«Տանձենի» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
Նոր էջ «{{ԱՀ}} 300px|մինի|աջից|Ծառի ընդհանուր տեսքը '''Տանձենի''', վարդազգիներու (վարդածաղիկ...»:
(Տարբերութիւն չկայ)

07:04, 27 Օգոստոս 2015-ի տարբերակ

Կաղապար:ԱՀ

Ծառի ընդհանուր տեսքը

Տանձենի, վարդազգիներու (վարդածաղիկներ) ընտանիքի պտղատու ծառերու ցեղ։ Յայտնի է 60 տեսակ, Հայաստանի մէջ՝ 20։ Մշակութեան մէջ կայ մօտ 5000 այլատեսակ։

Կենսաբանական նկարագիր

 
Տանձենի սովորական։ Բուսաբանական նկարազարդում

Ցողունը ճեղքուածքաւոր է, մուգ մոխրագոյն, ճիւղերը՝ մոխրագոյն, կարմրաւուն կամ դեղնաւուն, հարթ՝ ոսպահատիկներով պատուած, սաղարթը՝ սեղմուած բրգաձեւ, խիտ ճիղաւորուող, բարձրութիւնը՝ 2-20 մ։ Տերեւները ձվաձեւ են, երկարաձեւ, կլորաձեւ, մուգ կանաչ, փայլուն, հարթ, եզրերը՝ մանր ատամնաւոր։ Ծաղկաբոյլը վահանիկ է, 1 ծաղկաբույլին մէջ՝ 5-15 ծաղիկ, ծաղիկները՝ երկսեռ, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագոյն։ Պտուղը կլորաձեւ է կամ տանձաձեւ, տարբեր չափերու (50-800 զ), դեղին կամ կանաչ, երբեմն՝ կարմրաւուն երանգով։ Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, բուրաւէտ, զովացնող հաճելի համով։ Սերմերը մանր են, սեւաւուն։ Երկարակեաց է: Իւրաքանչյուր ծառի բերքատւութիւնը 30-300 քգ է։

Հայաստանի մէջ

  • Տանձենի կովկասեան (Pýarm caucasica),
  • Տանձենի սուր-սղոցանման (Pýarm oxyprion),
  • Տանձենի Թախտաջեանի (Pýarm takhtadzhjanii),
  • Տանձենի ուռատերեւ (Pýarm salicifolia),
  • Տանձենի սիրիական (Pýarm syriaca) եւ այլն։

Տարածումը Հայաստանի մէջ

Տարածուած է Արագածոտնի, Լոռու, Տաւուշի, Վայոց ձորի, Սիւնիքի եւ այլ մարզերուն մէջ։ Մեծ թիւ կը կազմեն նաեւ տանձենու բնաշխարհիկ տեսակները՝

  • Տանձենի բարձր (Pýarm elata),
  • Տանձենի Զանգեզուրի (Pýarm zangezura),
  • Տանձենի խոնարհուած (Pýarm nutans),
  • Տանձենի խառնուած (Pýarm complexa) եւ այլն. տարածված են հիմնականում Սյունիքի մարզում։ ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է
  • Տանձենի սովորականը (Pýarm communis)՝

Արարատեան, նախալեռնային, հիւսիս-արեւելեան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գիւղատնտեսական գոտիներուն մէջ:

Պատմութիւն

Տանձենին հնագոյն բոյս է։ Հնդաւորներու մէջ կը գրաւէ 2-րդ տեղը խնձորենիէն ետք։ Տանձենու մասին յիշատակած է Ագաթանգեղոսը (5-րդ դար), աւելի ուշ (15-րդ դար) Տանձենու Կարմրենի եւ Սինի սորտերը նկարագրած են Ամիրղովլաթ Ամասիացին։

Արտադրութիւն

 
 
Տանձենի արտադրող երկիրներու տասնեակը
(Տոննա)
Հորիզոնական Երկիր 2009 2010 2011
1 Կաղապար:CHN 14,416,430 15,231,858 15,945,013
2 Կաղապար:ITA 872,368 736,646 926,542
3   United States 868,357 738,085 876,086
4 Կաղապար:ARG 700,000 704,242 691,270
5 Կաղապար:ESP 463,969 476,686 502,234
6 Կաղապար:TUR 384,244 380,003 386,382
7 Կաղապար:ZAF 340,088 368,495 350,527
8 Կաղապար:NLD 295,000 274,000 336,000
9 Կաղապար:IND 308,487 336,049 334,774
10 Կաղապար:JPN 351,500 284,900 312,800
Համաշխարհային 20,888,647 22,731,087 22,511,100
Աղբյուր։ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն [1]

Քիմիական կազմ

Տարբեր տեսակներու պտուղները միջին հաշւով կը պարունակեն

  • շաքարներ՝ 8-15 %,
  • թթուներ՝ 0,1-0,3 %,
  • ազոտային նիւթեր՝ 0,4 %,
  • աղաղանիւթեր՝ 0,03 %,
  • A, B, C խումբերու կենսանիւթեր,
  • ճարպեր, որոնց մօտ կէսը միաչհագեցած եւ բազմաչհագեցած ճարպեր են, եւ չեն պարունակեր քոլեսթերոլ,
  • կը պարունակէ մօտաւորապէս հաւասար քանակի պղինձ եւ ցինկ (0,08 մգ եւ 0,1 մգ` 100 գ հումքի մեջ), 0,17 մգ երկաթ, 4,210 մգ

