«Փոքր Կովկաս» խմբագրումներու միջեւ տարբերութիւն

Content deleted Content added
No edit summary
"Փոքր_Կովկաս.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ INeverCry մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation, see c:Commons:Licensing:
Տող 4.
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ը հիւսիսէն կ'եզերեն [[Մեսխեթի լեռնաշղթա|Մեսխեթի]] եւ [[Թրիալեթի լեռնաշղթա]]ները։ Անոնցմէ հիւսիս [[Ռիոնի հովիտ]]ն է։ Այս լեռնաշղթաներուն կը հարեն նաեւ [[Շավշեթի լեռնաշղթա|Շավշեթի լեռները]], որոնք կը գտնուին [[Թուրքիա]]յի տարածքի մէջ։ Մեսխեթի լեռնաշղթան, որ յայտնի է նաեւ որպէս Աջարա-իմերեթյան, կը ձգուի Սեւ ծովի աջարական ափէն մինչեւ [[Կուր]] գետի [[Բորժոմ]]ի կիրճը։ Երկարութիւնը 150 Քմ է, բարձր կետը՝ մինչեւ 2850 մ (Մեփիսծղարո)։ Թրիալեթի լեռնաշղթայի երկարութիւնը նոյնպես մօտ 150 Քմ է, բարձր կետը՝ Շավիկլդե լեռը, նոյնպես ունի 2850 մ բացարձակ բարձրութիւն։ Այս լեռնաշղթաները կազմուած են առաւելապէս ֆլիշային եւ հրաբխածին ապարներէ։ Հիւսիսային լանջերը անտառապատ են։ Կը Գերակշռեն բարձր լեռնային տափաստաններն ու ենթալպեան մարգագետինները։
 
[[Պատկեր:Փոքր Կովկաս.jpg|330px|thumb|right|Փոքր Կովկաս լեռնահամակարգը]]
 
Փոքր Կովկասը Վրաստանի եւ Թուրքիայի սահմանին զուգահեռ կը ձգուի արեւելք։ Վրաստանի հարաւին, իսկ Հայաստանի Հանրապետութեան [[Լոռու մարզ|Լոռիի]], [[Շիրակի մարզ|Շիրակի]] մարզերու սահմանագլուխին կը գտուի [[Ջավախքի լեռնաշղթայ]]։ Երկարութիւնը մոտավորապես 50 կմ է եւ ձգվում է [[Թրիալեթ]]ից մինչեւ [[Բազումի լեռնաշղթայ]]։ Այստեղ են [[Աշոցքի սարահարթ|Աշոցքի]] եւ [[Լոռվա սարահարթ]]երը։ Ամենաբարձր գագաթը [[Աչքասար]]ն է ՀՀ տարածքի մէջ, որ ունի ծովի մակերեւոյթէն 3196 մ բարձրութիւն։ Ջավախքի լեռնաշղթան յայտնի է նաեւ իր [[ջրվէժ]]ներով։ Լեռնաշղթան հիմնականին մէջ ծածկուած է [[ալպեան մարգագետին]]ներով եւ կանաչ [[արոտավայր]]երով։ Բազմաթիւ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրայ եւ անոր շրջակայքին մէջ։