«Համշէնցիներ» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
Չ փոխարինվեց: [[Image: → [[Պատկեր:
Տող 46.
<br />
XVIII դարու վերջին&nbsp;-&nbsp;XIX դարի սկզբին ծաւայուած է Համշէնի [[հայեր]]ի բռնի մահմեդականացումը։ Դաւանափոխ հայերուն անուանած են «կեսկեսներ» (միաժամանակ գործածած են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճեանը կը հիշատակէ Համշէն գաւառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գիւղերը, Խալա վիճակը։ Ամբողջութեամբ դաւանափոխուած են Համշէնի, Խալայի և Վիժէի հայերը, եղնովիտցիները պահպանած են քրիստոնէական հաւատքը, իսկ միւս բնակավայրերը (կրօնական առումով) ունէին խառը բնակչութիւն։
[[ImageՊատկեր:Rizemountain2.jpg|right|300px|thumb|Համշեն]]
 
XIX դարուն գաւառակ էր [[Լազիստան]]ի գաւառին մէջ։ Ընդգրկած է Աթինայի և Ռիզէի միջև՝ Քաջքար-Պարխար գագաթներու ծովահայաց լանջերու ձորերը, որոնցմէ նշանաւոր էին Բէյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարու 70-ական թթ. ունէր 33 գիւղ, 13.190 հայախօս բնակիչ։ Համշէնին վարչականորէն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշeնահայերը կ'ապրէին բնատնտեսական կեանքով, կը զբաղէին հացահատիկի, ծխախոտի մշակութեամբ, անասնապահութեամբ, արհեստներով, առևտուրով։ Մինչև դարավերջը կանգուն էին անոնց եկեղեցիները։ Սակավահողութեան և կրօնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշէնի հայերի մէկ մասը XIX դարու սկիզբին գաղթած է [[Սև ծով]]ի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենէ, [[Տրապիզոն]] եւ այլն.։ 1877-78-ի [[ռուս-թրքական պատերազմ]]էն շատ համշէնցիներ տեղափոխուած են [[Ղրիմ]], [[Աբխազիա]], [[Բաթում]]։ Դարավերջին Օրդուի և Խոփայի [[հայեր]]ը հաստատուած են Նիկոմեդիայի մէջ (Իզմիր)։ Այնուհանդերձ, Համշէնը մինչև XX դարու սկիզբը պահպանած է կիսանկախ վիճակը։