ասկորբինաթթու:

Տեսակներ

Տանձենիի մշակուող շատ տեսակներ կը պատկանին Pyrus communis Կաղապար:Bt-latarm տեսակներին

  • 'Մալաչա'
  • 'Սինի'
  • 'Ուիլեամս ' - Կաղապար:Bt
  • 'Դիւշես'
  • 'Կարմրենի'
  • 'Սիբիրեան'
  • 'Անտառային գեղեցկուհի'
  • 'Ձմեռնուկ'
  • 'Բերե Բոսկ'
  • 'Բերե Արդանպոն'
  • 'Օլիվյէ դը Սեր'
  • 'Նելիս ձմեռային'
 
Տանձենու սորտերի տարբերությունը

Որոշ տեսակներ գրանցուած են ՀՀ Կարմիր գիրքին մէջ։

Կուլտուրական տեսակները հիմնականին մէջ առաջացած են հետեւեալներէն՝

  • տանձ սովորական կամ անտառային (Pýarm communis), որ վայրի վիճակին մէջ կ'աճի Եւրոպայի մէջ, Արեւմտեան եւ Միջին Ասիայի մէջ,
  • տանձ կովկասեան (Pýarm cavcasica),
  • տանձ ուսուրիական (Pýarm ussuriensis),
  • տանձ չինական (Pýarm serotina),
  • ձիւնատանձենի (Pýarm nivalis)։

Նշանակութիւն եւ կիրառում

 
Տանձի մուրաբան եփուած կարմիր գինով

Պտուղներն կ'օգտագործուին թարմ եւ վերամշակուած։ Տանձեիիւ բնափայտը շատ արժէքաւոր է, ժամանակի ընթացքին կը ստանայ մուգ շագանակագոյն սաթի երանգ։ Փայտանիւթի, ինչպէս նաեւ տանձենիի պտուղի մէջ կան «քարային բջիջներ», որոնց թաղանթները բաղկացած են փայտացած բջջանքէ։ Տանձենիի պտուղներէն կը պատրաստեն կոմպոտ, ջեմ, զանազան քաղցրավենիքներ. Եւրոպայի մէջ յայտնի է Շուէտի պատրաստուող տանձի դոշաբը։

Բժշկութեան մէջ

Թթու տանձը կ'ամրացնէ կազմը ։ Տանձի չիրը օգտակար է ստամոքսի համար։ Ամուր տանձե օժտուած է չորացնող յատկութեամբ։ Տանձը կը քայքայէ երիկամներու օքսալատային եւ ուրատային քարերը։

Դասակարգ

Յայտնի է 33 տեսակ[2], որոնք բաժնուած են 2 բաժիններու Pashia եւ Pyarm[3]։

 
Տանձենու Ծաղկաբույլը
sect. Pashia sect. Pyarm
 
Հիբրիդներ
Հիբրիդային տեսակի ներկայացուցիչներ

Սննդային արժէք

Չվերամշակված տանձենի
(Սննդային արժեքը 100 g)

Ջուր ։ 83,71 g Անօրգանական նիւթեր ։ 0,33 g Սննդայի մանրաթելեր ։ 3,1 g Մթերքի էներգետիկ արժէք ։ 58 kcal
Մոնոսախարիդներ ։ 9,80 g Ածխաջրեր։ 15,46 g Սպիտակուցներ։ 0,38 g Ճարպեր։ 0,12 g
Միկրոտարրեր
Կալիում ։ 119 mg Ֆոսֆոր ։ 11 mg Կալցիում ։ 9 mg Մակնեզիում ։ 7 mg
Նատրիում ։ 1 mg Երկաթ ։ 170 µg Պղինձ ։ 82 µg Ցինկ ։ 100 µg
Վիտամիններ
Կենսանիւթ С ։ 4,2 mg Կենսանիւթ B1 ։ 12 µg Կենսանիւթ B2 ։ 25 µg Կենսանիւթ B3 ։ 157 µg
Կենսանիւթ B5 ։ 48 µg Կենսանիւթ B6 ։ 28 µg Կենսանիւթ B9 ։ 0 µg Կենսանիւթ B12 ։ 0 µg
Կենսանիւթ А ։ 23 UI Ռետինոլ ։ 0 µg Կենսանիւթ E ։ 0,12 µg Կենսանիւթ K ։ 4,5 µg
Ճարպաթթուներ
Ճարպաթթուներ ։ 6 mg Մոնո-ճարպաթթուներ ։ 26 mg Պոլի-ճարպաթթուներ ։ 29 mg Քոլեսթերին ։ 0 mg

Գրականութիւն

  • Симиренко C. Опыт исследования крымского плодоводства и плодоторговли.
  • Груша // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին յղումներ

  • База данных сортов груши Всероссийского научно-исследовательского института селекции плодовых культур
  • Описание сортов груши
  • The ECP/GR Pyrus Database

Ծանօթագրութիւններ

  1. «Production of Pears by countries»։ UN Food & Agriculture Organization։ 2011։ արտագրուած է՝ 2013 թ․ օգոստոսի 26 
  2. The Plant List: Pyarm
  3. Согласно GRIN (см. карточку растения)