւոր [[Արտաշէս Բարեպաշտ |Արտաշէս Բարեպաշտը]] (մ.թ.ա. [[189]]-[[160]]) Վիրքէն կ՛ազատագրէ Գուգարք նահանգը եւ կը միացնէ իր պետութեան։ [[Տիգրան Մեծ (արեւմտահայերէն)|Տիգրան Մեծի]] ժամանակ Վիրքը եղած է հայոց թագաւորութեան գերիշխանութեան տակ, իսկ մ.թ.ա. [[66]] թուականի [[Արտաշատ (արեւմտահայերէն)|Արտաշատի]] պայմանագրով դուրս եկած է հայկական գերիշխանութենէն։
 
[[337]] թուականին՝ [[Միհրան III (արեւմտահայերէն)|Միհրան III]]-ի ([[284]]-[[361]]) թագաւորութեան շրջանին, քրիստոնէութիւնը հայտարարուեցաւ պետական կրօն։ [[387]] թուականին Մեծ Հայքի բաժանումէն ետք Գուգարք նահանգը կցուած է Վիրքին եւ ստեղծուած է Վրացական մարզպանութիւնը։ Վրաց թագաւորներէն [[Վախթանգ Գորգասալ (արեւմտահայերէն)|Վախթանգ Գորգասալը]] [[479]] թուականին կը հիմնադրրէ Վրաստանի ներկայիս մայրաքաղաք [[Թիֆլիս |Թիֆլիսը]] (վրաց.՝ თბილისი) կամ [[Տփղիս (արեւմտահայերէն)|Տփղիսը]]<ref name="Rapp">Rapp, Stephen H. (2003), ''Studies in Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts'', p. 320. Peeters Publishers, ISBN 90-429-1318-5</ref>։
 
[[5-րդ դար|5-րդ դարուն]] Վրաստանը յայտնուեցաւ պարսկա-բիւզանդական գերիշխանութեան տակ։ Վրացական մարզպանութիւնը վերջնականապէս վերացուեցաւ, երբ տարածաշրջանը նուաճուեցաւ [[արաբներ (արեւմտահայերէն)|արաբներու]] կողմէն։ [[642]] թուականի [[Նեհաւենդի ճակատամարտ|Նեհաւենդի ճակատամարտէն]] ետք, կործանուեցաւ [[Սասանեան Պարսկաստան|Սասանեան Պարսկաստանը]], իսկ [[652]] թուականին [[հայոց սպարապետ Թէոդորոս Ռշտունի |հայոց սպարապետ Թէոդորոս Ռշտունիի]] կողմէն կնքուած [[Դամասկոսի պայմանագիր |Դամասկոսի պայմանագիրէն]] ետք Վրաստանը ամբողջութեամբ անցաւ [[Արաբական խալիֆայութիւն|Արաբական խալիֆայութեան]] ներքեւ։ Աւելի ուշ ստեղծուեցաւ Թիֆլիսի ամիրայութիւնը՝ որպէս [[Արմինիա կուսակալութիւն|Արմինիա կուսակալութեան]] մաս։
 
[[Թիֆլիսի ամիրայութիւն|Թիֆլիսի ամիրայութեան]] իշխանութիւնը կը տարածուէր հիմնականին կեդրոնական Վրաստանի վրայ։ [[Արաբական տիրապետութիւն|Արաբական տիրապետութեան]] ժամանակ պատմական Վրաստանի տարածքին մէջ առաջացած էին ինքնիշխան կամ ինքնուրոյն պետութիւններ, որոնցմէ առաւել ազդեցիկ էր արեւելքի մէջ դեռ [[637]] թուականին հիմնադրուած [[Կախէթի թագաւորութիւն|Կախէթի թագաւորութիւնը]]։ Այն սերտ յարաբերութիւններ կը պահպանէր դրացի [[Աղուանք|Աղուանքի]], ինչպէս նաեւ հայկական իշխանութիւններէն [[Սիւնիք|Սիւնիքի]] ու [[Արցախ (արեւմտահայերէն)|Արցախի]] ([[Խաչէն]]) հետ։
 
Վրաստանի արեւմուտքի շրջանին մէջ հռոմէահպատակ [[Լազիկէ պետութիւն|Լազիկէ պետութեան]] փոխարինելու եկած էր [[Աբխազիոյ թագաւորութիւն|Աբխազիոյ թագաւորութիւնը]], որ [[767]] թուականին անկախ հռչակած էր [[Լեւոն II թագաւոր|Լեւոն II թագաւորը]] ([[767]]-[[811]])։
 
== Տես նաեւ ==