Վենետիկեան բերդ, Քիթիրա
Վենետիկեան բերդը եւ կամ Միլոփոթամոսի Քաթօ Հորային Բերդը (յուն․՝ Κάστρο Μυλοποτάμου Κυθήρων կամ Κάστρο Κάτω Χώρας Μυλοποτάμου), ԺԶ․ դարասկիզբին կառուցուած վենետիկեան բերդ, Միլոփոթամոս,Քիթիրա, Յունաստան։
Բերդ | |
---|---|
Վենետիկեան բերդ, Քիթիրա | |
Միլոփոթամոսին Վենետիկեան բերդը | |
Երկիր | Յունաստան |
Երկրամաս | Քիթիրա |
Շրջան | Միլոփոթամոս |
1545-էն ետք, արձանագրուած է թէ բերդին մէջ կ՛ապրին Կիպրոսէն եւ Կրետէէն 80 գաղթական ընտանիքներ։ Անոնք նաեւ կու տան պէտք եղած զինուորներուն թիւը, որպէսզի բերդը պաշտպանուի։ Բերդին դարպասին վրայ պահպանուած է վենետիկցիներու գերիշխանութեան խորհրդանշանը հետեւեալ արձանագրութեամբ՝ «PAX TIBI MARCE EVANGELISTA MEUS MDLXV (1565)», («Խաղաղութիւն քեզ Աւետարանիչ Մարքէ»)։
Բերդը մինչեւ 1950-ին բնակուած էր։
Պատկերասրահ
Խմբագրել-
Բերդին մէջ եկեղեցի
-
Բերդին դարպասին վրայ Վենետիկեան խորհրդանիշը եւ արձանագրութիւնը